Jump to content

Իսմայիլ Դաղստանլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսմայիլ Դաղստանլի
ադրբ.՝ İsmayıl Dağıstanlı
Ծնվել էդեկտեմբերի 24 1906 (հունվարի 6 1907)
ԾննդավայրZərnə, Զաքաթալայի օկրուգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 1, 1980(1980-04-01) (73 տարեկան)
Մահվան վայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՊատվո հուղարկավորության պուրակ
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան և թատերական ուսուցիչ
ԱշխատավայրԱդրբեջանի մշակույթի և արվեստի պետական համալսարան
Պարգևներ և մրցանակներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Ժողովուրդների բարեկամության շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
2-րդ աստիճանի ստալինյան մրցանակ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական արտիստ Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ և Ադրբեջանական ԽՍՀ պետական մրցանակ

Իսմայիլ Յուսուֆ օղլի Դաղստանլի (ադրբ.՝ İsmayıl Yusif oğlu Hacıyev Dağıstanlı, փետրվարի 26, 1907, գյուղ Զառլի, Ադրբեջանի ԽՍՀ Կախի շրջան - մարտի 31, 1980, Բաքու), ադրբեջանցի խորհրդային դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1973ԽՄԿԿ անդամ 1940 թվականից[1]։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին ավարտել է Բաքվի թատերական տեխնիկումը։ 1927 թվականից աշխատել է Բաքվի Մ․ Ազիզբեկովի անվան թատրոնում, 1932 թվականին՝ Դաղստանի ԻԽՍՀ-ում, մասնակցել Դաղստանի դրամատիկական թատրոնի կազմակերպմանը։ 1936-1937 թվականներին եղել է Երևանի ադրբեջանական թատրոնի դերասան, խաղացել Օթելլո (Վիլյամ Շեքսպիրի «Օթելլո»), Գիժ Դանիել, Ռուստամ (Շիրվանզադեի «Չար ոգի», «Նամուս») են։ 1938 թվականից վերադարձել է Բաքվի Ազիզբեկովի անվան թատրոն։ Դերերից են՝ Գորխմազ, Յաշար (Ջ․ Ջաբարլիի «Հրո հարսը», «Յաշար»), Կոշկին (Տրենյովի «Լյուբով Ցարովայա»), Նեզնամով (Ա․ Օաորովսկու «Անմեղ մեղավորներ»)։ Դաղիստանլին ստեղծել է Վլադիմիր Լենինի (Կապլերի և Զլատոգորովայի «Լենին»), Ս․ Մ․ Կիրովի (Մամեդխանլիի «Արևելքի առավոտը», ԽՍՀՄ պետական մրցանակ, 1948) կերպարները։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 271