Իսահակ Իսահակյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Իսահակ Իսահակյան (այլ կիրառումներ)
Picto infobox med.png
Իսահակ Իսահակյան
Ծնվել է սեպտեմբերի 10 (23), 1904
Ծննդավայր Շենաթաղ, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ
Մահացել է մարտի 11, 1985(1985-03-11) (80 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Կրթություն Մոսկվայի պետական համալսարան
Մասնագիտություն traumatologist և վիրաբույժ օրթոպեդ
Գիտական աստիճան բժշկական գիտությունների դոկտոր (1953) և պրոֆեսոր (1958)
Աշխատավայր Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ «Պատվո նշան» շքանշան, Կարմիր Աստղի շքանշան և Ն.Ի.Պիրոգովի անվան ոսկե մեծ մեդալ

Իսահակ Գրիգորի Իսահակյան (սեպտեմբերի 10 (23), 1904, Շենաթաղ, Սյունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ - մարտի 11, 1985(1985-03-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր (1953 թ.), պրոֆեսոր (1958 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Իսահակյանը ծնվել է Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղում։ Պատանի հասակում հոր հետ տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է նախնական կրթություն, 1923 թվականին ընդունվել է տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1928 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1931-1938 թթ. և 1967-1976 թթ. աշխատել է ԵԲԻ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում։ 1938 թվականին զորակոչվել է բանակ և ծառայել բժշկական ծառայության տարբեր ստորաբաժանումներում։

1946 թվականից եղել է Ք. Հ. Պետրոսյանի հետ կազմակերպած Երևանի Օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ մեծահասակների օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, 1957-1967 թթ.՝ Երևանի Օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ մեծահասակների օրթոպեդիայի բաժանմունքի տնօրեն։ 1967-1985 թթ. աշխատել է ԵԲԻ վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում, 1957-1967 թթ.՝ ՀԽՍՀ օրթոպեդների և վնասվածքաբանների ընկերության նախագահ, 1958-1967 թթ.՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարաության գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ[1]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակյանը 1946 թվականին պաշտպանել է «Ձեռքի և մատների հրազենային վնասվածքների բուժումը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։ Հետագայում, շարունակելով իր գիտահետազոտական աշխատանքները, նա ուշադրությունը կենտրոնացրել է սրունքի ծայրատման հարցերի վրա, մշակել սրունքի ծայրատման և կրկնակի ծայրատման յուրատեսակ ու ուշագրավ եղանակ, որի շնորհիվ կանխվել է մաշկային սպիի սերտաճումն ստորադիր հյուսվածքների հետ, դրանով ապահովվել ծայրատի սպիի շարժունակությունը՝ միաժամանակ ստեղծելով ֆունկցիայի ու հենման տեսակետից պիտանի ծայրատ։ Գիտնականն առաջարկել է նյարդի մշակման նոր եղանակ։ Ամփոփելով իր կատարած աշխատանքները՝ 1952 թվականին պաշտպանել է «Սրունքի ֆունկցիոնալ-պլաստիկ ծայրատում և կրկնածայրատում» թեմայով դոկտորական ատենախոսությունը։

Աշխատանքները վերաբերում են պատերազմի հաշմանդամների բուժման և սոցիալական վերականգման, փակեղապատվաստումային ծայրատումների, մանկական տրավմատիզմի և կանխարգելման, կմախքի համակարգային հիվանդությունների ուսումնասիրություններին։

15 տարի անընդմեջ եղել է Վիրաբույժների ընկերության վարչության, Վնասվածքաբանների և օրթոպեդների համամիութենական գիտական ընկերության վարչության, ինչպես նաև «Օրթոպեդիա, վնասվածքաբանություն և պրոթեզավորում» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։

Հեղինակ է 3 մենագրությունների, 78 գիտական աշխատությունների՝

  • «Մանկական վնասվածքները և դրանց նախականխումը»
  • «Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ»

Նա երկու տասնյակ ատենախոսական թեզերի գիտական ղեկավար է եղել, մասնակցել է օրթոպեդիայի վերաբերյալ միջազգային կոնգրեսների (ԱՄՆ, Հունգարիա)[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Ն. Ի. Պիրոգովի անվան մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005