Իրանա-կատարական հարաբերություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանա-կատարական հարաբերություններ
Կատար և Իրան

Կատար

Իրան

Իրանա-կատարական հարաբերություններ (արաբ․՝ العلاقات الإيرانية القطرية‎‎, պարս.՝ روابط ایران و قطر), երկկողմ դիվանագիտական հարաբերություններն Իրանի Իսլամական Հանրապետության և Կատարի Պետության միջև։ Դոհայում գործում է Իրանի, իսկ Թեհրանում՝ Կատարի արտակարգ և լիազոր դեսպանություն։ Կատարն ու Իրանը ունեն սերտ կապեր, սակայն երկու երկրների հարաբերությունները փոքր-ինչ սրվել են 2016 թվականին սաուդյան դիվանագետների վրա պարսիկների հարձակումից հետո։

Ե՛վ Իրանը, և՛ Կատարը Նավթ արտահանող երկրների կազմակերպության, Միավորված Ազգերի Կազմակերպության և Իսլամական կոնֆերանս կազմակերպության լիիրավ անդամներ են։ Ի տարբերություն սույն կազմակերպությունների մյուս անդամ երկու երկրների՝ Սաուդյան Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարը ընդհանուր առմամբ զերծ է մնում Իրանի ներքին և արտաքին գործերը քննադատելուց։ Կատարը նաև մի շարք բարձր մակարդակի հանդիպումներ է իրականացրել իրանցի պաշտոնյաների հետ, որի ժամանակ կնքվել են անվտանգության ն ու տնտեսությանը վերաբերվող մի շարք համաձայնագրեր[1]։ Իրանը և Կատարը նաև գազի արդյունաբերության ոլորտի խոշորագույն մրցակիցներից են[2][3]։

Շատ վերլուծաբաններ նշում են, որ 2017 թվականին սկսած Կատարի դիվանագիտական ճգնաժամը մեծապես պայմանավորված է իրանա-կատարական հարաբերությունների կայունությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fulton, Will; Farrar-Wellman, Ariel (2011 թ․ հուլիսի 22). «Qatar-Iran Foreign Relations». AEI Iran Tracker. American Enterprise Institute. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 2-ին.
  2. «Iran, Qatar in competition over world's biggest gas field». Natural Gas World. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 2-ին.
  3. «آیا ایران در برداشت از پارس جنوبی به قطر رسیده است؟». BBC Persian (բրիտանական անգլերեն). 2017 թ․ ապրիլի 16. Վերցված է 2017 թ․ մայիսի 29-ին.