Իսպանական գոթիկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իսպանական գոթիկա, այլ երկրների գոթիկայից տարբերվող ժամանակաշրջան և ոճ Իսպանիայի ճարտարապետությունում։

Միջավայրը, որտեղ զարգանում էր իսպանական արվեստը միջնադարում, բարդ էր։ Ի սկզբանե Պիրենեյան թերակղզում կառավարում էին վեստգոթերը, ովքեր ավելի մեծ ժողովրդի՝ գոթերի ճյուղերից էին։ Այս ճարտարապետական ոճը նրանց անունն է ստացել ամբողջ Եվրոպայում։ Իսպանական գոթիկան տարբերվող գծեր ունի։ 12-13 դարերի ժամանակահատվածում տեղի էր ունենում կառավարությունը վերադարձնելու պայքար մավրերի հետ (Реконкиста)։ Մինչ այդ, 11-րդ դարում Իսպանիայում իշխում էր հռոմեական ոճը, իսկ նրան նախորդել էր աստուրիական (նախահռոմեական) ոճը։ Իսպանիայում գոթիկան տարածվել է անհավասարաչափ։ Կաստիլիայում գոթիկական ստեղծագործությունները հայտնվել են արդեն13-րդ դարում, Կատալոնիայում՝ 14-15-րդ դարերում, իսկ Անդալուզիա մտել է միայն 15-րդ դարի երկրորդ կեսին։

Տաճար Բուրգոսում, միջնադարյան Կաստիլիայի մայրաքաղաքում։

Այդ ժամանակահատվածում Իսպանիայում աշխատում էին շատ մավրիտանացի վարպետներ (մուդեխարներ)[1], նրանց անունով անվանվել է նաև ոճը՝ մուդեխար։

Իհարկե, նրանք շենքերը զարդարելու համար օգտագործում էին մավրիտական մոտիվներ։ Գոթական ոճը Իսպանիայում արտահայտվում էր հիմնականում տաճարների կառուցման ժամանակ և շատ քիչ ամրոցների և հասարակական շենքերի ճարտարապետության մեջ։ Ի տարբերություն ֆրանսիական գոթիկայի՝ իսպանականն ունի ևս մեկ առանձնահատկություն։ Դա շենքերի կառուցողական տրամաբանության խախտումն էր, որոնք հաճախ մտածված էին ֆրանսիական օրինակների նմանությամբ, մնում էին անավարտ։ Հետագայում դրանք վերակառուցվում և ավարտվում էին առանց հատուկ նախագծի և սերտաճում բոլոր տեսակի մատուռներով և սրբապատկերներով։ Շենքերը կորցնում էին իրենց ուղղահայաց ուղղվածությունը։

Տաճարի ներքին հարդարանքը նույնպես տարբերվում էր ֆրանսիականից։ Տաք կլիմայի պայմաններում նեղ պատուհաններ էին պատրաստվում և ներսում թագավորում էր կիսախավարը։ Այնտեղ, որտեղ սովորաբար տաճարներում երգչախումբն էր, այստեղ տեղադրված էր պարսպապատ մատուռ։ Հետևում տեղադրված էր զոհասեղան և ռետաբլո (խորանի պատկեր)։ Կատալոնիայում ձևավորվել էր գոթիկայի սեփական տարբերակ։

Կատալոնիայի կառույցները առանձնանում են ավելի մեծ տարածական ազատությամբ, ծրագրերի մեծությամբ՝ հանգիստ հորիզոնական գծերի գերակշռությամբ։ Սուր գոթական տանիքների փոխարեն՝ հարթ մակերևույթով։ Արկբուտաններն[2] ու կոնտրֆորսները[3] դուրս չեն գալիս, հաճախ թաքնված են ներսում։

Մետաքսի բորսայի ինտերիեր Վալենսիայում,Կատալոնիա (Χᐯ դար)

Իսպանական գոթական ոճերի հաջորդականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական գոթական ճարտարապետության ոճերի սահմանումները հետևյալն են՝ ըստ մոտավոր ժամանակագրության.

  • Վաղ գոթիկա (12-րդ դար)
  • Բարձր գոթիկա (13 դար)
  • Մուդեխար (13-15դարեր)
  • Լևանտինո (14 դար)
  • Ուշ գոթիկա (15 դար)
  • Իսաբելինո (15 դար)

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տաճար Լեոնում (սկսվել է 1303 թվականին), մոտ է ֆրանսիական տաճարներին։
  • Տաճար Բուրգոսում (1221—1567 թվականներ)։
  • Տաճար Տոլեդայում (1227—1493 թվականներ)։
  • Տաճար Սանտա-Մարիա դել Բարսելոնայում(1317 թվականից մինչև 15-րդ դար)։
  • Տաճար Սևիլում, 16 դար։
  • Սուրբ Խաչի և Սուրբ Եվլալիայի տաճար Բարսելոնայում (1298-1420 թվականներ)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Всеобщая история искусств. Редакторы — Ю. Д. Колпинский, Е. И. Ротенберг, М.:"Искусство", 1962.
  • Архитектура Испании.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Стиль мудехар в архитектуре Испании» (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.
  2. «Система передачи распора, аркбутан». arx.novosibdom.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին. {{cite web}}: Text "Архитектура и Проектирование" ignored (օգնություն); Text "Справочник" ignored (օգնություն)
  3. «Система аркбутанов и контрфорсов». spravochnick.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 12-ին.