Թաիս Արաուժո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թաիս Արաուժո
պորտ.՝ Taís Araújo
Taís Araújo, 2013.jpg
Ծնվել էնոյեմբերի 25, 1978(1978-11-25)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՌիո դե Ժանեյրո, Բրազիլիա
ԿրթությունEstácio Universities?
ՔաղաքացիությունFlag of Brazil.svg Բրազիլիա
Մասնագիտությունդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և մոդել
www2.uol.com.br/taisaraujo/

Թաիս Արաուժո (պորտ.՝ Taís Bianca Gama de Araújo, նոյեմբերի 25, 1978(1978-11-25)[1], Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա), բրազիլացի դերասանուհի, մոդել և լրագրող։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաիս Արաուժոն ծնվել է միջին հնարավորությունների տեր ընտանիքում։ Հայրը՝ Ադեմիրը, տնտեսագետ է, իսկ մայրը՝ Մերսեդեսը՝ ուսուցչուհի։ Ծնողները կարողացել են ապահովել Թաիսի ուսումը լավ դպրոցում։ 11 տարեկանում դարձել է մոդել, նկարահանվել ամսագրերի և գովազդների համար, 15 տարեկանում որպես դերասանուհի ոչ մեծ դերով առաջնելույթ է ունեցել Ժորժի Ամադուի «Մեծ դարան» վեպի հիման վրա նկարահանված համանուն հեռուստասերիալում։ 17 տարեկանում Թաիսը կասկածում էր շարունակել դերասանական կարիերան, թե գնալ ատամնաբուժություն սովորելու։ Միևնույն ժամանակ նրան հաստատել են «Շիկա դա Սիլվա» պատմական սերիալի գլխավոր դերում, ինչն էլ որոշել է նրա ընտրությունը հօգուտ դերասանական մասնագիտության։ Արաուժոն դարձել է առաջին սևամորթ դերասանուհին, որը գլխավոր դեր է խաղացել բրազիլական հեռուստասերիալում, որը հաջողություն է ունեցել շատ երկրներում և նրան ճանաչում բերել Բրազիլիայի սահմաններից դուրս։ 2000 թվականին «People» ամերիկյան ամսագիրը Արաուժոյին ներառել է 50 ամենագեղեցիկ հայտնիների իր տարեկան վարկանիշում[2]։

1997 թվականին Արաուժոն եկել է Բրազիլիայի Գլոբո գլխավոր հեռուստաալիքում աշխատելու և այդ ժամանակից ի վեր չի լքել այն։ Նկարահանվել է «Դաժան հրեշտակ», «Ուգա Ուգա» և «Երազանքի ափ» սերիալներում[3]։ 2004 թվականին «Մեղքի գույնը» հեռուստասերիալում, որը հեռարձակվել է աշխարհի ավելի քան հարյուր երկրում, խաղացել է գլխավոր դեր։ 2006 թվականի «Օձեր ու մողեսներ» սերիալի նկարահանման ընթացքում սկսել է հանդիպել իր էկրանային խաղընկեր Լազարո Ռամոսի հետ, որի հետ էլ ավելի ուշ ամուսնացել է։ 2008 թվականին ավարտել է Ռիո դե Ժանեյրոյի Էշթասիու դի Սա համալսարանի լրագրության ֆակուլտետը, գրել է հոդվածներ Folha de S. Paulo թերթի և Մերի Քլեր ամսագրի համար։ 2006-2009 թվականներին վարել է GNT ալիքի Superbonita նորաձևությանն ու գեղեցկութանը նվիրված ծրագիրը։ Դրանից հետո ուսումը շարունակելու համար տեղափոխվել է Ֆրանսիա, բայց շուտով, արձագանքելով Մանուելա Կարլուշայի «Ապրել կյանքը» նոր հեռուստասերիալում գլխավոր դերը խաղալու առաջարկին, վերադարձել է հայրենիք։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 9-ին Արաուժոն ամուսնացել է դերասան Լազարո Ռամոսի հետ։ Բրազիլիայում Արաուժոն և Ռամոսը հաճախ համեմատվում են ամերիկյան Բիյոնսեի և Ջեյ Զիի զույգի հետ[4]։ Նրանք ունեն երկու երեխա. որդի՝ Ժուան Վիսենտե (ծնված 2011 թվականի հունիսի 18-ին), և դուստր՝ Մարիա Անտոնիա (ծնված 2015 թվականի հունվարի 23-ին)։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Բնօրինակ անվանում Դեր
1995 ս Մեծ դարան Tocaia Grande Բեռնարդա
1996 ս Շիկա դա Սիլվա Xica da Silva Շիկա դա Սիլվա
1997 ս Դաժան հրեշտակ Anjo Mau Վիվիան դոս Սանտոս Մաչադո
1998 ս Իմ սեր Meu Bem-Querer Էդիվանյա
1998 ֆ Երազների ճանապարհին Caminho dos Sonhos Անա Կավալկանտե
2000 ս Ուգա Ուգա Uga Uga Էմիլինյա
2001 ս Երազանքի ափը Porto dos Milagres Սելմինյա
2002 ս Հինգերորդ դժոխք O Quinto dos Infernos Լանդարա
2002 ս Մեծ ընտանիք A Grande Família Մարիա դա Գրասա
2003 ֆ Գարինչա - միայնակ աստղ Garrincha - Estrela Solitária Էլզա Սուարես
2003 ս Կյանքը վիճակախաղ է La vida es una lotería Մոնիկա
2004 ֆ Քամու աղջիկները Filhas do Vento երիդասարդ Մարիա Ապարեսիդա
2004 ս Մեղքի գույնը Da Cor do Pecado Պրետա
2005 ս Ամերիկա América Նոսա Սենյորա Ապարեսիդա
2006 ֆ Աշխարհի ամենամեծ սերը O Maior Amor do Mundo Լուսիանա
2006 ս Օձեր ու մողեսներ Cobras & Lagartos Էլեն
2008 ֆ Ժայռերի պատերազմը A Guerra dos Rocha Քերոլ
2008-2009 ս Սիրուհին A Favorita Ալիսինյա Ռոզա
2009-2010 ս Ապրել կյանքը Viver a Vida Հելենա Թոլեդո
2012 ս Ամբողջ հմայքը Cheias de Charme Մարիա դա Պենյա Ֆրագոսո Բարբոսա
2014 ս Բրազիլիայի սերունդը Geração Brasil Վերոնիկա Մոնտեյրո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. «Taís Araújo: biografia, fotos, vídeos, notícias» (պորտուգալերեն)։ iG։ Վերցված է 2017-07-31 
  3. «Taís Araújo Biografia»։ Pure People (պորտուգալերեն)։ Վերցված է 2017-08-02 
  4. Douglas, Bruce. (2015-10-07)։ «Brazilian television slowly confronts country's deeply entrenched race issues» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2017-08-02