Իվ Տերնոն
Իվ Տերնոն Yves Ternon | |
---|---|
Ծնվել է | 1932[1][2][3][…] Սեն-Մանդե |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պատմաբան, վիրաբույժ և գրող |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան և Université Paul-Valéry Montpellier III, Centre de Recherches Interdisciplinaires en Sciences Humaines et Sociales? |
Գործունեության ոլորտ | պատմություն |
Ալմա մատեր | Փարիզի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[4] |
Գիտական ղեկավար | Jacques Frémeaux?[5] |
Իվ Տերնոն (ֆր.՝ Yves Ternon, 1932[1][2][3][…], Սեն-Մանդե, Ֆրանսիա), ֆրանսիացի բժիշկ և պատմաբան, հայերի ցեղասպանության հարցի հետազոտող։
Հայկական հարցով և հայերի ցեղասպանության պատմությամբ Տերնոնն սկսել է զբաղվել 1970-ական թվականներից, դրանց վերաբերյալ գրել մի շարք աշխատություններ։ Մեծ հետաքրքրություն է ներկայացնում Տերնոնի «Հայեր. մի ցեղասպանության պատմություն» (1977) աշխատությունը, որտեղ բացահայտել է հայկական հարցի ներքին զարգացումը, վերլուծել հայերի ցեղասպանության պատճառները, ցույց տվել պանթյուրքիստական գաղափարների դերը երիտթուրքերի հակահայկական քաղաքականության մեջ։ Գտնում է, որ հայերի ցեղասպանությունը թուրքական ազգայնականության և պանթուրքիզմի, «Օսմանյան և Ռուսական կայսրությունների թուրքերին միավորելու» թուրքական կառավարող շրջանների ձգտման հետևանք էր։ Հայերի զանգվածային կոտորածը հեղինակը որակել է որպես XX դարի առաջին ցեղասպանություն, որն իրագործվել է նախապես մշակված ծրագրով և պետության ունեցած ամբողջատիրական ժամանակակից միջոցներով։ «Մի ցեղասպանության ժխտման քննություն» (1988) աշխատության մեջ Տերնոնը հերքել է հայերի ցեղասպանության վերաբերյալ թուրքական պատմագրության հերյուրանքները, համեմատել հայերի կոտորածների վերաբերյալ Արամ Անտոնյանի 1920 թվականին հրատարակած փաստաթղթերը Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների դիվանագիտական պաշտոն, փաստաթղթերի հետ և հաստատել առաջինների համոզիչ հավաստիությունը։ Նշել է, որ թուրքական կառավարության կատարած ոճրագործությունը չի կարոդ ունենալ վաղեմության ժամկետ։
2007 թ. արժանացել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակի[6]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Le massacre des aliénés» (with Socrate Helman), Casterman, 1971.
- «Les Armdn/ens. Hisloire d՝un genocide», P. 1977։
- «La cause armdninne», P., 1983։
- «Le genocide des Armeniens» (avec Gerard Chaliand), Bruxelles, Complexe, 2006 (5e édition revue et augmentée)
- «Ehqudte sur la ndgalion d՝un gdnocide», P., 1989.
- «Du négationnisme. Mémoire et tabou», Paris, Desclée de Brouwer, 1999.,
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Yves Ternon. 7, «rue de Chelles : Pour ce que nous avons été enfants.» — Editions du Félin, 2009. — 175 p. — ISBN 978-2866456870, ինքնակենսագրություն
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Persée — 2005.
- ↑ 2,0 2,1 NUKAT — 2002.
- ↑ 3,0 3,1 MAK (польск.)
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ http://www.sudoc.fr/041589505
- ↑ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց մրցանակ շնորհելու մասին
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 173)։ ![]() |