Լազարո Ռամոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լազարո Ռամոս
բրազ.-պորտ.՝ Luís Lázaro Sacramento de Araújo Ramos[1]
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1978(1978-11-01)[2] (45 տարեկան)
ԾննդավայրՍալվադոր, Բրազիլիա[2]
Քաղաքացիություն Բրազիլիա
Ազգությունսևամորթ և աֆրո-բրազիլացի
Մայրենի լեզուբրազիլիական պորտուգալերեն
ԵրկերOn My Skin?
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոռեժիսոր, գրող, հնչյունավորող, թատերական ռեժիսոր, թատրոնի դերասան և հեռուստատեսային դեմք
ԱմուսինԹաիս Արաուժո[3]
Զբաղեցրած պաշտոններՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունOlodum?
Կայքlazaroramos.com.br
 Lázaro Ramos Վիքիպահեստում

Լազարո Ռամոս (պորտ.՝ Lázaro Ramos, նոյեմբերի 1, 1978(1978-11-01)[2], Սալվադոր, Բրազիլիա[2]), իր սերնդի ամենահռչակավոր բրազիլական դերասաններից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լազարո Ռամոսը կարճ ժամանակաշրջանում դարձավ Բրազիլիայի ամենահայտնի դերասաններից մեկը։ Նրա «բացումը» եղավ 2000 թվականին՝ Bando Olodum թատրոնում, որտեղ նա խաղում է 9 տարեկանից։ Իր ընկերների հետ՝ սկսնակ դերասաններ Վագներ Մոուրոյի և Վլադիմիր Բրիշտայի հետ նա գնում է Ռեսիֆի՝ 2005 թվականին էկրանավորված Ժուանա Ֆալկաոյի «Մեքենա» ներկայացմանը մասնակցելու։

Կինոյում նրա առաջին գլխավոր դերը դարձավ նույնասեռական Ժոան Ֆրանսիսկու դոս Սանտուսի դերը «Տիկին Սատանա» ֆիլմում։ Ֆիլմը նվաճեց բազմաթիվ հաղթանակներ միջազգային կինոֆեստիվալներում և գլխավոր դերակատարին բերեց հայտնիություն։

«Օձեր և մողեսներ» հեռուստասերիալում նա խաղում է իր կնոջ՝ Տաիս Արաուժոյի հետ։ Նրանց ամուսնությունը տևեց կարճ։ 2008 թվականի մարտից նրանք բաժանվել են, բայց շուտով նորից սկսել են հանդիպել[4]։ Նրանք ունեն որդի՝ Ժոաո Վիսենտե (ծնվել է 18.06.2011)[5] և դուստր՝ Մարիա Անտոնիա (ծնվել է 23.01.2015)[6]: 2007 թվականին «Օձեր և մողեսներ» հեռուստասերիալում Ֆոգինյո դերի համար նա նոմինացվել է «Էմմի» միջազգային մրցանակին[7]։

2009 թվականի հուլիսի 8-ին Լազարոն դարձել է բրազիլական ՅՈՒՆԻՍԵՖ-ի պաշտոնական դեսպան։

Ընտրված ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 - Ուս ուսի - Զե Մարիա
  • 2011 - Անխոհեմ սիրտ - Անդրե Գուրժել
  • 2009 - Դեկամերոն - Մասետո վանական
  • 2008 - Ó Paí Ó - Ռոկե
  • 2007 - Երկու դեմք - Էվիլասիու Կաո
  • 2006 - Օձեր և մողեսներ - Ֆոգինյո
  • 2005 — Levando a Vida - Ֆորմիգա
  • 2004 - Նոր ծրագիր - Ֆրեդ/Պրիսցիլա
  • 2004 - Գեղեցիկ սեռ - Ֆրեդ/Պրիսցիլա
  • 2004 - Կարանդիրու, ուրիշ պատմություններ - Էզեկիել
  • 2003 - Ծանր բեռ - Նեգոն
  • 2002 - Գիշերային հովիվներ - Մասու

