Իրժի Պեշեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրժի Պեշեկ
Քաղաքացիությունը  Չեխիա և  Չեխոսլովակիա[1]
Ծննդյան ամսաթիվ հունիսի 4, 1927(1927-06-04)[2][3][1]
Ծննդավայր Պրահա, Չեխոսլովակիա[1]
Մահվան ամսաթիվ մայիսի 20, 2011(2011-05-20) (83 տարեկան)
Մահվան վայր Չեխիա
Դիրք հարձակվող

Իրժի Պեշեկ (չեխ․՝ Jiří Pešek, հունիսի 4, 1927(1927-06-04)[2][3][1], Պրահա, Չեխոսլովակիա[1] - մայիսի 20, 2011(2011-05-20), Չեխիա), չեխոսլովակ ֆուտբոլիստ, որը հանդես է եկել հարձակվողի դիրքում, մասնավորապես, «Բոհեմիա» և «Սլավիա Պրահա» ակումբներում, ինչպես նաև Չեխոսլովակիայի ազգային հավաքականում։ Խաղային կարիերայի ավարտից հետո եղել է մարզիչ։

Չեխոսլովակիայի կրկնակի չեմպիոն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծահասակների ֆուտբոլում իր նորամուտը նշել է 1939 թվականին՝ խաղալով «Բոհեմիանս 1905» թիմում, որի գույները պաշտպանել է մինչև 1948 թվականը։ Չեխիայի օկուպացիայի ժամանակ թիմը գործել է «Բոհեմիա» (Պրահա) անվան ներքո։

1952-1955 թվականներին խաղացել է «Սպարտա» ակումբի կազմում, որը հետագայում կոչվել է «Սպարտակ Պրահա Սոկոլովո»։ 1954 թվականին նվաճել է Չեխոսլովակիայի չեմպիոնի տիտղոսը։

1956 թվականից երեք մրցաշրջան պաշտպանել է «Սլավիա Պրահա» թիմի գույները։

Պրոֆեսիոնալ խաղային կարիերան ավարտել է «Մոտորլետ Պրահա» ակումբում, որի կազմում հանդես է եկել 1959-1965 թվականներին։

Ելույթներ ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին Չեխոսլովակիայի ազգային հավաքականի կազմում իր նորամուտն է նշել պաշտոնական խաղերում։ Ազգային հավաքականում իր կարիերայի ընթացքում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[4][5]։

Հավաքականի կազմում մասնակցել է 1954 թվականին Շվեյցարիայում կայացած Աշխարհի առաջնությանը, որտեղ մեկ հանդիպում է անցկացրել Ուրուգվայի հավաքականի դեմ (0:2)[6]։

Մարզչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական կարիերան սկսել է՝ գլխավորելով «Վիկտորիա» (Ժիժկով) ակումբի մարզչական շտաբը։

1978 թվականին դարձել է Ֆինլանդիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ, որը մարզել է հաջորդ տարվա ընթացքում[7]։

1982-1983 թվականներին գլխավորել է Եմենի ազգային հավաքականի մարզչական շտաբը։

Մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է նաև «Պրշիբրամ», ամերիկյան «Սպարտա Չիկագո», հունական «Պանսերաիկոս» և իսլանդական «Վալյուր» ակումբները։

Պեշեկի մարզչական աշխատանքի վերջին վայրը Հնդկաստանի ազգային հավաքականն էր, որի գլխավոր մարզիչն է եղել 1993-1994 թվականներին։

Մահացել է 2011 թվականի մայիսի 20-ին, կյանքի 84-րդ տարում։

Կոչումներ և նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սպարտա ՉԿԴ» (Պրահա)
  • Չեխոսլովակիայի չեմպիոն՝ 1952
«Սպարտակ Պրահա Սոկոլովո»
  • Չեխոսլովակիայի չեմպիոն՝ 1954

Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]

Չեխոսլովակիայի առաջնության լավագույն ռմբարկու (1)՝ 1954

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Evidence zájmových osob StB
  2. 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. 3,0 3,1 FBref.com(բազմ․)
  4. «Jiří Pešek, international footballer». eu-football.info (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  5. «FOTBAL.CZ - Reprezentace A - statistiky». nv.fotbal.cz. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  6. «1954 FIFA World Cup Switzerland™: Austria - Czechoslovakia». www.fifa.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.
  7. «Jiri Pesek - Manager profile». www.transfermarkt.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 7-ին.