Իսմայիլ Գյունեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսմայիլ Գյունեշ
Ծննդյան թիվ՝հունիսի 10, 1961(1961-06-10)[1] (62 տարեկան)
Ծննդավայր՝Սամսուն, Թուրքիա[1]
Քաղաքացիություն՝ Թուրքիա
Մասնագիտություն՝կինոռեժիսոր և սցենարիստ
IMDb։ID 0348123

Իսմայիլ Գյունեշ (թուրքերեն՝ İsmail Güneş, հունիսի 10, 1961(1961-06-10)[1], Սամսուն, Թուրքիա[1]), թուրք ռեժիսոր և սցենարիստ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականին Սամսունում։ Ավարտել է Ստամբուլի համալսարանի արվեստաբանության ֆակուլտետը։ Այնուհետև աշխատել է որպես լուսանկարիչ և լրագրող[2]։

1976 թվականից եղել է ռեժիսոր Նատուկ Բայթանի օգնականը։ 1977 թվականին նկարահանել է իր առաջին կարճ ֆիլմը, դրա համար 1982 թվականին իր առաջին մրցանակը։ 1986 թվականին նկարահանել է իր առաջին խոշոր ֆիլմը՝ ճանապարհային պատմությունը, որը ստացել է «Արևածագից առաջ» անվանումը (թուրքերեն՝ Gündoğmadan)[2]։

1991 թվականին նկարահանել է «Երկարաճիտ կոշիկներ» քաղաքական ֆիլմը (թուրքերեն՝ Çizme)։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Ռիզե նահանգի քաղաքներից մեկում։ Այս քաղաքը ղեկավարում է քեմալիստ նահանգապետը, ով շատ է սիրում իր բարձր Սև կոշիկները։ Նահանգապետի և քաղաքների կրոնական բնակիչների միջև կոնֆլիկտ է տեղի ունենում[2]։

2005 թվականին Գյունեշի նկարահանած «Իմամ» ֆիլմը (թուրքերեն՝ İmam), նվիրված է ժամանակակից աշխարհի և ավանդական ինստիտուտների հակամարտության թեմային[2]։

2012 թվականին նկարահանել է «Որտեղ այրվում է կրակը» ֆիլմը։ Այն պատմում է մի հոր մասին, որը պետք է սպանի սեփական դստերը, ով արատավորել է ընտանիքի պատիվը։ Այս ֆիլմը արժանացել է մի շարք մրցանակների և Թուրքիայի կողմից առաջադրվել է «Օսկարի»[2]։

Բացի այդ, նկարահանել է մի շարք ֆիլմեր հեռուստատեսության համար։ Մի շարք մրցանակների դափնեկիր[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Masters of 'white cinema': Çakmaklı, Diriklik, Uçakan, Güneş». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.