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1995 - Հարցազրույց
  • 1998 - Մոխրոտիկ Բաիի …. Շիկու
  • 2000 - Ֆեմինիստուհի (Woman on Top) …. Մաքս
  • 2002 - Երեք Մարիա
  • 2002 - Տիկին Սատանա …. Ժոան Ֆրանսիսկու դոս Սանտուս/Տիկին Սատանա
  • 2003 - Մարդ, ով պատճենում է …. Անդրե
  • 2004 - Նինա
  • 2005 - Մեքենա
  • 2005 - Ծայրագավառ …. Ժուան դի Կամարգու
  • 2005 - Ստորին քաղաք …. Դեկու
  • 2005 - Ցանկություն …. Էդմիլսոն
  • 2005 - Quanto vale ou é por quilo?
  • 2006 — O cobrador
  • 2007 — Ó paí, ó …. Ռոկե
  • 2007 - Հիմնական մաքրություն …. Զիկու
  • 2009 - Վազը երբեք …. բժիշկ Վալտեր
Լազարո Ռամոսը մրցանակի շնորհման ժամանակ, 2009 թվական

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 - Սան Պաուլու միջազգային կինոֆեստիվալի հատուկ մրցանակ - «Տիկին Սատանա» ֆիլմ
  • 2002 - «Արծաթե կոլոն» մրցանակ - լավագույն դերասան («Տիկին Սատանա» ֆիլմ)
  • 2003 - բրազիլական ֆիլմի գրան պրի - լավագույն դերասան («Մարդ, ով պատճենում է» ֆիլմ)
  • 2003 - Լիմայի կինոֆեստիվալի մրցանակ - լավագույն դերասան («Տիկին Սատանա» ֆիլմ)
  • 2003 - Մոնսեյում սերի մասին ֆիլմերի ֆեստիվալի մրցանակ - լավագույն դերասան («Տիկին Սատանա» ֆիլմ)
  • 2003 - «APCA trophy» մրցանակ - լավագույն դերասան («Տիկին Սատանա» ֆիլմ)
  • 2004 - Կարտախյան կինոֆեստիվալի մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասան (ֆիլմ Կարանդիրու)
  • 2005 - Սեարում կայացած կինֆեստիվալի մրցանակ - երկրորդ պլանի լավագույն դերասան (ֆիլմ «Quanto vale ou é por quilo?»)
  • 2005 - «Ոսկե Կիկիտո» կինոֆեստիվալի մրցանակ - լավագույն դերասան («Ծայրագավառ» ֆիլմ)
  • 2005 - Մայամի կինոֆեստիվալից հատուկ մրցանակ - («Ստորին քաղաք» ֆիլմ)
  • 2007 - «Contigo» մրցանակ - լավագույն հեռուստաաստղ («Օձեր և մողեսներ» հեռուստասերիալ)
  • 2007 - «APCA trophy» մրցանակ - լավագույն հեռուստաաստղ («Օձեր և մողեսներ» հեռուստասերիալ)[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.maisnovela.com.br/famosos/lazaro-ramos-declara-todo-o-seu-amor-a-tais-araujo-e-celebra-17-anos-de-casamento.phtml
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://web.archive.org/web/20110419072109/https://gente.ig.com.br/lazaroramos/p1237958373972.html
  3. https://www.ofuxico.com.br/noticias/tais-araujo-e-lazaro-ramos-se-casam-em-segredo/
  4. «EGO — NOTÍCIAS — Juntos de novo? Taís Araújo e Lázaro Ramos estariam namorando, diz jornal». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  5. «Taís Araújo e João Vicente deixam maternidade no Rio acompanhados de Lázaro». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  6. «Famosos vão a aniversário da filha de Taís Araújo e Lázaro Ramos».
  7. «EGO — NOTÍCIAS — Com Taís Araújo, Lázaro Ramos é nomeado embaixador do Unicef». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  8. Lázaro Ramos — Awards

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]