Լաուրա Թերեզա Ալմա-Թադեմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Թերեզա Ալմա-Թադեմա
Դիմանկար
Ծնվել էապրիլի 16, 1852(1852-04-16)[1]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1]
Մահացել էօգոստոսի 15, 1909(1909-08-15)[2][3] (57 տարեկան)
Մահվան վայրHindhead, Haslemere, Waverley, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4]
ԳերեզմանԿենսալ Գրին գերեզմանատուն
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԵրկերAirs and graces?
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինԼոուրենս Ալմա-Թադեմա[5][6]
Ծնողներհայր՝ George Napoleon Epps?[7][6], մայր՝ Charlotte Bacon?[6]
 Laura Theresa Alma-Tadema Վիքիպահեստում

Լաուրա Ալմա-Թադեմա (անգլ.՝ Laura Theresa, Lady Alma-Tadema, ապրիլի 16, 1852(1852-04-16)[1], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1] - օգոստոսի 15, 1909(1909-08-15)[2][3], Hindhead, Haslemere, Waverley, Սըրրի, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[1][4]), վիկտորյական դարաշրջանի անգլիացի նկարչուհի, Լոուրենս Ալմա-Թադեմայի կինը և աշակերտը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Ալմա-Թադեման Դոկտոր Ջորջ Նապոլեոն Էփսի դուստրն է, ով իր եղբոր՝ Ջոնի հետ միասին հոմեոպատիայի առաջամարտիկներն էին Մեծ Բրիտանիայում։ Ընտանիքն ուներ երեք դուստր, որոնք դրսևորել են գեղարվեստական ունակություններ. Լաուրայի ավագ քույրերը սովորել են նախառաֆայելական նկարիչների մոտ։ Ունենալով երաժշտության կարողություն՝ նա, սակայն, նկարչության դասեր է առել Ֆորդ Բրաունի տանը, և 1869 թվականի դեկտեմբերին հանդիպել Լոուրենս Ալմա-Թադեմայինին, ով արդեն հայտնի նկարիչ էր Եվրոպայում։ Մասամբ Լաուրայի հետ հարաբերությունների պատճառով Լոուրենս Ալմա-Թադեման իր երկու դուստրերի հետ (առաջին ամուսնությունից) որոշեց տեղափոխվել Անգլիա (նկարչի կինը մահացել էր նույն տարվա մայիսին)։ 1870 թվականի սեպտեմբերին Ալմա-Թադեման իր դուստրերի և քրոջ հետ բնակություն հաստատեց Լոնդոնում և Լաուրային ամուսնության առաջարկ արեց։ Հայրը՝ դոկտոր Էփսը, կարծում էր, որ Լաուրան շատ երիտասարդ է ամուսնության համար. Լաուրան 18 տարեկան էր, Ալմա-Թադեման՝ 34 տարեկան, բայց համաձայնեց, որ նրանք պետք է ավելի լավ ճանաչեն միմյանց։ Ալմա-Թադեման սկսեց պաշտոնապես նկարչության դասեր տալ Լաուրային, ինչը թույլ տվեց նրան կանոնավոր կերպով այցելել նրանց տուն։ Նրանք ամուսնացան 1871 թվականի հուլիսին, բայց երեխաներ չունեցան։

1873 թվականին Լաուրան առաջին անգամ մասնակցեց Փարիզյան սալոնին (ցուցահանդես) և արժանացավ քննադատնների գնահատանքին։ 1878 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում նա անգլիացի երկու կին նկարչուհիներից մեկն էր։ Մեծ Բրիտանիայում նա ամուսնու հետ ցուցադրվում էր Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, Գրոսվենոր պատկերասրահում և այլն։ Պարբերաբար Լաուրան հանդես էր գալիս որպես անգլիական պարբերականների նկարազարդող, ինչպես նաև հայտնի էր որպես սալոնի տիրուհի, որտեղ հիմնականում հավաքվում էին նկարիչներ և երաժիշտներ։ Լաուրան ամուսնու մշտական մոդելն էր հանդիսանում՝ հայտնվելով նրա 12 կտավներում։ 1870-ականներին նա որպես մոդել է հանդիսացել նաև քանդակագործ Էմե Ժյուլ Դալուի և նկարչ Ժան Ֆրանսուա Միլլեի համար։

Գեղարվեստական ոճի առումով Լաուրա Ալմա-Թադեմայի նկարները նման է ամուսնու աշխատանքներին, սակայն թեման արմատապես տարբերվում է՝ ավելի «կանացի» է, ինչը սովորական է վիկտորյական գեղանկարչության համար։ Նրա նկարներում պատկերված են սենտիմենտալ առօրյա տեսարաններ, որտեղ կանայք են և երեխաներ, երբեմն էլ անդրադարձել է դասական թեմաներին և բնապատկերներին։ Նա իր աշխատանքները ստորագրել է ամուսնու ազգանունով։

Նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո 1909 թվականի օգոստոսի 15-ին, 57 տարեկան հասակում, Հինհեդում գտնվող իր գյուղական կալվածքում, որտեղ էլ թաղված է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Թերեզա Ալմա-Թադեմա» հոդվածին։