Jump to content

Լադոգայի կայարան (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լադոգայի կայարան
Լադոգայի կայարանի ընդհանուր տեսքը
Ե. ու. բաժանմունքՍանկտ-Պետերբուրգի բաժանմունք
Բացվել է2003 թվական
Տեսակուղևորական
Կառամատույցների ձևհարթ
ՃարտարապետներՅավեյն Իգորևիչ
Ելք դեպիԶանևսկի պողոտա, Կարլ Ֆաբերժեի հրապարակ
ԴիրքՍանկտ-Պետերբուրգ
Հղումը Վիքիպահեստում

Լադոգայի կայարան (ռուս.՝ Ладожский вокзал), Դոլգորուկովի ամառանոց (ռուս.՝ Дача Долгорукова) կայարանի ուղևորական տերմինալ, Սանկտ Պետերբուրգի 5 գործող կայարաններից ամենաժամանակակիցը և միակ տրանզիտային կայարանը։ Գտնվում է Զանևսկի 73 (Կրասնոգվարդեյսկի շրջան) հասցեում։

Միջանցիկ կայարան կառուցելու գաղափարը ծնվեց 1960-ական թվականներին։ Նոր կայարանի շինարարության նախապատրաստական աշխատանքները Լենինգրադում սկսվեցին 1980-ական թվականների վերջում, սակայն շուտով սկսված տնտեսական ճգնաժամի պատճառով նախագիծը ժամանակավորապես դադարեցվեց։

Փոքր Օխտայի շրջանում գործող կայարանային համալիրը կառուցվել է 2001-2003 թվականներին ճարտարապետ Նիկիտա Յավեյնի նախագծով և հաշվարկված է օրական ընդունել 50 զույգ արվարձանային և 26 զույգ միջքաղաքային գնացքներ։ Կայարանը կառուցվել է «ինտելեկտուալ կառույցի» սկզբունքով և հանդիսանում է Եվրոպայի ամենամեծ և տեխնոլոգիապես առաջատար կայարաններից մեկը։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայարանային համալիրը կազմված է արվարձանային և միջքաղաքային գնացքների կայարաններից։ Արվարձանային գնացքների կայարանը տեղակայված է ստորգետնյա հատվածում, միջքաղաքայինը՝ վերին հատվածում։ Լադոգայի կայարանի վերին հատվածի հիմնական տարածքը զբաղեցնում է Սվետովոյ սրահը։ Այնտեղ են տեղակայված ուղևորների համար անհրաժեշտ բոլոր ծառայությունները։ Համալիրը միացված է «Լադոգա» մետրոյի կայարանի վերերկրյա նախասրահի հետ։

Երկաթուղային հաղորդակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջքաղաքային գնացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լադոգայի կայարանը հիմնականում սպասարկում է հյուսիսային և արևելյան ուղղությունները։

2013 թվականի տվյալներով այնտեղից մեկնում են հետևյալ գնացքները՝

№ գնացքներ Երթուղի № գնացքներ Երթուղի
5Պետրոզավոդսկ - Սանկտ-Պետերբուրգ6Սանկտ-Պետերբուրգ - Պետրոզավոդսկ
13 ՆովոկուզնեցկՆովոկուզնեցկ - Սանկտ-Պետերբուրգ14 ՆովոկուզնեցկՍանկտ-Պետերբուրգ - Նովոկուզնեցկ
15 ԱրկտիկաՄուրմանսկ - Մոսկվա16 ԱրկտիկաՄոսկվա - Մուրմանսկ
21Մուրմանսկ - Սանկտ-Պետերբուրգ22Սանկտ-Պետերբուրգ - Մուրմանսկ
31 Լև ՏոլստոյՀելսինկի - Մոսկվա32 Լև ՏոլստոյՄոսկվա - Հելսինկի
39Աստանա - Սանկտ-Պետերբուրգ40Սանկտ-Պետերբուրգ - Աստանա
71 Դեմիդովսկի ճեպընթացԵկատերինբուրգ - Սանկտ-Պետերբուրգ72 Դեմիդովսկի ճեպընթացՍանկտ-Պետերբուրգ - Եկատերինբուրգ
73Տյումեն - Սանկտ-Պետերբուրգ74Սանկտ-Պետերբուրգ - Տյումեն
101-102Մոսկվա - Սանկտ-Պետերբուրգ
115Սանկտ-Պետերբուրգ - Ադլեր116Ադլեր - Սանկտ-Պետերբուրգ
123Շարյա - Սանկտ-Պետերբուրգ124Սանկտ-Պետերբուրգ - Շարյա
201Մուրմանսկ - Սանկտ-Պետերբուրգ202Սանկտ-Պետերբուրգ - Մուրմանսկ
211-212Մոսկվա - Մուրմանսկ
219-220Մոսկվա - Սանկտ-Պետերբուրգ
231Մուրմանսկ - Սանկտ-Պետերբուրգ232Սանկտ-Պետերբուրգ - Մուրմանսկ
257-258Սանկտ-Պետերբուրգ - Մոսկվա
349Կոստոմուկշա - Սանկտ-Պետերբուրգ350Սանկտ-Պետերբուրգ - Կոստոմուկշա
387Վորկուտա - Սանկտ-Պետերբուրգ388Սանկտ-Պետերբուրգ - Վորկուտա
389Արխանգելսկ - Սանկտ-Պետերբուրգ390Սանկտ-Պետերբուրգ - Արխանգելսկ
391Միկուն - Սանկտ-Պետերբուրգ392Սանկտ-Պետերբուրգ - Միկուն
609Սոնկովո - Սանկտ-Պետերբուրգ610Սանկտ-Պետերբուրգ - Սոնկովո
617 Սպիտակ գիշերներՎոլոգդա - Սանկտ-Պետերբուրգ618 Սպիտակ գիշերներՍանկտ-Պետերբուրգ - Վոլոգդա
657Պետրոզավոդսկ - Սանկտ-Պետերբուրգ658Սանկտ-Պետերբուրգ - Պետրոզավոդսկ

2003-2006 թվականներին կայարանից մեկնել են Ռեպին և Սիբելիուս գնացքները, սակայն հետո դրանք վերադարձվել են Ֆինլանդական կայարան։ Յուրաքանչյուր ժամ Լադոգայի կայարանի ծառայություններից օգտվում է մոտ 400 մարդ[1]։

Արվարձանային գնացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվարձանային գնացքները հասնում են մինչև Վոլխով, Մգա, Նևդուբստրոյ, Սվիր, Կիրիշի և Բուդոգոշչ, ինչպես նաև իրականացվում է արագացված երթուղի դեպի Բաբաևո։

Նախորդող
Գլուխոօզյորսկայա
Լադոգայի կայարան
Հաջորդող
Զանևսկի Պոստ 2

Կային էլեկտրական գնացքների միջանցիկ շարժման կազմակերպման նախագծեր, որը քաղաքին կտար ևս մեկ տրանսպորտային օղակ, սակայն, ոչ մի գործնական քայլ այդ ուղղությամբ ոչ քաղաքային իշխանությունները, ոչ էլ երկաթգիծը չձեռնարկեցին։

Լադոգայի կայարանը արվեստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լադոգայի կայարանը ցուցադրվել է մի քանի ֆիլմերում՝

  • Ոստիկանական պատերազմներ 7

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Характеристика Ладожского вокзала». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]