Իտալական Հյուսիսային Աֆրիկա
Իտալական Հյուսիսային Աֆրիկա (իտալ.՝ Africa Settentrionale Italiana) - 1911 թվականից մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջերը Հյուսիսային Աֆրիկայում Իտալիայի հսկողության ներքո գտնված գաղութների ու տարածքների ամբողջությունը
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալական Հյուսիսային Աֆրիկայի պատմությունը ունի երկու փուլ. առաջինը՝ Տրիպոլիտանիայի և Կիրենաիկայի 1911-1934 թվականների պատմություն, և երկրորդը՝ 1934-1943 թվականների Իտալական Հյուսիսային Աֆրիկայի պատմություն։
Թուրք-իտալական 1911-1912 թվականների պատերազմից հետո Լիբիայի այժմյան տարածքը (Տրիպոլիտանիան և Կիրենաիկան) Օսմանյան կայսրությունից անցնում են միապետական Իտալիայի տիրապետության տակ։ Այնուամենայնիվ, իտալական տիրապետության առաջին տարիներին այդ տարածքները դեռևս որոշ կախվածության մեջ էին մնում թուրքական իշխանություններից՝ գտնվելով վերջիններիս իրավարարության ներքո[1]։ Այսպես. թուրքական սուլթանի կարգադրությամբ է, որ սենսուիտների օրդենի պարագլուխը 1915 թվականի մայիսին նշանակվում է Լիբիայի մուսուլմանների հրամանատար՝ ստանալով վեզիրի աստիճանակարգ։
1927 թվականին ստեղծվում են Կիրենաիկայի և Տրիպոլիտանիայի առանձին գաղութները, իսկ 1934 թվականին դրանք, ինչպես նաև Ֆեցցան կոչվող տարածքը, միավորվում են՝ ստեղծելով միասնական Լիբիա գաղութը։ Թուրքիան Լիբիայի նկատմամբ Իտալիայի տիրապետությունը ճանաչում է միայն 1934 թվականին։ Օկուպացման տարիներին Իտալիան այս տարածքներում վարում էր բնիկների իտալացման քաղաքականություն։
Ինչ վերաբերում է Ֆեցցանին, հարկ է նշել, որ այդ տարածքը օսմանյան տիրապետության ժամանակաշրջանում Լիբիայի կազմում չի եղել։ Վերջինիս գաղութացման գործընթացը իտալացիներն սկսել են 1912 թվականին և ավարտել երկու տարի անց՝ 1914-ին՝ դրա գլխավոր քաղաքի՝ Մուրզուկի գրավումով։ Այդուհանդերձ, ընդհուպ մինչև 1930-ական թվականների սկիզբը Լիբիայի հարավում իտալացիների իշխանությունը բավականաչափ ուժեղ չէր։ Կիրենաիկան գաղութացման առաջին տարիներին համառորեն դիմադրում էր իտալացի գաղութարարներին։ Ըմբոստացած արաբների առաջնորդ Մուհամեդ Իդրիս ալ-Մահդի աս-Սենուսին տարածքի ինքնավարության վերաբերյալ համաձայնագիր է կնքում իտալացիների հետ, որը զգալի ինքնուրույնություն էր ապահովում կառավարման գործում։ Այս իրավիճակը պահպանվում է մինչև 1923 թվականը, երբ Իտալիայում իշխանափոխություն է տեղի ունենում, և երկրի ղեկն իրենց ձեռքն են վերցնում ֆաշիստները՝ Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ։ Մուսոլինիի կառավարությունը ձեռնամուխ է լինում Աֆրիկայում գաղութացված տարածքների ընդաձակմանը, որը տեղի է ունենում ի հաշիվ Սուդանի (բրիտանական գաղութ) և Եգիպտոսի։ 1935 թվականին Մուսոլինին և Ֆրանսիայի վարչապետ Լավալը ստորագրում են ֆրանս-իտալական համաձայնագիր, որի արդյունքում Իտալիային է անցնում Աուզուի տարածքային գոտին։
Սակայն տեղաբնիկները շարունակում էին զինված դիմադրություն ցույց տալ գաղութարարներին:Լիբիայի տարբեր հատվածներում բռնկվում են ապստամբություններ։ Զինված պայքարը ղեկավարում էր Լիբիայի ազգային հերոս Օմար Մուխթարը։ Ընդվզումներին վերջ դնելու համար Մուսոլինին մարտադաշտ է ուղարկում Լիբիայում գտնվող իտալական զորքերի հրամանատար Ռոդոլֆո Գրացիանիին։ Լիբիացի պարտիզանների դեմ խոշոր ճակատամարտ է տեղի ունենում Կիրենաիկայում՝ Ջեբլ-Ահդարում։ Իտալական բանակին հաջողվում է ճնշել ապստամբությունը, սակայն երկրի որոշ շրջաններում զինված դիմադրությունը շարունակվում է մինչև 1935 թվականը։
Ապստամբությունները ճնշելու նպատակով իտալացիները Լիբիայում ստեղծում են համակենտրոնացման ճամբարներ։ Ընդհանուր առմամբ համակենտրոնացման ճամբարներում պահվել են շուրջ 125 հազար լիբիացիներ, հիմնականում՝ տղամարդիկ, որոնք, ըստ իտալացիների կասկածների, կարող էին միանալ պարտիզաններին։ Եվ չնայած գաղութացված երկրամասում տիրող անհանգիստ իրավիճակին, հակաիտալական տրամադրություններին, ռազմական բախումներին, իշխանությունները շարունակում էին զավթված տարածքներում իտալացիներ վերաբնակեցնելու քաղաքականություն վարել։ 1940-ական թվականների սկզբներին Լիբիայում բնակվում էր շուրջ 110 հազար իտալացի, որը կազմում էր ամբողջ բնակչության 12 %-ը։
