Իվան Անդրուսյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Անդրուսյակ
Ծնվել էդեկտեմբերի 28, 1968(1968-12-28)[1] (55 տարեկան)
ԾննդավայրVerbovets', Կոսովի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Մասնագիտությունբանաստեղծ, մանկագիր, թարգմանիչ, գրող և գրական քննադատ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
Պարգևներ
Կայքdyskurs.narod.ru

Իվան Միխայլովիչ Անդրուսյակ (ուկրաիներեն՝ Іва́н Миха́йлович Андруся́к, դեկտեմբերի 28, 1968(1968-12-28)[1], Verbovets', Կոսովի շրջան, Իվանո-Ֆրանկովսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, գրաքննադատ, էսսեիստ, թարգմանիչ։

Ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 28-ին Կոսովյան շրջանի Վերբովեց գյուղում։

1990-ական թվականներին գրական ասպարեզ է մուտք գործել որպես «Նովայա Դեգեներացիա» գրական խմբավորման անդամ։ Համարվում է 1990-ականների սերնդի երևելի բանաստեղծներից մեկը։

1992 թվականին լույս է տեսել Իվան Անդրուսյակի «Դեպրեսիայի սինդրոմ» բանաստեղծական ժողովածուն։ 1996-2004 թվականներին հրատարակվել են «Թունավոր ձայն», «Շարգա», «Վերադարձ դեպի Գալապագոս», «Չվող այգին», «Ծառեր և ջրեր», «Սխտորի հյութ» գրքերը։

Կատարել է բազմաթիվ թարգմանություններ լեհական, ամերիկյան գրականությունից։

2004-2009 թվականներին մանուկների համար լույս է ընծայվել վեց գիրք։

Անդրուսյակի գրելաոճը հատկանշվում է մետաֆորիզմով, որը որակվել է որպես «լողացող սեմանտիկա»։ Տարբեր գրական մրցանակների դափնեկիր է[3]։

Իվան Անդրուսյակը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երբ ելնում է վեր ճանապարհը քո...»; «Թողնում եմ, ներում։ Թախիծ անսահման...»; «Ծաղկում է արդեն սալորին նորից...»; «Մի լսիր. այդ լռությունն է, որ չի լռում...»; «Եկավ իրոք։ Մի լսիր։ Մի զղջա զուր:...»; «Ձեռագրերն այս կանանց պես հրճվում են տրվում...»; «Դեմքերին ոսկեթույր բուրավետ պեպեններ...»; «Եթե էլ ոչ ոք չլինի...»։ Ուկրաինա։ Բանաստեղծություններ, Ե., ԵՃՇՊՀ, 2012, էջ 10-25։ Թարգմ.՝ Լիլիթ Սեյրանյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]