Իվան Ցարևիչը և Գորշ գայլը 3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Ցարևիչը և Գորշ գայլը 3
ռուս.՝ Иван Царевич и Серый волк 3
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, կինոկատակերգություն և ֆենթեզի
Շարքի մասն էԻվան Ցարևիչն ու Գորշ Գայլը
ՌեժիսորԴարինա Շմիդտ
ՍցենարիստԼեոնիդ Բարաց և Ռոստիսլավ Խայիթ
ՀնչյունավորումՆիկիտա Եֆրեմով, Իվան Օխլոբիստին, Միխայիլ Բոյարսկի, Ալեքսանդր Բոյարսկի, Անատոլի Պետրով, Դմիտրի Վիսոցկի, Օլեգ Կուլիկովիչ և Կոնստանտին Բրոնզիտ
ՊրոդյուսերՍերգեյ Սելյանով և Ալեքսանդր Բոյարսկի
ԵրաժշտությունՄիխայիլ Չերտիշչև և Վալենտին Վասենկով
Երկիր Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՄելնիցա և CTB կինոընկերություն
Տևողություն76 րոպե
ՇարքԻվան Ցարևիչն ու Գորշ Գայլը
ՊրիկվելԻվան Ցարևիչն ու Գորշ Գայլը 2
ՍիկվելIvan Tsarevich and the Gray Wolf 4?
Թվականհունվարի 1, 2016
Բյուջե4 000 000 $
Շահույթ9 535 522 $

«Իվան Ցարևիչը և Գորշ գայլը 3», ռուսական «Մելնիցա» (ռուս.՝ «Мельница») և «ՍՏՎ» (ռուս.՝ «СТВ») ընկերությունների մուլտիպլիկացիոն ֆիլմը։ Վարձույթի համար թողարկվել է 2016 թվականի հունվարի 1-ին[1][2]։ Մուլտֆիլմի հեռուստատեսային պրեմիերան կայացել է «ՌԵՆ ՏՎ»-ով 2016 թվականի մայիսի 9-ին[3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռավոր թագավորությունում լրանում է թագավորի 150-ամյակը, և նա որոշում է, որ բավական է աշխատել. ժամանակն է հանգստանալու կառավարական գործերից։ «Ես հոգնել եմ։ Ես հեռանում եմ». այս ասելով՝ միապետը վերցնում է կարթն ու դույլը և հեռանում գյուղի մի խուլ վայր։ Պետությունը պաշտպանելու խնդիրը մնում է Իվան Ցարևիչի և նրա ընկեր Գորշ գայլի ուսերին։ Վասիլիսան նեղանում է իր ամուսնուց, քանի որ վերջինս մինչ օրս իր համար չի կազմակերպել ամուսնական ճանապարհորդություն դեպի արտերկիր։ Ամուսինները Կատվի և Գայլի հետ նստում են կախարդական գորգի վրա և մեկնում ճանապարհորդության։ Իրենց փոխարեն ընկերները թողնում են մի հասարակ խրտվիլակ, որը Իվանի մեղքով կենդանանում է անեծքից և սկսում իր կանոնները հաստատել արքայությունում։ Խրտվիլակի կանգնած վայրում հայտնվում է հիպնոտիկ ազնվամորու ջեմի աղբյուր, և հանկարծակի Հեռավոր թագավորությունում սկսվում են կատարվել արմատական փոփոխություններ։ Վերադառնալուց հետո ընկերները չեն կարողանում ճանաչել իրենց հայրենիքը։

Դերերի հնչյունավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան ԴԵր
Նիկիտա Եֆրեմով Իվան Ցարևիչ
Տատյանա Բունինա Վասիլիսա
Իվան Օխլոբիստին Արքա
Միխայիլ Բոյարսկի Գիտնական կատու
Մարիա Ցվետկովա Թղթակից/գորգ-ինքնաթիռ
Միխայիլ Խրուստալյով Պալկ Պալկովիչ (Պալ Պալիչ)
Ալեքսանդր Բոյարսկի Գայլ
Անատոլի Պետրով Ավազակ-կկու
Դմիտրի Վիսոցկի Նիհար, երգիչ
Օլեգ Կուլիկովիչ Գեր
Ռոման Նիկիտին Կեշա «չորս պահարան»
Կոնստանտին Բրոնզիտ Գայլաձուկ
Յակով Պետրով Գերմանական մսագործ
Ալեքսանդր Դեմիչ Իվան կապիկ
Անդրեյ Կուզնեցով Ամերիկայի նախագահ

Բյուջե և եկամուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իվան Ցարևիչը և Գորշ գայլը 3» մուլտֆիլմը մեծ էկրաններին հայտնվել է 2016 թվականի հունվարի 1-ին։ Ֆիլմի բյուջեն կազմել է 4 միլիոն դոլար և 17 օրվա վարձույթի ընթացքում կուտակել է 10,08 միլիոն դոլար եկամուտ[4]՝ վստահ հաղթանակ կրելով ամանորյա «ֆիլմի պայքարում»[5]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2016 - Իկար մրցանակ «Վարձույթով ֆիլմ» անվանակարգում[6]

Գրախոսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իվան Ցարևիչը և Գորշ գայլը 3» անիմացիոն ֆիլմի գրախոսները նշում են, որ «Կվարտետ Ի» նախագծի մասնակիցներին ներգրավելուց հետո մուլտֆիլմը նախատեսված էր ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների համար, քանի որ դրանում ծաղրում են ժամանակակից խորհրդային իրողությունները[7][8][9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]