Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...
ռուս.՝ А зори здесь тихие…
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրվիպակ
ՀեղինակԲորիս Վասիլև
Երկիր ԽՍՀՄ
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1969
Հրատարակվել է1969
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են (այլ կիրառումներ)

«Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» (ռուս.՝ А зори здесь тихие…), Բորիս Վասիլևի ստեղծագործությունը, որ պատմում է Հայրենական մեծ պատերազմի մասնակից զենիթայիններ հինգ խիզախ աղջիկների ու նրանց հրամանատարի ճակատագրի մասին։ Վիպակն առաջին անգամ հրատարակվել է «Юность» ամսագրի՝ 1969 թվականի օգոստոսյան համարում[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ հեղինակի՝ վիպակը հիմնված է պատերազմի՝ իրականում տեղի ունեցած էպիզոդի վրա, երբ յոթ զինվորներ, որ վիրավորվելուց հետո ծառայում էին Կիրովի երկաթուղու հանգուցային կայարաններից մեկում, թույլ չեն տվել գերմանական դիվերսիոն խմբին պայթեցնել երկաթուղին այդ հատվածում։ Կենդանի է մնացել միայն սերժանտը՝ խորհրդային մարտիկների խմբի հրամանատարը, որին պատերազմից հետո շնորհվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալ։

«Եվ ես մտածեցի՝ ահա այն։ Իրադրությունը, երբ մարդը ինքը, առանց որևէ հրամանի, որոշում է՝ չեմ թողնի։ Նրանք այստեղ անելու ոչինչ չունեն։ Ես սկսեցի աշխատել այդ սյուժեի վրա, արդեն գրել էի յոթ էջ։ Եվ հանկարծ հասկացա, որ ոչինչ դուրս չի գա։ Դա պարզապես կլինի պատերազմի մասնավոր դեպք։ Սկզբունքային նոր ոչինչ ադ սյուժեում չկար։ Աշխատանքը կանգնեց։ Իսկ հետո հանկարծ մտածվեց՝ թող իմ հերոսի ենթակայության տակ լինեն ոչ թե տղամարդիկ, այլ երիտասարդ աղջիկներ։ Եվ վերջ, վիպակն անմիջապես կառուցվեց։ Չէ՞ որ կանանց համար ավելի դժվար է պատերազմում։ Ճակատամարտում նրանք եղել են 300 հազար։ Իսկ այն ժամանակ ոչ ոք նրանց մասին չէր գրում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեդոտ Վասկովը կարելիական ծայրագավառի 171-ր կիսակայարանի պարետ է։ Կիսակայարանի զենիթային սարքավորումների անձնակազմները, ընկնելով խաղաղ տարածք, սկսում են ձանձրանալ անգործությունից և հարբեցողությամբ զբաղվել։ Ի պատասխան Վասկովի՝ «չխմողների ուղարկելուW վերաբերյալ խնդրանքի՝ հրամանատարությունն այնտեղ է ուղարկու զենիթային աղջիկների երկու ջոկ։ Նրանցից մեկն անտառում նկատում է գերմանացի երկու դիվերսանտների։ Վասկովը հասկանում է, որ նրանց պլանավորում են անտառներով հասնել ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների և որոշում է բռնել նրանց։ Նա հավաքում է հինգ զենիթային աղջիկներից կազմված խումբ, որպեսզի առաջ անցնի դիվերսանտներից և միայ իրեն հայտնի ճանապարհով ջոկատը տանում է դեպի Սինյուխինի լեռնաշղթան։ Սակայն պարզվում է, որ դիվերսանտները տասնվեցն են։ Վասկովը հասկանում է, որ իրենք չեն կարող կանգնեցնել նրանց, և աղջիկներից մեկին՝ գաղտնի իրեն սիրահարված Լիզա Բրիչկինային ուղարկելով օգնություն բերելու (որը չի հասնում կիսակայարան՝ խեղդվելով ճահճում), որոշում է հետապնդել թշնամուն։ Գործադրելով տարբեր խորամանկություններ՝ նա ներքաշվում է մի շարք անհավասար զինված բախումների մեջ, որոնց ընթացքում զոհվում են նրա հետ մնացած չորս աղջիկները՝ գեղեցկուհի Ժենյա Կոմելկովան, խելացի Սոնյա Գուրվիչը, մանկատան սան Գալյա Չետվերտակն ու լրջախոհ Ռիտա Օսյանինան։ Այնուամենայնիվ, նրան հաջողվում է գերի վերցնել կենդանի մնացած դիվերսանտներին, որոնց տանում է դեպի խորհրդային զորքերի դիրքերն ու ճանապարհին հանդիպում յուրայիններին։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վասկով, Ֆեդոտ Եվգրաֆովիչ Վասկով, ոչ մեծ ռազմական զորաբաժանման պարետ № 171 կիսակայարանում։ 32 տարեկան է, ունի ավագի կոչում։ Քաջ է, պատասխանատու և վստահելի մարտիկ։ Վասկովը բարի ու պարզ մարդ, բայց միաժամանակ պահանջկոտ ու խիստ ղեկավար։ Նա ձգտում է, որ ամեն ինչ լինի ըստ կանոնադրության։