1939 թվականին Բենիտո Մուսոլինին Լիբիայի ծովափերը հայտարարեց Իտալիայի Չորրորդ ափ և այդ տարածքները միավորեց մայրցամաքային Իտալիայի հետ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ 1940-1943 թվականներին իտալացիները ձգտում էին նվաճել Եգիպտոսն ու Թունիսը՝ այդ կերպ ընդարձակելով Իտալական Հյուսիսային Աֆրիկան[1]։ Այս տարածաշրջանում Առանցքի երկրների ռազմական ձեռքբերումները Իտալիային հնարավորություն էին տալիս ի ցույց դնելու իր հավակնությունները Արևմտյան Եգիպտոսի զգալի մասի նկատմամբ։ Իտալացի ֆաշիստները ձգտում էին 1941-1942 թվականներին ստեղծել Եգիպտոսի թագավորություն՝ իրենց վերահսկողության ներքո, իսկ 1942-1943 թվականներին՝ նվաճել Թունիսը:Վերջինս «Իտալիայի Չորրորդ ափի»-ի կազմ մտցվեց 1942 թվականի նոյեմբերին։ Սակայն կարճ ժամանակ անց՝ 1943 թվականի մայիսին անգլո-ամերիկյան ռազմական ուժերի հարձակումը իտալացիներին հարկադրեց լքելու ոչ միայն նորանվաճ Թունիսը, այլև ամբողջ Հյուսիսային Աֆրիկան։ Իտալական Հյուսիսային Աֆրիկան, այսպիսով, լուծարվեց։
Պատերազմի ավարտից հետո Իտալիան պաշտոնապես հրաժարվեց Լիբիայի նկատմամբ իր հավակնություններից։ 1943-1951 թվականներին այդ տարածաշրջանը գտնվում էր Անգլիայի (Տրիպոլիտանիա և Կիրենաիկա) և Ֆրանսիայի (Ֆեցցան) կառավարման ներքո։
1951 թվականին ՄԱԿ-ի որոշմամբ Լիբիան դարձավ անկախ պետություն։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Carlo Giglio, ed. (1971–1983). Inventario delle fonti manoscritte relative alla storia dell'Africa del Nord esistenti in Italia (իտալերեն). Leiden: Brill. OCLC 906099149.
- Inventario dell'Archivio Storico del Ministero Africa Italiana: Libia (1859–1945) (իտալերեն). Vol. II. Rome: Ministry of Foreign Affairs Archivio Storico Diplomatico. 1975. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
- Chapin Metz, Hellen. Libya: A Country Study. Washington: GPO for the Library of Congress, 1987.
- Del Boca, Angelo. Gli italiani in Libia. Vol. 2. Milano, Mondadori, 1997.
- Sarti, Roland. The Ax Within: Italian Fascism in Action. Modern Viewpoints. New York, 1974.
- Smeaton Munro, Ion. Through Fascism to World Power: A History of the Revolution in Italy. Ayer Publishing. Manchester (New Hampshire), 1971. 0-8369-5912-4
- Taylor, Blaine. Fascist Eagle: Italy's Air Marshal Italo B
- Tuccimei, Ercole. La Banca d'Italia in Africa, Foreword by Arnaldo Mauri, Collana storica della Banca d'Italia, Laterza, Bari, 1999.
- Taylor, Blaine. Fascist Eagle: Italy's Air Marshal Italo Balbo. Montana: Pictorial Histories Publishing Company, 1996. 1-57510-012-6
- Moore, Martin, Fourth Shore: Italy's Mass Colonization of Libya, "African Affairs" XXXIX (CLV).
- http://books.google.com/books?id=lGCi2-tu2yIC(չաշխատող հղում) |titolo=My rise and fall |nome1=Benito |cognome1=Mussolini |nome2=Richard Washburn |cognome2=Child |nome3=Max |cognome3=Ascoli |nome4=Richard |cognome4=Lamb |curatore=Ascoli, Max |editore=Da Capo Press |anno=1998 |isbn=978-0-306-80864-7}}.
- Knox|nome=MacGregor|titolo=Mussolini Unleashed, 1939-1941: Politics and Strategy in Fascist Italy's Last War|editore=Cambridge University Press|isbn=0-521-33835-2|anno=1986}}
- Watson, Bruce Allen, Exit Rommel: The Tunisian Campaign, 1942-43.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Photos of Libyan Italians and their villages in Libya
- Italian colonial railways built in Libya
- http://www.airl.it/%7CAssociazione(չաշխատող հղում) Italiani Rimpatriati dalla Libia}}
- http://www.airl.it/photo.php |2=Fotografie della Libia italiana |accesso=6 novembre 2013 |urlarchivio=https://web.archive.org/web/20110324073409/http://www.airl.it/photo.php# |dataarchivio=24 marzo 2011 |urlmorto=sì }}
- http://www.cartoko.com/content/wp-content/uploads/2010/05/Libya_1988_p028_CtryStudy.jpg Արխիվացված 2012-07-21 archive.today |2=Mappa della "pacificazione" della Libia |urlmorto=sì }}
- http://www.studistorici.com/2011/01/29/loschi_numero_5/%7CLOSCHI(չաշխատող հղում), Chiara, «Fuori dal regime fascista: organizzazioni politiche degli italiani a Tripoli durante la fase postcoloniale (1948-1951)», Diacronie. Studi di Storia Contemporanea, N. 5, 1|2011}}
- Album coloniale Fotografie di Libia al tempo della colonia, scattate da Federico Ravagli
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Knox, MacGregor (1986). Mussolini Unleashed, 1939-1941: Politics and Strategy in Fascist Italy's Last War. Cambridge University Press. էջ 138. ISBN 0521338352.