Իստ-Լոնդոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Իստ-Լոնդոն
East London Town Hall.JPG
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/Հարավ-Աֆրիկյան Հանրապետություն
ԵնթարկումՀարավ-Աֆրիկյան Հանրապետության շրջաններ ,շրջանային
ՔաղաքագլուխԶուկիսա-Ֆակու -Հոբանա
Հիմնադրված է1848 թ.
Մակերես156,7 կմ²
ԲԾՄ48 մետր
Բնակչություն478676 մարդ
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ043
Փոստային ինդեքս5247
Փոստային ինդեքսներ5201[1][2] և 5200[1][2]
Պաշտոնական կայքeastlondon.org.za
##Իստ-Լոնդոն (Աշխարհ)
Red pog.png

Իստ-Լոնդոն (անգլ.՝ East London — «Արևելյան Լոնդոն»), Օս-Լոնդեն (աֆրիկաանս՝ Oos-Londen, կոսա՝ eMonti), հազվադեպ Բաֆֆալո-Սիտի (անգլ.՝ Buffalo City, տեղացի մունիցիպալիտետի անվանումով) ,քաղաք հարավ-արևելյան ափին Հարավ-Աֆրիկյան Հանրապետության Արևելյան Կապսկյան նահանգում։ Գտնվում է Հնդկական օվկիանոսի ափին։ Քաղաքի մեծ մասը գտնվում է Բաֆֆալո և Նախուն գետերի միջև։ Երկրի միակ գետային նավահանգիստն է ։Քաղաքում ապրում են ավելի քան 400.000 մարդ ,շեղջաքարացումով՝ավելի քան 1,5 մլն.մարդ։ Քաղաքը իր բնակչությամբ 2-րդ տեղն է նահանգի Պորտ-Էլիզաբետ քաղաքից հետո։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իստ-Լոնդոնը հիմնադրվել է Հարավային Աֆրիկայի միակ գետային նավահանգստի տեղում,որը առաջ կոչվել է Port Rex։Արևմտյան ափի այդ բնակավայրերը դառնում են Իստ-Լոնդոնի կենտրոնը, որն էլ իր հերթին արժանանում է քաղաքի կոչմանը [[1914 թվական]ին։ XIX դարի սկզբին բրիտանացի և տեղի բնակիչների միջև տեղի ունեցող սահմանային պատերազմի ժամանակ,Իստ-Լոնդոնը դեռ նավահանգիստ էր, քաղաքներ մատակարարող, որը տեղակայված էր Կինգ-ՈՒիլյամս-Տաունից 30 մղոն շառավիղով հեռու։ 1847 թվական ին այտ տեղում կառուցում են Glamorganբերդամաս։

Հետագայում այս նահանգում սկսում են բնակություն հաստատել գերմանացի գաղութաբնակիչները, որոնք բնակեցված մոտակա վայրերին անվանումներ են տալիս։Մեր ժամանակներում էլ տարածում ունեն գերմանական այնպիսի անվանումներ,ինչպիսիքն են Գերինգ, Պինկե, Զալցվեդել։

1870 թվականից քաղաքում աշխատում է նավահանգիստ։ 1876 թվականին քաղաքում անցկացրեցին երկաթուղային ճանապարհ, որը խթան հանդիսացավ մարզի հետագա զարգացմանը։

1935 թվականին Բաֆֆալո գետով կառուցվեց երկհարկանի կամուրջ,որը միակն է իր տեսքով Հարավային Աֆրիկայում ։

1959 թվականին քաղաքում բացվում է Ֆորմուլա-1 ուղեգիծը։

2000 թվականին Իստ-Լոնդոնը դառնում է մունիցիպալիտետի մի մասնիկը։

Էկանոմիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոնոմիկայի հիմքը կազմում է ավտոմոբիլային արդյունաբերությունը։ Daimler կազմակերպության գործարանները հիմնականում տեղակայված են նավահանգիստների մոտ և արտադրում են Mercedes-Benz մեքենաներ ներքին շուկայի և ԱՄՆ արտահանման համար։ Քաղաքում զարգացած է նաև տեքստիլային,դեղագործական,ինչպես նաև սննդի արդյունաբերությունը։

Իստ-Լոնդոնը տրանսպորտային լավ համագործակցություն ունի ՅՈՒԱՐ-ի մյուս քաղաքների հետ։ Իստ-Լոնդոնի օդանավակայանից, որը գտնվում է քաղաքից 10 կմ հեռավորության վրա, տեղի են ունենում ամենօրյա թռիչքներ աշխարհի խոշոր քաղաքների ուղղությամբ։

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իստ-Լոնդոնում հայտնի են ազգային ըմբշամարտը և ռեգբինը։ Քաղաքում շատ հայտնի են մոտոկրոսսը, մարտական արհեստները և գոլֆը։ Նույնպես զարգացում ունեն սպորտի այնպիսի տեսակներ,ինչպիսին են բռնցքամարտը, ավտոսպորտը, ֆուտբոլը, լեռնային հեծանիվները , պարաշյուտով թռիչքը, թեթև ատլետիկան, ձիավարությունը և սպորտի շատ այլ տեսակներ։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երդումեղբայրներ-քաղաքները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Почта ЮАР
  2. 2,0 2,1 http://www.postoffice.co.za/tools/pcodes.xls
  3. «Daqing Travel China, Daqing Tour Guide» (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-28-ին։ Վերցված է 2011-06-02 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]