Լայպցիգի դատավարություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լայպցիգի դատավարություն, գերմանական ֆաշիստների սարքած պրովոկացիոն դատավարություն կոմունիստների դեմ, որոնք մեղադրվում էին Ռայխստագը հրկիզելու մեջ. տեղի է ունեցել 1933 թվականի սեպտեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ը, Լայպցիգում։ Նպատակն էր ջախջախել գերմանական կոմկուսն ու վարկաբեկել միջազգային կոմունիստական շարժումը։ Գլխավոր մեղադրյալը Գ. Դիմիտրույն էր, որը դատարանի ամբիոնն օգտագործեց գերմանական ֆաշիզմը մերկացնելու համար։ Այդ դատախաղը բողոքի հուժկու ալիք բարձրացրեց ամբողջ աշխարհում։ Նշանավոր իրավաբաններից կազմվեց միջազգային հանձնաժողով, որը հետաքննեց հանցագործության հանգամանքները։ «Հակադատավարությունը» (տեղի ունեցավ 1933 թվականի սեպտեմբերին, Լոնդոնում) ապացուցեց, որ Ռայխստագը հրկիզել են հիտլերականները Հ. Գյորինգի գլխավորությամբ։ Լայպցիգի դատավարություն ձախողվեց և հանրային կարծիքի ճնշման տակ ստիպված եղավ արդարացնել մեղադրյալ կոմունիստներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 482 CC-BY-SA-icon-80x15.png