Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են (ֆիլմ, 1972)
Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են ռուս.՝ А зори здесь тихие | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ժանր | ռազմական ֆիլմ[1] |
Թեմա | ԽՍՀՄ կանայք երկրորդ համաշխարհային պատերազմում[2] և կանայք մարտական գործողություններում[2] |
Հիմք | Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են |
Թվական | 1972 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ստանիսլավ Ռոստոցկի |
Սցենարի հեղինակ | Ստանիսլավ Ռոստոցկի և Բորիս Վասիլև |
Դերակատարներ | Ելենա Դրապեկո, Օլգա Օստրոումովա, Իրինա Շևչուկ, Իրինա Դոլգանովա, Եկատերինա Մարկովա, Անդրեյ Մարտինով, Իգոր Կոստոլևսի և Կիրիլ Ստոլյարով |
Օպերատոր | Վյաչեսլավ Շումսկի |
Երաժշտություն | Կիրիլ Մոլչանով |
Պատմվածքի վայր | Կարելիա[3] |
Նկարահանման վայր | Կարելիա |
Կինոընկերություն | Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիա |
Տևողություն | 188 րոպե |
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են (այլ կիրառումներ)
Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են (ռուս.՝ А зори здесь тихие), խորհրդային երկմասանոց գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1972 թվականին, ռեժիսոր Ստանիսլավ Ռոստոցկու կողմից` Բորիս Վասիլևի համանուն վիպակի մոտիվներով։ Կինոնկարը խորհրդային կինեմատոգրաֆի դասական նմուշ է և նվիրված է պատերազմի թեմային։ Այն խորհրդային կինովարձույթի առաջատարներից մեկն էր։
Սյուժեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոնկարի հիմնական գործողություններն ընթանում են 1942 թվականին՝ Կարելիայում, Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։
Խորհրդային զորքերի թիկունքում գտնվող երկաթուղային ուղեբաժանքում տեղակայված են հակաօդայինների դասակի երկու ջոկեր։ Ուղեբաժանքի պարեկ, ավագ Ֆեդոտ Վասկովի մոտ ուղարկում են կամավորական աղջիկների, որոնցից շատերը նոր էին ավարտել դպրոցը։
Դասակի մարտիկներից մեկը` Ռիտա Օսյանինան, անտառում նկատում է երկու գերմանացի դիվերսանտների։ Վերադառնալով, նա այդ մասին զեկուցում է Վասկովին։ Վերջինս որոշում է կանգնեցնել թշնամական խմբին։ Ավագ Վասկովը, մարտիկներ Ժենյա Կոմելկովան, Ռիտա Օսյանինան, Լիզա Բրիչկինան, Գալյա Չետվերտակը և Սոնյա Գուրվիչը դուրս են գալիս դիվերսանտներին բռնելու, որոնց հնարավոր նպատակը երկաթուղին էր։
Մարտիկները դարանակալում են անտառում, սակայն այնտեղ հայտնվում են ոչ թե երկու, այլ տասնվեց դիվերսանտներ։ Վասկովի ջոկատը գերմանացիների հետ անհավասար մարտի է բռնվում։ Քանի որ օգնություն էր հարկավոր, Լիզան, ում Վասկովն ուղարկում է նոր ուժեր կանչելու, խեղդվում է ճահիճում։ Աղջիկները զոհվում են մեկը մյուսի ետևից, չնայած Վասկովը փորձում է պաշտպանել նրանց` որքան հնարավոր է։ Սակայն ողջ է մնում միայն նա։ Վիրավոր և գրեթե անզեն, Վասկովը կարողանում է գերի վերցնել ողջ մնացած դիվերսանտներին` իրենց հրամանատարի հետ միասին։ Երբ նրանց տանում էր դեպի թիկունք, տեղ են հասնում խորհրդային զինվորները։ Զորացրվելուց հետո Վասկովը որդեգրում է Ռիտա Օսյանինայի որդուն։
Երեսուն տարի անց, Վասկովն ու իր որդեգիրը հուշատախտակ են տեղադրում այն վայրում, որտեղ զոհվել էին աղջիկները։
Դերասանական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերակատար | Կերպար |
---|---|
Անդրեյ Մարտինով | Ֆեդոտ Վասկով |
Իրինա Շևչուկ | Ռիտա Օսյանինա |
Օլգա Օստրոումովա | Ժենյա Կոմելկովա |
Ելենա Դրապեկո | Լիզա Բրիչկինա |
Իրինա Դոլգանովա | Սոնյա Գուրվիչ |
Եկատերինա Մարկովա | Գալյա Չետվերտակ |
Լյուդմիլա Զայցևա | Կիրյանովա |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոգործիչ | Ներդրումը |
---|---|
Բորիս Վասիլև, Ստանիսլավ Ռոստոցկի | սցենարիստ |
Ստանիսլավ Ռոստոցկի | ռեժիսոր |
Վյաչեսլավ Շումսկի | օպերատոր |
Կիրիլ Մոլչանով | կոմպոզիտոր |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» կինոնկարը ամենահայտնի խորհրդային ֆիլմերից մեկն էր Չինաստանում։ Այն բարձր է գնահատել Դեն Սյաոպինը։ 2005 թվականին Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը ռուս կինեմատոգրաֆիստների հետ միասին նկարահանել է համանուն հեռուստասերիալը (19 սերիա)։
- 2015 թվականին թողարկվել է կինոնկարի նոր տարբերակը (ռեժիսոր` Ռենատ Դավլետյարով)։
Ձեռքբերումները
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1973 թվականին, Ալմա-Աթայում կայացած համամիութենական կինոփառատոնում շահել է առաջին մրցանակը։
- 1972 թվականին, Վենետիկի կինոփառատոնում ստացել է հիշարժան մրցանակ։
- «Սովետական էկրան» ամսագրի հարցումներով, կինոնկարը ճանաչվել է 1972 թվականի լավագույն ֆիլմ։
- 1973 թվականին ներկայացվել է «Օսկար» մրցանակի` «լավագույն օտարալեզու ֆիլմի համար» անվանակարգում։
- 1975 թվականին արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ 1974 թվականին՝ Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակի։ Մրցանակներն ստացել են ռեժիսոր Ստանիսլավ Ռոստոցկին, վիպակի և սցենարի հեղինակ Բորիս Վասիլևը, օպերատոր Վյաչեսլավ Շումսկին և դերասան Անդրեյ Մարտինովը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0068161/
- ↑ 2,0 2,1 Cakarel E. MUBI — 2007.
- ↑ А зори здесь тихие (ռուս.) — 1972.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1972 դրամա ֆիլմեր
- 1972 ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Մաքսիմ Գորկու անվան կինոստուդիայի ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- Ռուսաստանում նկարահանված ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին