Իսլամական ագրարային հեղափոխություն
Իսլամական ագրարային հեղափոխություն (նաև՝ արաբական ագրարային հեղափոխություն, միջնադարյան կանաչ հեղափոխություն), արաբական խալիֆայությունում գյուղատնտեսական խոշոր բարեփոխումներ և դրա հետ կապված՝ իսլամական Ոսկե դարաշրջանում՝ մ. թ. ա. 8-13-րդ դարերում, առաջընթաց երկրագիտության, բնական գիտությունների և տնտեսագիտության բնագավառում[1][2][3]։ Տերմինը 1974 թվականին առաջարկել է պատմաբան Էնդրյու Ուոթսոնը։
Եվրոպայից հարավ մինչև Կենտրոնական Ասիա Արաբական խալիֆայության հաստատման արդյունքում ստեղծվել է գլոբալ տնտեսություն, որը թույլ է տվել արաբական և մուսուլմանական այլ առևտրականների իրականացնել լայն առևտրափոխանակում խալիֆայության ամբողջ տարածքում և նրա սահմաններից դուրս․ տարածել տարատեսակ մշակաբույսեր և գյուղատնտեսական տեխնոլոգիաներ, արաբական աշխարհի գյուղատնտեսական մշակաբույսերից բացի, սորգո (Աֆրիկա), ցիտրուսային մրգեր (Չինաստան), Հնդկաստանի տարբեր մշակաբույսեր (մանգո, բրինձ, բամբակ, շաքարեղեն)[1]։ ... Մի շարք հետազոտողներ այս ժամանակահատվածը անվանում են «բերքի գլոբալիզացիա»[4]։ Նոր մշակույթների ի հայտ գալը, գյուղատնտեսության մեքենայացումը հանգեցրել են տնտեսության մեծ տեղաշարժերի, բնակչության բաշխման, ցանքատարածությունների տեսակների[5], գյուղատնտեսական արտադրության, բնակչության եկամուտների, քաղաքաշինության, աշխատանքի բաշխման[1]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբական խալիֆայության ձևավորման ժամանակ նախկինում մեկուսացված շատ շրջաններ միավորվել էին մեկ պետության մեջ, որի պատճառով նրանց միջև սկսվել է ինտենսիվ գիտական, առևտրային և տնտեսական փոխանակում[6]։ Իսլամական ծովագնացները սկսել են ակտիվորեն ուսումնասիրել հարևան շրջանները՝ ներառյալ Եվրոպան, Չինաստանը և Հնդկաստանը։
Գլոբալիզացման ազդեցությունը աստիճանաբար աճել է և նրա գագաթնակետը խալիֆայության գոյության հետագա փուլերում պատմագրության մեջ կոչվել է Իսլամի Ոսկե դար[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Andrew M. Watson (1974), «The Arab Agricultural Revolution and Its Diffusion, 700—1100», The Journal of Economic History 34 (1), pp. 8-35.
- ↑ A. M. Watson (1981), «A Medieval Green Revolution: New Crops and Farming Techniques in the Early Islamic World», in The Islamic Middle East, 700—1900: Studies in Economic and Social History
- ↑ Zohor Idrisi (2005), The Muslim Agricultural Revolution and its influence on Europe, FSTC
- ↑ The Globalisation of Crops, FSTC
- ↑ Andrew M. Watson (1983), Agricultural Innovation in the Early Islamic World, Cambridge University Press, ISBN 0-521-24711-X.
- ↑ John M. Hobson (2004), The Eastern Origins of Western Civilisation, p. 29-30, Cambridge University Press, ISBN 0-521-54724-5.
- ↑ Subhi Y. Labib (1969), «Capitalism in Medieval Islam», The Journal of Economic History 29 (1), p. 79-96.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Donald Routledge Hill, Islamic Science And Engineering, Edinburgh University Press (1993), ISBN 0-7486-0455-3
- George Sarton, The Incubation of Western Culture in the Middle East, A George C. Keiser Foundation Lecture, March 29, 1950, Washington DC, 1951
- Maya Shatzmiller (1994), Labour in the Medieval Islamic World, Brill Publishers, ISBN 90-04-09896-8
- Watson, Andrew. Agricultural innovation in the early Islamic world. Cambridge University Press.