Լադիսլավ Կունա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լադիսլավ Կունա
Քաղաքացիությունը  Չեխոսլովակիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1947(1947-04-03)[1][2] կամ մարտի 4, 1947(1947-03-04)
Ծննդավայր Hlohovec, Տրնավայի երկրամաս, Սլովակիա
Մահվան ամսաթիվ փետրվարի 1, 2012(2012-02-01)[3] (64 տարեկան)
Մահվան վայր Բրատիսլավա, Սլովակիա
Դիրք կիսապաշտպան

Լադիսլավ Կունա (սլովակ.՝ Ladislav Kuna, ապրիլի 3, 1947(1947-04-03)[1][2] կամ մարտի 4, 1947(1947-03-04), Hlohovec, Տրնավայի երկրամաս, Սլովակիա - փետրվարի 1, 2012(2012-02-01)[3], Բրատիսլավա, Սլովակիա), չեխոսլովակ ֆուտբոլիստ, որը խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես ֆուտբոլային մարզիչ։

Խաղացել է «Սպարտակ» (Տրնավա) ակումբում, որի հետ դարձել է Չեխոսլովակիայի հնգակի չեմպիոն, և Չեխոսլովակիայի ազգային հավաքականում, որի կազմում եղել է 1970 թվականի աշխարհի առաջնության մասնակից։

Չեխոսլովակիայի տարվա ֆուտբոլիստ (1969)[4]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների ֆուտբոլում իր նորամուտը նշել է 1964 թվականին՝ հանդես գալով «Սպարտակ» (Տրնավա) ակումբի կազմում, որտեղ անցկացրել է տասնվեց մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 424 խաղի։ Տրնավայի «Սպարտակի» կազմում անցկացրած ժամանակի մեծ մասը եղել է թիմի հիմնական խաղացող․ ակումբը Լադիսլավի հետ նվաճել է հինգ չեմպիոնական տիտղոս (1968, 1969, 1971, 1972, 1973) և երեք անգամ նվաճել է Չեխոսլովակիայի գավաթը (1967, 1971, 1975)։

Բացի այդ, Կունան ակումբի կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի 20 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ՝ թիմի հետ հասնելով մինչև մրցաշարի կիսաեզրափակիչ (1969) և երկու անգամ մինչև մրցաշարի քառորդ եզրափակիչ փուլ (1973, 1974)։ Ակումբի կազմում անցկացրել է 6 խաղ (1 գոլ) Գավաթակիրների գավաթում և 5 խաղ (1 գոլ) ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայում և 1967 թվականին դարձել է Միտրոպի գավաթի գավաթակիր։

Չեխոսլովակիայի առաջին (բարձրագույն) լիգայում Կունան անցկացրել է 424 հանդիպում և խփել 86 գոլ՝ դառնալով ազգային առաջնության ռեկորդակիր իր ողջ պատմության ընթացքում անցկացրած հանդիպումների քանակով[5], սակայն ավելի ուշ նրա ցուցանիշը գերազանցել է Պրշեմիսլ Բիչևսկին (434 խաղ)։

Լադիսլավ Կունան Չեխոսլովակիայի հավաքականի կազմումб 1966 թվական

1980 թվականին Լադիսլավը տեղափոխվել է ավստրիական «Ադմիրա-Վակկեր» ակումբ, որի կազմում խաղացել է 3 մրցաշրջան։ «Ադմիրա-Վակերի» կազմում ևս մեծամասամբ խաղադաշտ է դուրս եկել թիմի հիմնական կազմում։

Իր մասնագիտական կարիերան ավարտել է 1983 թվականին։ Դրանից հետո խաղացել է Ավստրիայի ցածր լիգաների սիրողական թիմերում։

Ելույթներ ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թվականի մայիսի 18-ին Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է ԽՍՀՄ ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ պաշտոնական ընկերական խաղում (1:2)՝ դուրս գալով փոխարինման[6]։

Հավաքականի կազմում եղել է 1970 թվականին Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության մասնակից[7], որտեղ մասնակցել է մրցաշարի բոլոր երեք հանդիպումներին, սակայն նրա թիմը չի հաղթահարել խմբային փուլը։ Մասնակցել է նաև Բրազիլիայի անկախության գավաթին, որտեղ երկու խաղ է անցկացրել։

Ընդհանուր առմամբ, 9 տարի տևած կարիերայի ընթացքում ազգային թիմում անցկացրել է 47 հանդիպում՝ խփելով 9 գոլ[8]։

Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1984/85 մրցաշրջանում Կունան եղել է ավստրիական «Սանկտ Պելտեն» ակումբի գլխավոր մարզիչ Անտոն Մալատինսկու օգնականը։ 1985 թվականին Չեխոսլովակիա վերադառնալուց հետո աշխատել է նաև որպես մարզչի օգնական «Սպարտակում» (Տրնավա), իսկ 1988-1990 թվականներին եղել է այնտեղ գլխավոր մարզիչ։

1990-ականների սկզբին Կունան վերադարձել է Ավստրիա և մարզել է «Մեդլինգ» ակումբը1991/92 մրցաշրջանում և «Վիներ-Նոյշտադտ» ակումբը՝ հաջորդ 1992/93 մրցաշրջանում։

1995-1996 թվականներին Լադիսլավը եղել է Սլովակիայի «Տրենչին» ակումբի գլխավոր մարզիչը, այնուհետև աշխատել է «Պիեշտիանի» ակումբի հետ, իսկ 1999-2001 թվականներին մարզել է «ԴԱԿ 1904» ակումբը։

Հետագայում գլխավորել է «Ժելեզիարնե» և «Ֆոմատ Մարտին» ակումբները[9]։

Մահացել է 2012 թվականի փետրվարի 1-ին Բրատիսլավայում կյանքի 65-րդ տարում[10]։

Կոչումներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտակ» (Տրնավա)
  • Չեխոսլովակիայի չեմպիոն(5)՝ 1967/68, 1968/69, 1970/71, 1971/72, 1972/73
  • Չեխոսլովակիայի գավաթի գավաթակիր (2)՝ «Սպարտակ» (Տրնավա)՝ 1966/67, 1970/71, 1974/75
  • Միտրոպի գավաթի գավաթակիր՝ 1966/67

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 Zomrela futbalová legenda Ladislav Kuna
  4. «FOTBAL.CZ - historie ankety Fotbalista roku». nv.fotbal.cz. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  5. «Kniha Futbalový atlas sveta - Trh knih - můj antikvariát online». www.trhknih.cz (չեխերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  6. «Czechoslovakia vs Soviet Union, 18 May 1966». eu-football.info (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  7. «Planet World Cup - 1970 - Squads - Czechoslovakia». www.planetworldcup.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  8. «Ladislav Kuna - International Appearances». www.rsssf.com. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  9. SPORT SK, s r o & Ringier Axel Springer Media s.r.o. «Zomrel kráľ futbalovej Trnavy Ladislav Kuna». Šport.sk (սլովակերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
  10. UEFA.com (2012 թ․ փետրվարի 1). «Czechosklovakia's Kuna passes away at 64 | Inside UEFA». UEFA.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լադիսլավ Կունա» հոդվածին։