Իվան Լուցկևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իվան Լուցկևիչ
բելառուս․՝ Іван Іванавіч Луцкевіч
Ivan Lutskevich.jpg
Ծնվել էմայիսի 28 (հունիսի 9), 1881
ԾննդավայրՇյաուլյայ, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 20, 1919(1919-08-20) (38 տարեկանում)
Մահվան վայրԶակոպանե, Lesser Poland Voivodeship
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՄինսկի արական գիմնազիա
Մասնագիտությունհրապարակախոս և քաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Jan Bolesław Łuckiewicz?
Քաղաքական կուսակցությունԲելառուսի սոցիալիստական համայնաժողով
ԱնդամությունԲելառուսի գիտական ընկերություն
Ivan Luckievič Վիքիպահեստում

Իվան Իվանովիչ Լուցկևիչ (բելառուս․՝ Іван Іванавіч Луцкевіч, մայիսի 28 (հունիսի 9), 1881, Շյաուլյայ, Կովնոյի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 20, 1919(1919-08-20), Զակոպանե, Lesser Poland Voivodeship), բելառուսացի հայտնի հասարակական գործիչ, հնագետ, Անտոն Լուցկևիչի եղբայրը։ Լուցկևիչ եղբայրները Վիլնյուսի մասոնների շրջանում եղել են հայտնի գործիչներ, հիմնադրել են «Լուչնասց» («Միություն») մասոնական կազմակերպությունը[1] և հրատարակել «Наша Ніва» լրագիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Լուցկևիչը ծնվել է 1881 թվականի մայիսի 28-ին (հունիսի 9-ին) ժամանակակից Լիտվայի տարածքում գտնվող Շավլի գյուղում, բայց հայտնի է որպես բելառուսացի գործիչ։ Սովորել է Մինսկի արական գիմնազիայում, հեղափոխական գործունեության համար 1903 թվականին բանտարկվել է։

Եղել է Վիլնի Բելառուսական թանգարանի կազմակերպիչներից մեկը, 1918 թվականին կողմ է հանդես եկել Բելառուսի Ժողովրդական Հանրապետության կազմավորմանը։

Իվան Լուցկևիչը կյանքի վերջին տարիներին տառապում էր թոքախտով, մեկնել է Լեհաստանի Զակոպենե առողջարանային քաղաք, որտեղ էլ մահացել է 1919 թվականի օգոստոսի 20-ին։

1991 թվականին վերահուղարկավորվել է Վիլնյուսի Ռոսա գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Жизнь и деятельность Ивана и Антона Луцкевичей (ռուս.)
  • Памяці Івана Луцкевіча. У першыя ўгодкі сьмерці яго. (20.8.1919 — 20.8.1920). Вільня, 1920.
  • Каваль А. (Каўка А.). Іван Луцкевіч — адраджэнец // Беларусіка. Вып. 1. Мн., 1993.
  • Адамовіч А. Як дух змагання Беларусі… Нью-Йорк, 1983.
  • Vytautas Žeimantas. Šiaulietis J.Luckevičius - archeologas, publicistas, leidėjas // Lietuvos aidas, 2010 balandžio 10 d. (լիտվերեն)