Իրիս Միտենար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իրիս Միտենար
DOT Sec Teo, Miss Universe Mittenaere and Chavit Singson (cropped).jpg
Ծնվել էհունվարի 25, 1993(1993-01-25) (26 տարեկան)
ԾննդավայրԼիլ
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
ԿրթությունLille University of Health and Law? և Lycée des Flandres?
Մասնագիտությունատամնաբույժ և մոդել
Iris Mittenaere Վիքիպահեստում

Իրիս Միտենար (ֆր.՝ Iris Mittenaere, հունվարի 25, 1993(1993-01-25), Լիլ), ֆրանսիացի մոդել, որը ստացել է «Միսս Տիեզերք 2016» թագը 2017 թվականի հունվարի 30-ին Ֆիլիպիններում, Մանիլայում: Դարձել է երկրորդ «Միսս Տիեզերքը» Ֆրանսիայից Քրիստիան Մատելից հետո, որը ստացել է այդ տիտղոսը 1953 թվականին:

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրիս Միտենարը ծնվել է 1993 թվականի հունվարի 25-ին Լիլ քաղաքում: Հայրը՝ Իվ Միտենարը, պատմության և աշխարհագրության ուսուցիչ է, մայրը՝ Լորանս Դրյուարը, դպրոցի ուսուցչուհի և դասախոս: Իրիսն ունի եղբայր, քույր և խորթ քույր: Նրա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա եղել է 3 տարեկան[1]:

Միտենարը հաճախել է Ստենվորդի դպրոց, որտեղ բնակվել է մոր հետ միասին: 2011 թվականին ավարտել է լիցեյը՝ գիտության բնագավառում աստիճանով: Ավարտելուց հետո վերադարձել է Լիլ, որտեղ ընդունվել է Université Lille II: Այնտեղ սովորել է ատամնաբուժություն: Ուսումն ավարտելուց հետո ծրագրում է դառնալ ատամնային վիրաբույժ[2]:

Գեղեցկության մրցույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Miss France 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտենարը ներկայացնում էր Նոր Պա դը Կալեն «Միսս Ֆրանսիա 2016»-ում: 2015 թվականի դեկտեմբերի 19-ին նա ստացել է «Միսս Ֆրանսիա» թագը նախորդ տարվա հաղթող Կամիյ Սերֆից, ով ներկայացնում էր Լիլը[3]:

Miss Universe 2016[խմբագրել | խմբագրել կոդը]

Միտենարը մասնակցել է Միսս Տիեզերք 2016 մրցույթին, որտեղ հաղթանակ է տարել[4][5]: Երբ նա հաղթել է մրցույթի եզրափակիչը, դարձել է 1990 թվականի սկսած՝ առաջին եվրոպացի հաղթողը: Նա դարձել է նաև երկրորդ աղջիկն իր երկրից, Քրիստիան Մարելից հետո, ով հաղթել է այդ մրցույթում 1953 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Iris Mittenaere»։ gala.fr (French)։ Վերցված է 30 January 2017 
  2. «Iris Mittenaere élue Miss Flandre 2015»։ lavoixdunord.fr (French)։ Վերցված է 30 January 2017 
  3. «Meet Miss France 2016»։ France 24։ 20 December 2015 
  4. Mehta Ankita։ «Miss Universe 2016 winner is Miss France Iris Mittenaere»։ ibtimes։ Վերցված է 30 January 2017 
  5. McDermott Maeve (30 January 2017)։ «Miss France Iris Mittenaere is crowned Miss Universe 2017»։ USA Today 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]