Իվան Ժեգալկին
Ծնվել է | հուլիսի 22 (օգոստոսի 3), 1869 Mtsensk, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
---|---|
Մահացել է | մարտի 28, 1947[1] (77 տարեկան) Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Խորհրդային Ռուսաստան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան, Մոսկվայի կայսերական համալսարան և Մոսկվայի բարձրագույն կանանց դասընթացներ |
Գործունեության ոլորտ | մաթեմատիկական տրամաբանություն, մաթեմատիկա և տրամաբանություն |
Ալմա մատեր | Մոսկվայի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ |
Կոչում | պրոֆեսոր և պրոֆեսոր |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Պարգևներ | |
Ivan Ivanovich Zhegalkin (mathematician) Վիքիպահեստում |
Իվան Ժեգալկին (ռուս.՝ Жегалкин, Иван Иванович, հուլիսի 22 (օգոստոսի 3), 1869, Mtsensk, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 28, 1947[1], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), ռուս և խորհրդային մաթեմատիկոս և փիլիսոփա, Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր, ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1945)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ժառանգական պատվավոր քաղաքացու ընտանիքում։ 1889 թվականին, ավարտելով Օռլովյան վարժարանը, դարձել է Մոսկվայի համալսարանի մաթեմատիկական բաժանմունքի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ուսանող։
1893 թվականին համալսարանն ավարտել է առաջին աստիճանի դիպլոմով և սկսել է աշխատել միանգամից մի քանի հաստատություններում` Պետական բանկի մոսկովյան հիմնարկում (վերահսկիչի օգնական) և Կոմերցիոն կրթության տարածման ընկերության երեկոյան դասընթացներին (դասավանդել է թվաբանություն)։ 1900 թվականի հուլիսից դասավանդել է Կ. Մազինգի Ռեալական ուսումնարանում։ 1902 թվականին, հանձնելով մագիստրոսական քննությունը, դարձել է Մոսկվայի համալսարանի դոցենտ. բազմությունների տեսության թեորիայի վերաբերյալ «Տրանսֆերային թվեր» մագիստրոսական ատենախոսության պաշտպանությունը կայացել է միայն 1908 թվականին։ Միևնույն ժամանակ, 1902 թվականից Ժեգալկինը դասավանդել է Կանանց բարձրագույն կուրսերում՝ մինչև համալսարանի հետ 1918 թվականին դրանց միավորվելը։ 1906 թվականին բժշկական ֆակուլտետի բացումից հետո նա ժամանակավորապես կատարում էր այդ ֆակուլտետի դեկանի աշխատանքը։
1911 թվականին Ժեգալկինը, չհամաձայնվելով այդ ժամանակվա Կրթության նախարար Լ. Կասսոյի վարած քաղաքականությանը, հեռացել է համալսարանից` դասախոսների մեծ խմբի հետ։
Լինելով Մոսկվայի մաթեմատիկական ընկերության անդամ՝ ղեկավարում էր նաև գրադարանը[2]։
1917 թվականին Մոսկվայի պետական համալսարան վերադառնալուց հետո Ժեգալկինը 1923 թվականին դարձել է մաթեմատիկայի պրոֆեսոր, իսկ 1930 թվականին նշանակվել է ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի մաթեմատիկական վերլուծության ամբիոնի վարիչ, որը 3 տարի անց վերածվել է մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետի։ Միաժամանակ նա Մոսկվայի մարզային մանկավարժական ինստիտուտի մաթեմատիկայի ամբիոնի վարիչն էր։
Ժեգալկինի նախաձեռնությամբ 1930 թվականին Մոսկվայի համալսարանին կից ստեղծվել է ԽՍՀՄ-ում առաջին գիտական սեմինարը մաթեմատիկական տրամաբանության վերաբերյալ, որը հիմք է հանդիսացել 1959 թվականին մաթեմատիկական տրամաբանության ամբիոնի կազմավորման համար, որը ղեկավարում էր Ս. Յանովսկայան։
1927 թվականին Բուլյան ֆունկցիան ներկայացնելու համար Ժեգալկինը բազմանդամ է առաջարկում, որը կոչվում է Ժեգալկինի բազմանդամանի։ Նրան է պատկանում նաև հանրահաշվական տրամաբանության ձևակերպում, որը ևս կոչվում է Ժեգալկինի գումարում։ Նրան են պատկանում նաև մի շարք աշխատություններ կարևոր դեպքերի վերաբերյալ, որոնք թույլատրում են խնդիրների ալգորիթմիկ լուծում[3]։
Պարգևատրվել Է Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանով[4]։
Մ. Վիգոդսկուն գրած իր նամակում հայտնի խորհրդային մաթեմատիկոս Նիկոլայ Լուզինը, հիշելով ուսանողական տարիները, ասում է, որ պրոֆեսորներից չէր վախենում միայն Ժեգալկինից[5]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժելագինը որոշել է գրել մաթեմատիկական վերլուծության դասագիրք, որը նախատեսված է ամենավատ ուսանողի համար։ Դրա համար նա գրառել է ուսանողների` քննությունների ժամանակ տված բոլոր սխալ պատասխանները և դասակարգել դրանք։ Նրա կարծիքով, դա թույլ է տվել կանխատեսել և բացառել սխալների բոլոր աղբյուրները, բոլոր անհստակությունները, վատ ձևակերպումները և այլն[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Жегалкин Иван Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Протоколы заседаний 1911—1912 гг.
- ↑ А. П. Юшкевич История математики в России до 1917 года. — Наука, 1968.
- ↑ Жегалкин Иван Иванович // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ В. А. Волков, С. С. Демидович Два письма Н. Н. Лузина М. Я. Выгодскому // Историко-математические исследования. — 1997. — № 2 (37). — С. 136. Архивировано из первоисточника 2 փետրվարի 2015.
- ↑ В. А. Костицын «Мое утраченное счастье…» : Воспоминания, дневники. Т. 1 — М.: Новое литературное обозрение, 2017. 784 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волков В. А., Куликова М. В. Московские профессора XVIII — начала XX веков. Естественные и технические науки. — М.: Янус-К; Московские учебники и картолитография, 2003. — С. 87. — 296 с. — 2 000 экз. — ISBN 5—8037—0164—5
- Колягин Ю.М., Саввина О.А. Дмитрий Федорович Егоров Путь ученого и христианина. — М.: ПСТГУ, 2010. — 302 с. — 1000 экз. — ISBN 978-5-7429-0611-7
- Д. А. Владимиров Булевы алгебры. — Наука, 1969. — 318 с.
- И. И. Жегалкин О технике вычислений предложений в символической логике // Математический сборник. — 1927. — С. 9-28.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Жегалкин Иван Иванович». Летопись Московского университета. Վերցված է 2018 թ․ հունվարի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Ժեգալկին» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 3 ծնունդներ
- 1869 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 28 մահեր
- 1947 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի պետական համալսարանի դասախոսներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Փիլիսոփաներ այբբենական կարգով
- Մաթեմատիկոսներ այբբենական կարգով
- Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսորներ
- Ռուս մաթեմատիկոսներ
- Ռուս փիլիսոփաներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