Իսմեթ Յըլմազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսմեթ Յըլմազ
 
Կուսակցություն՝ Արդարության և զարգացման կուսակցություն
Կրթություն՝ ITU School of Maritime?, Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ, Մարմարա համալսարան, Անկարայի համալսարան և Haydarpaşa High School?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճարտարագետ և նախարար
Ծննդյան օր դեկտեմբերի 10, 1961(1961-12-10) (61 տարեկան)
Ծննդավայր Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Իսմեթ Յըլմազ (ծնվ. դեկտեմբերի 10, 1961 թվական, Կյուրին, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։ 2016 թվականի մայիսի 24-ից Թուրքիայի կրթության նախարարն է։ 2015 թվականի հուլիսից մինչ նույն տարվա նոյեմբեր եղել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը, իսկ 2011 թվականից մինչ 2015 թվականը եղել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմեթ Յըլմազը ծնվել է Թուրքիայի Կյուրին քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի քաղաքում։ 1982 թվականին ավարտել է Ստամբուլի տեխնիկական համալսարանը։ 1987 թվականին ավարտել է Ստամբուլի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Մագիստրոսական կոչումը ստացել է Համաշխարհային ծովային համալսարանում։ Ստացել է նաև քաղաքագիտության մագիստրոսի կոչում Մարմարայի համալսարանում[1]։

2007 թվականին եղել է տրանսպորտի նախարարի պաշտոնակատար[2]։ 2011 թվականին Սիվասի մարզից ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի անդամ` Արդարություն և զարգացում կուսակցությունից։ Միևնույն տարում նշանակվել է պաշտպանության նախարար[1][3]։ 2015 թվականին ընտրվել է Մեջլիսի խոսնակ[4]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսմեթ Յըլմազը ամուսնացած է, ունի երեք երեխա[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Özgeçmiş» (Turkish)։ İsmet Yılmaz։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-01-ին։ Վերցված է 2011-10-19 
  2. «Yılmaz: Kişi başına hız 400 kilometreye yükseldi»։ Հուրիեթ։ 2007-05-23։ Վերցված է 2010-11-28։ «Ulaştırma Bakanı İsmet Yılmaz [Transport minister İsmet Yılmaz]» 
  3. «İşte yeni kabine - Mynet Haber» (Turkish)։ Վերցված է 2013-07-15 
  4. AK Party candidate İsmet Yılmaz becomes Turkey’s new Parliament Speaker — Daily Sabah

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]