Լադո Ասաթիանի
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ասաթիանի ազգանունով այլ մարդկանց մասին։
Լադո Ասաթիանի | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 14, 1917[1] |
| Ծննդավայր | Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն |
| Վախճանվել է | հունիսի 23, 1943[2][1] (26 տարեկան) |
| Վախճանի վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
| Մասնագիտություն | բանաստեղծ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Q28096182? և Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան |
| Ժանրեր | լիրիկա |
| Ուշագրավ աշխատանքներ | Q28096185? |
Լադո Մելիքսեդեկի Ասաթիանի (վրաց.՝ ლადო ასათიანი , հունվարի 14, 1917[1], Քութայիս, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն - հունիսի 23, 1943[2][1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային գրող[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասաթիանիի պապը՝ Գուջուն, եղել է Լեչխում պատմական երկրամասի Բարդնալա գյուղի բնակիչ և ենթարկվել է կուլակաթափության։ Այդ դեպքից հետո Մելիքսեդեկների ընտանիքը տեղափոխվում է Քութայիսի, որտեղ Լադոն ավարտում է 7-ամյա դպրոցը և սկսում ուսումը գյուղատնտեսական տեխնիկումում[4]։ Ասաթիանին հետագայում կարողանում է վերադառնալ հայրական գյուղ[4] և կնոջ հետ դասավանդել տեղի դպրոցում։ Սակայն 1937 թվականին նրա կինը իշխանությունների կողմից հալածանքի է ենթարկվում։
Այնուհետև Ասաթիանին շարունակելով ուսումը՝ 1938 թվականին ավարտում է Քութայիսի մանկավարժական համալսարանը[3] և նույն թվականին տեղափոխվում Թիֆլիս[4]։ Թղթակցել է «Մեր սերունդը» և «Պատանի լենինական» թերթերին, աշխատել է որպես խմբագիր[4]։
Մահացել է տուբերկուլոզից, որով հիվանդ էր 1939 թվականից սկսած։ 1968 թվականին նրա աճյունը վերահուղարկավորվել է։ Այժմ ամփոփված է Դիդուբեի պանթեոնում[4]։
Լադո Ասաթիանիի անունով է անվանակոչվել Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հին թաղամասի փողոցներից մեկը[5]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասաթիանիի առաջին բանաստեղծությունը՝ «Փետրվարյան առավոտն», տպագրվել է «Ստալինելի» թերթում 1936 թվականի փետրվարի 25-ին։ 1941 թվականին լույս է տեսնում «Տաղեր» գիրքը։ Նրա հեղինակած «Ասպինձա», «Բասիանիի ճակատամարտ», «Կոլխիդա» պոեմները տեսանելի հետք են թողել վրացական գրականության ոլորտում[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 საქართველოს ბიოგრაფიული ლექსიკონი (վրաց.) — 2001.
- 1 2 WorldCat Entities — OCLC, Inc., 2022.
- 1 2 «ლადო ასათიანი - პოეტი»(վրաց.)
- 1 2 3 4 5 6 «ლადო ასათიანი – ბიოგრაფია»․(վրաց.)
- ↑ ДОСТОПРИМЕЧАТЕЛЬНОСТИ ТБИЛИСИ․(ռուս.)
- ↑ «ლადო ასათიანი - ლექსები, პოემები»:(վրաց.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լադո Ասաթիանի» հոդվածին։ |
| ||||||