Իսրայել Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսրայել Պետրոսյան
Ծնվել է հունվարի 31, 1909(1909-01-31)
Վախճանվել է 1997
Մասնագիտություն բանաստեղծ, արձակագիր և լրագրող
Ազգություն հայ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն
Կուսակցություն ԽՄԿԿ
Իսրայել Պետրոսյան Վիքիդարանում

Իսրայել Առստամի Պետրոսյան (հունվարի 31, 1909(1909-01-31) - 1997, Իսպետ), հայ բանաստեղծ, արձակագիր, լրագրող: ԽՍՀՄ գրողների միության անդամ 1947 թվականից: ԽՄԿԿ անդամ 1941 թվականից:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայել Պետրոսյանը ծնվել է 1909 թվականի հունվարի 31-ին, Ղշլաղ գյուղում: 1932 թվականին ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը: 1932-1937 թվականներին, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ, աշխատել է Խնձրիստան և Բադարա գյուղերի դպրոցներում: 1938-1941 թվականներին եղել է Ստեփանակերտի «Երիտասարդ բոլշևիկ» մարզային կոմերիտական թերթի պատասխանատու քարտուղարը: 1942- 1943 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, մասնակցել Հայրենական մեծ պատերազմին: 1945-1969 թվականներին աշխատել է «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությունում: Ռուսերեն լույս է տեսել Պետրոսյանի «Առակներ» գիրքը (Բաքու, 1963)[1]: 1982 թվականից բնակել է Երևանում[2][3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զավակները (պատմվածք), Ստեփանակերտ, «Սովետական Ղարաբաղ» թերթի հրատարակչություն, 1943, 16 էջ:
  • Առակներ, Բաքու, Ազերնեշր, 1955, 32 էջ[4]:
  • Առակներ, Բաքու, Ազերնեշր, 1961, 120 էջ[5]:
  • Աղվեսը և այբուբենը (առակներ), Բաքու, Ազերնեշր, 1970, 56 էջ[6]:
  • Ձեռնտու պատիժ (առակներ), Երևան, «Հայաստան», 1971, 16 էջ[7]:
  • Ամեն մեկը իր դերում առակներ), Բաքու, Ազերնեշր, 1976, 96 էջ[8]:
  • Կաղնին և քամին, 1982[9]:
  • Հուշեր և դեպքեր իմ կյանքից: Ստեփանակերտ: Սոնա, 2012: ISBN 9789994158768[10]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ 519-520։
  2. Հովակիմյան Բ. Մ., Հայոց ծածկանունների բառարան, 2005: էջ 704:
  3. «Koha online catalog › Entry»։ haygirk.nla.am։ Վերցված է 2019-03-05 
  4. Պետրոսյան Իսրայել Առստամի (1955)։ Առակներ։ Բաքու: Ադրբեջանի պետհրատ 
  5. Պետրոսյան Իսրայել Առստամի (1961)։ Առակներ։ Բաքու: Ադրբեջանի պետհրատ 
  6. Պետրոսյան Իսրայել Առստամի (1970)։ Աղաջանյան Գ, ed.։ Աղվեսը և այբուբենը։ Բաքու 
  7. Պետրոսյան Իսրայել Առստամի, Յարալյան Գեորգի Յակովի (1971)։ Ղուկասյան Ամալյա Արմենակի, ed.։ Ձեռնտու պատիժ։ Երևան: Հայաստան 
  8. Պետրոսյան Իսրայել Առստամի (1976)։ Ամեն մեկը իր դերում: Առակներ։ Բաքու: Ադրբեջանի պետհրատ 
  9. Պետրոսյան Իսրայել Առստամի (1982)։ Հովհաննիսյան Ա, ed.։ Կաղնին և քամին։ Բաքու 
  10. Պետրոսյան Իսրայել Առստամի (2012)։ Հովհաննիսյան Մ, Բեգլարյան Ա, eds.։ Հուշեր և դեպքեր իմ կյանքից։ Արցախապատում։ Ստեփանակերտ: Սոնա։ ISBN 9789994158768