Իսահակ Իսահակյան (բժիշկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իսահակ Իսահակյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Իսահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իսահակ Իսահակյան
Ծնվել էսեպտեմբերի 10 (23), 1904
ԾննդավայրՇենաթաղ, Հայաստան
Մահացել էմարտի 11, 1985(1985-03-11) (80 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի պետական համալսարան (1928)
Մասնագիտությունվնասվածքաբան և վիրաբույժ օրթոպեդ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1953) և պրոֆեսոր (1958)
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Պարգևներ

Իսահակ Գրիգորի Իսահակյան (սեպտեմբերի 10 (23), 1904, Շենաթաղ, Հայաստան - մարտի 11, 1985(1985-03-11), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր (1953), պրոֆեսոր (1958

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Իսահակյանը ծնվել է Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղում։ Պատանի հասակում հոր հետ տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է նախնական կրթություն, 1923 թվականին ընդունվել է տեղի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1928 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1931-1938 թվականներին և 1967-1976 թվականներին աշխատել է ԵԲԻ օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում։ 1938 թվականին զորակոչվել է բանակ և ծառայել բժշկական ծառայության տարբեր ստորաբաժանումներում։

1946 թվականից եղել է Ք. Հ. Պետրոսյանի հետ կազմակերպած Երևանի Օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ մեծահասակների օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, 1957-1967 թվականներին՝ Երևանի Օրթոպեդիայի և վերականգնողական վիրաբուժության ԳՀԻ մեծահասակների օրթոպեդիայի բաժանմունքի տնօրեն։ 1967-1985 թվականներին աշխատել է ԵԲԻ վնասվածքաբանության, օրթոպեդիայի և ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնում, 1957-1967 թվականներին՝ ՀԽՍՀ օրթոպեդների և վնասվածքաբանների ընկերության նախագահ, 1958-1967 թվականներին՝ ՀԽՍՀ առողջապահության նախարարաության գլխավոր վնասվածքաբան-օրթոպեդ[1]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակյանը 1946 թվականին պաշտպանել է «Ձեռքի և մատների հրազենային վնասվածքների բուժումը» թեմայով թեկնածուական ատենախոսությունը։ Հետագայում, շարունակելով իր գիտահետազոտական աշխատանքները, նա ուշադրությունը կենտրոնացրել է սրունքի ծայրատման հարցերի վրա, մշակել սրունքի ծայրատման և կրկնակի ծայրատման յուրատեսակ ու ուշագրավ եղանակ, որի շնորհիվ կանխվել է մաշկային սպիի սերտաճումն ստորադիր հյուսվածքների հետ, դրանով ապահովվել ծայրատի սպիի շարժունակությունը՝ միաժամանակ ստեղծելով ֆունկցիայի ու հենման տեսակետից պիտանի ծայրատ։ Գիտնականն առաջարկել է նյարդի մշակման նոր եղանակ։ Ամփոփելով իր կատարած աշխատանքները՝ 1952 թվականին պաշտպանել է «Սրունքի ֆունկցիոնալ-պլաստիկ ծայրատում և կրկնածայրատում» թեմայով դոկտորական ատենախոսությունը։

Աշխատանքները վերաբերում են պատերազմի հաշմանդամների բուժման և սոցիալական վերականգման, փակեղապատվաստումային ծայրատումների, մանկական տրավմատիզմի և կանխարգելման, կմախքի համակարգային հիվանդությունների ուսումնասիրություններին։

15 տարի անընդմեջ եղել է Վիրաբույժների ընկերության վարչության, Վնասվածքաբանների և օրթոպեդների համամիութենական գիտական ընկերության վարչության, ինչպես նաև «Օրթոպեդիա, վնասվածքաբանություն և պրոթեզավորում» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։

Հեղինակ է 3 մենագրությունների, 78 գիտական աշխատությունների՝

  • «Մանկական վնասվածքները և դրանց նախականխումը»
  • «Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ»

Նա երկու տասնյակ ատենախոսական թեզերի գիտական ղեկավար է եղել, մասնակցել է օրթոպեդիայի վերաբերյալ միջազգային կոնգրեսների (ԱՄՆ, Հունգարիա)[2]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիրաբուժական օրթոպեդիայի և վնասվածքաբանության միջազգային ընկերության անդամ (1961-1967)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատվո շքանշան
  • Կարմիր աստղի շքանշան
  • Ն. Ի. Պիրոգովի անվան մեդալ

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մանկական տրավմատիզմ, Երևան, 1950[3]։
  • Транспортный травматизм. Ер., 1953.
  • Фасциально-пластическая ампутация и реампутация голени. Ер., 1959.
  • Մանկական տրավմատիզմը և նրա կանխումը։ Իսահակյան Իսահակ Գրիգորի, ՀՍՍՌ առողջապահության մինիստրություն, Երևան, Հայպետհրատ, 1962[4]։
  • Երեխաների ազդրի բնածին հոդախախտի վաղ դիագնոստիկան և բուժումը։ Մեթոդ. ցուցում։ Պետրոսյան Ռ. Խ, Իսահակյան Իսահակ Գրիգորի, ՀՍՍՌ Առողջապահության մինիստրության Երևանի Խ. Ա. Պետրոսյանի անվան տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի գիտա-հետազոտական ինստիտուտ, Երևան, «Հայաստան», 1965։
  • Տրավմատոլոգիայի ձեռնարկ։ Իսահակյան Իսահակ Գրիգորի, Առողջապահության մինիստրություն, Երևան, ՀԽՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967[5]։
  • Բնածին ծռաթաթությունը և նրա բուժումը։ Մեթոդական ցուցումներ միջին բուժաշխատողների և ծնողների համար։ Բեկզադյան Արամայիս Հակոբի, Գրիգորյան Լևոն Միքայելի, Իսահակյան Իսահակ Գրիգորի, ՀՍՍՌ Առողջապահության մինիստրություն, Հանրապետական սանլուստուն, Երևան, «Հայաստան», 1968։
  • Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ։ Իսահակյան Իսահակ Գրիգորի, Երևան, «Հայաստան», 1973[6]։
  • Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ։ Իսահակյան Իսահակ Գրիգորի, Երևան, «Հայաստան», 1984[7]։
  • Краткий справочник ортопедии и травматологии. Ер., 1984.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իսահակ Գրիգորի Իսահակյան (1904-1985). վնասվածքաբան-օրթոպեդ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  3. Իսահակյան, Իսահակ Գրիգորի (1950). Մանկական տրավմատիզմ. ՀՍՍՌ առողջապահության մինիստրություն. Երևան: Հայպետհրատ.
  4. Իսահակյան, Իսահակ Գրիգորի (1962). Մանկական տրավմատիզմը և նրա կանխումը. ՀՍՍՌ առողջապահության մինիստրություն. Երևան: Հայպետհրատ.
  5. Իսահակյան, Իսահակ Գրիգորի (1967). Տրավմատոլոգիայի ձեռնարկ. Առողջապահության մինիստրություն ՀՍՍՀ. Երևան: ՀՍՍՀ ԳԱ հրատ.
  6. Իսահակյան, Իսահակ Գրիգորի (1973). Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ =: Краткое руководство по травматологии и ортопедии. Երևան: Հայաստան.
  7. Իսահակյան, Իսահակ Գրիգորի (1984). Տրավմատոլոգիայի և օրթոպեդիայի համառոտ ձեռնարկ. Երևան: Հայաստան.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Իսահակյան (բժիշկ)» հոդվածին։