Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան
Տեսակ համալսարան
Հիմնադրված է 1930
Ռեկտոր Գիորգի Ղավտաձե
Ընդհանուր անձնակազմ 5000
Գույներ կարմիր, սպիտակ
Երկիր Վրաստան Վրաստան
Տեղագրություն Քութայիս
Կայք atsu.edu.ge
Կոորդինատներ: 42°15′52.392960099997″ հս․ լ. 42°42′38.131200099994″ ավ. ե. / 42.26455360002777439° հս․. լ. 42.71059200002777345° ավ. ե. / 42.26455360002777439; 42.71059200002777345

Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան (վրաց.՝ აკაკი წერეთლის სახელობის სახელმწიფო უნივერსიტეტი), հայտնի է նաև որպես Քութայիսի համալսարան (վրաց.՝ ქუთაისის უნივერსიტეტი), 1930 թվականի հուլիսին Թիֆլիսում հիմնադրված համալսարան, որ այժմ տեղակայված է Քութայիսում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը հիմնադրվել է Թիֆլիսի պետական համալսարանի հենքի վրա։ Թիֆլիսի պետական համալսարանը հիմնադրվել է 1918 թվականին վրացի պատմաբան Իվանե Ջավախիշվիլու ղեկավարությամբ։ 1930 թվականի հուլիսին, երբ Վրաստանն արդեն գտնվում էր ԽՍՀՄ կազմում, իշխանությունները Թիֆլիսի պետական համալսարանի հենքի վրա ստեղծում են չորս առանձին համալսարաններ։ Դրանցից մեկն էլ Մանկավարժական պետական ինստիտուտն է։

1933 թվականի հունվարի 8-ին վերակազմավորվում է Թիֆլիսի պետական համալսարանն, ու Մանկավարժական պետական համալսարանը տեղափոխվում է Քութայիս։ Այժմ այն կոչվում է Քութայիսի համալսարան և գտնվում է քաղաքի կենտրոնում։ Համալսարանն սկսել է գործել 1933 թվականի փետրվարի 13-ին։ Ավելի քան 700 ուսանողներ Թիֆլիսից տեղափոխվել են Քութայիս՝ շարունակելու իրենց կրթությունը համալսարանում։

1990 թվականին համալսարանը սկսում է կոչվել Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարան. այն կոչվել է վրացի բանաստեղծ ու ազգային-ազատագրական շարժման գործիչ Ակակի Ծերեթելու անվամբ։ 2006 թվականի փետրվարի 23-ին կառավարությունը համալսարանը միացնում է Քութայիսի Ն. Մուշկելիշվիլու անվան ճարտարագիտական ինստիտուտի հետ, որը հիմնադրվել էր 1974 թվականի սեպտեմբերի 1-ին, ինչի շնորհիվ ավելանում են տեխնիկական ոլորտի ֆակուլտետներն ու այդ գիտակարգերին նվիրված դասաժամերը[1]:

Տարբեր տարիների Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանում աշխատել են Գևորգ Ախվլեդիանին (1887–1973), Իվան Բերիթաշվիլին (1885-1974), Նիկոլոզ Բերձենիշվիլին (1895-1965), Լևան Գոկիելին (1901-1975), Կոռնելի Կեկելիձեն (1879-1962), Նիկո Կեցխովելին (1897/1898-1982), Շալվա Նուցուբիձեն (1888-1969) և այլք։

Ֆակուլտետներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի տվյալներով՝ Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանն ունի հետևյալ ֆակուլտետները՝

  • Արվեստների ֆակուլտետ,
  • Հասարակական գիտությունների ֆակուլտետ,
  • Ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետ,
  • Մանկավարժության ֆակուլտետ,
  • Բժշկության ֆակուլտետ,
  • Տեխնիկական ճարտարագիտության ֆակուլտետ,
  • Ծովային տրանսպորտի ֆակուլտետ,
  • Գյուղատնտեսության ֆակուլտետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]