Մարգարիտա Օսյանինա, կրտսեր սերժանտ, ջոկի հրամանատար։ Նրա ենթակայության տակ գտնվում են մի քանի զենիթային աղջիկներ։ Մարգարիտան 20 տարեկան է, լուրջ, հանգիստ ու խելամիտ աղջիկ է։ Նա երիտասարդ այրի է, որի ամուսինը զոհվել է պատերազմում։ Նրա ունի փոքր որդի և հիվանդ մայր։ Մարգարիտայի զոհվելուց հետո Վասկովն իր մոտ է վերցնում նրա որդում և զբաղվում նրա դաստիարակությամբ։

Եվգենյա Կոմելկովա, շարքային մարտիկ։ Տասնինը տարեկան է, սպայի դուստր։ Նրա ամբողջ ընտանիքը զոհվել է պատերազմում, և միայն ինքն է փրկվել։ Եվգենյան գեղեցիկ, բարձրահասակ կարմրահեր աղջիկ է, խիզախ, չարաճճի ու զվարթ, բայց միաժամանակ վստահելի ու քաջ մարտիկ։ Եվգենյան հերոսաբար զոհվում է գերմանացիների հետ փոխհրաձգության ժամանակ։

Ելիզավետա Բրիչկինա, շարքային մարտիկ, հասարակ ընտանիքի աղջիկ, անտառապահի դուստր։ Տասնչորս տարեկանից խնամել է հիվանդ մորը, որը մահացել է հինգ տարի անց։ Նա ինքն է վարում տնտեսությունը և օգնում է հորը։ Ելիզավետան պատրաստվում է սովորել տեխնիկումում, բայց պատերազմի սկսվելուց հետո տեխնիկում հաճախելու փոխարեն նա ստիպված է փորել խրամատներ։ Ելիզավետան աշխատասեր, համբերատար աղջիկ է։ Նա խեղդվում է ճահճում ռազմական առաջադրանքը կատարելու ժամանակ։

Սոֆյա Գուրևիչ, շարքային։ Մոսկվայի համալսարանի ուսանողուհի է, որ սովորում է գերազանցութամբ։ Նա շատ է կարդում, սիրում է բանաստեղծություններ և թատրոն։ Ազգությամբ հրեա է։ Նրա հայրը ծառայում է Մինսկում որպես տեղամասային բժիշկ։ Սոֆյան ունի մեծ ու համերաշխ ընտանիք։ Նա հանգիստ ու աննկատ է, բայց ճշտապահ։ Ճակատամարտում Սոֆյան ծառայում է որպես թարգմանիչ, ապա՝ զենիթային։ Զոհվում է գերմանական դիվերսանտների հետախուզական խմբի դանակից։

Գալինա Չետվերտակ, հինգ հերոսուհիներից ամենակրտսերը։ Գալինան որբ է, «ընկեցիկ», որ մեծացել է մանկատանը։ Մինչև պատերազմը սովորել է գրադարանային տեխնիկումում։ Պատերազմ Գալինան գնում է ռոմանտիկայի համար, բայց պարզվում է, որ պատերազմը նրա ուժերից վեր փորձություն է։ Նա միշտ ստում է ու հորինում չեղած պատմություններ։ Նա սիրում է ապրել հորինված աշխարհում։ Նա առանձնանում է կարճ հասակով։ Զոհվում է մարտում, երբ խուճապի է մատնվում և փորձում փախչել գերմանացիներից։

Էկրանավորումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» – Մոսկվայի Տագանկայի թատրոնի ներկայացում, ռեժիսոր՝ Յուրի Լյուբիմով (ԽՍՀՄ, 1971)[4]
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» – Կիրիլ Մոլչանովի օպերա (ԽՍՀՄ, 1973)
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» – Ռուսական ակադեմիական երիտասարդական թատրոնի ներկայացում, ռեժիսոր՝ Ալեքսանդր Ուստյուգով (Ռուսաստան, 2005)
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» – Օրենբուրգի Մաքսիմ Գորկու անվան դրամատիկական թատրոնի ներկայացում, բեմադրությունը՝ Ռիֆկատ Իսրաֆիլովի (Ռուսաստան, 2006)[5]
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են» – Վոլժսկիի դրամատիկական թատրոնի ներկայացում, ռեժիսոր՝ Ալեքսանդր Գրիշին (Ռուսաստան, 2007)[6].
  • «Արշալույսներն այստեղ խաղաղ են» – Սանկտ Պետերբուրգի «Мастерская» թատոնի (Գրիգորի Կոզլովի ղեկավարությամբ) ներկայացում, ռեժիսոր՝ Պոլինա Նևեդոմսկայա, նկարիչ՝ Աննա Մարկուս (Ռուսաստան, 2011)
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» – Բորիսոգլեբսկի Ն. Չեռնիշևսկու անվան դրամատիկական թատրոնի ներկայացում (Ռուսաստան, 2012)
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» – Պերմի Անկախ թատրոնի ներկայացում, ռեժիսոր՝ Աննա Կրաշենիննիկովա (Ռուսաստան, 2012)
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» – Սանկտ Պետերբուրգի «Ժողովրդական արտիստներW թատրոն-ստուդիայի ներկայացում, ռեժիսորներ՝ Վասիլի Ռեուտով և Սվետլանա Վագանովա, դերերում՝ Վիտալի Գոդի, Ելենա Աշչերկինա, Յուլիանա Տուրչինա, Օլգա Տոլկունովա, Յուլիա Յագոդկինա, Մարիա Պեդկո, Ալեքսանդրա Լամերտ, Աննա Յաշինա, Եկատերինա Յաբլոկովա, Յուլիա Կուզնեցովա, Նիկոլայ Նեկիպելով, Լիդիա Սպիժարսկայա, Մարիա Սլոբոժանինա (Ռուսաստան, 2012)
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» – «Հրաշքների աշխարհ» (ռուս.՝ «Страна чудес») թատերական ստուդիայի ներկայացում
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» – Հյուսիսային երաժշտական թատրոնի երաժշտական դրամա, կոմպոզիտոր՝ Ա. Կրոտով (Նովոսիբիրսկ), լիբրետո՝ Ն. Կրոտովի (Նովոսիբիրսկ), տեժիսոր՝ Կ. Տորսկայա (Իրկուտսկ), բալետմեյստեր՝ Դ. Ուստյուժանին (Սանկտ Պետերբուրգ), նկարիչ՝ Դ. Տարասովա (Սանկտ Պետերբուրգ) (Ռուսաստան, 2015)
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...»  – Արխանգելսկի Մ. Լոմոնոսովի անվան դրամայի թատրոնի ներկայացում, ռեժիսոր՝ Ռենատա Սոտիրիադի, պրեմիերան՝ 2015 թվականի մայիսի 9,
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» – «Ազարտ» թատրոնի (Զարինսկ) ներկայացում
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» – չինարեն օպերա, կոմպոզիտոր՝ Թան Ցզյանպին, պրեմիերան կայացել է Պեկինի Կատարողական արվեստների ազգային կենտրոնում 2015 թվականի նոյեմբերի 5-ին[7]
  • «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են...» – Մոսկվայի «Театральный особнякъ» թատրոնի ներկայացում, ռեժիսոր՝ Ալեքսեյ Վասյուկով (Ռուսաստան, 2016)

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Борис Васильев «А зори здесь тихие…». — Карелия, 1975. — 112 с. — 90 000 экз.
  • Борис Васильев «А зори здесь тихие…». — М.: ДОСААФ, 1977.
  • Борис Васильев «А зори здесь тихие…». — М.: Правда, 1979. — 496 с. — 200 000 экз.
  • Борис Васильев «А зори здесь тихие…». — М.: Советский писатель, 1977. — 144 с. — 200 000 экз.
  • Борис Васильев «А зори здесь тихие…». — Дагучпедгиз, 1985. — 104 с. — 100 000 экз.
  • Георгий Березко, Борис Васильев «Ночь полководца», «А зори здесь тихие…». — М.: Правда, 1991. — 500 000 экз. — ISBN 5-253-00231-6
  • Борис Васильев А зори здесь тихие…. — Малое предприятие ВиМо, 1993. — ISBN 5-87014-019-6
  • Борис Васильев «А зори здесь тихие…». — 2010. — ISBN 978-5-17-063439-2
  • Борис Васильев «А зори здесь тихие…». — М.: Эксмо, 2011. — 768 с. — 3000 экз. — ISBN 978-5-699-48101-9
  • Борис Васильев «А зори здесь тихие…». — М.: Астрель, 2011. — 576 с. — 2500 экз. — ISBN 978-5-17-067279-0
  • Борис Васильев «А зори здесь тихие…». — М.: АСТ, 2011. — 576 с. — 2500 экз. — ISBN 978-5-271-28118-1

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Борис Васильев А зори здесь тихие... Повесть // Юность : Литературно-художественный и общественно-политический ежемесячник Союза писателей СССР. — 1969. — № 8. — С. 2—44.
  2. Борис Васильев: «Хочу пожелать, чтобы всем нам было хоть чуточку легче жить…» (Ստուգված է 27 Մարտի 2013)
  3. На новый фильм «А зори здесь тихие» потратят 220 миллионов
  4. Московский театр на Таганке, репертуар
  5. «Իսկ արշալույսներն այստեղ խաղաղ են... (спектакль)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. «Волжский драматический театр, репертуар». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
  7. Марина Чайка (05 ноября 2015). «В Пекине поставили оперу «А зори здесь тихие»» (ռուսերեն). Первый канал. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]