Մի անգամ գիտնական կատուն բարձրաձայն կարդում է Պուշկինի«Ռուսլան և Լյուդմիլա» պոեմը։ Դա լսում է Վասիլիսան և երազում է ռոմանտիկայի ու արկածների մասին։
Իվանն ու Վասիլիսան արդեն մեկ տարի ամուսնացած են և համարվում են պետության երկրորդ դեմքերը։ Իվանը համարյա միշտ զբաղված է քաղաքական գործերով՝ իրապես վարելով ռազմական նախարարի պաշտոնը, իսկ կինը ձանձրանում է։ Դրա պատճառով ամուսինները կռվում են, և թագավորը, Գայլն ու կատուն մտածում են, թե ինչպես կարելի է նրանց հաշտեցնել։ Կատուն դիմում է «ծեր չարագործ» Չեռնոմորի օգնությանը, որը վաղուց կորցրել էր իր մորուքը և այդուհետ աշխատում էր որպես ծաղրածու։ Վասիլիսային հաջողությամբ գողանալու համար նրան խոստանում են շատ հեռու թագավորության թատրոնում Օթելլոյի դերը, որովհետև նա հոգով ողբերգակ էր։ Բայց կախարդի քրոջ՝ չղջիկ Նաինայի և Չեռնոմորի «երկկողմանի անեծք»-ի պատճառով «նշանակման վայրերում» այդ հերոսներին սպասվում է խառնաշփոթ, թռիչք դեպի Լուսին և այլն...