Իռլանդական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իռլանդացի գրողներ

Իռլանդական գրականություն, իռլանդացի ժողովրդի գրականությունը։ Զարգանում է իռլանդերեն և անգլերեն։

Հնագույն գրական հուշարձանը հերոսական էպոսն է՝ գրառված 8-9-րդ դարերում։ Միջին դարերում բարձր մակարդակի է հասել բարդերի պոեզիան։ Իռլանդիայի պատմությունը և գրականությունն արմատական փոփոխություն են կրել 16-18-րդ դարերում։ Աշխարհիկ ու կրոնական գրականությունում գերիշխել է հայրենասիրության թեման։ 17-րդ դարում հավաքվել և արտագրվել են ոչնչացման վտանգի տակ եղած հին ձեռագրերը, որի հիման վրա ստեղծվել է բազմահատոր «Չորս մագիստրոսների տարեգրությունները» (1632-193618-րդ դարի վերջերից ավելի մեծ տեսակարար կշիռ է ստացել անգլերենով իռլանդական գրականությունը։ 1840-ական թվականներին ծաղկել է հեղափոխական բնույթի ռոմանտիզմը՝ կապված ազգային-ազատագրական շարժման հետ (Թոմաս Դեյվիս, Ջեյմս Կլերենս Մանգան, Ջերալդ Գրիֆին, Ջոն Բեյնիմ, Մարիա էջուորթ, Ուիլյամ Կառլտոն19-րդ դարի վերջի «Իռլանդական վերածնունդ» մշակութային շարժումը զգալի հաջողությունների հասավ պոեզիայի ու դրամայի ասպարեզում։ Այդ շարժման ոգեշնչողն էր Ուիլյամ Բաթլեր Եյթսը (1865-1939

Առանձնահատուկ տեղ է գրավում անգլիացի գրող (ծագումով իռլանդացի) Բեռբարդ Շոուի (1856-1950) ստեղծագործությունը։ 1920-30-ական թվականներին հանդես են եկել ազգային-ազատագրական շարժման մասնակից գրողներ, որոնցից է Շոն Օ՛ Քեյսին (1880-1964), որի դրամաներում և վեց հատորանոց ինքնակենսագրականում փորձ է կատարվում ռեալիստորեն ներկայացվնել իռլանդական իրականությունը։ 1950-60-ական թվականների 2-րդ կեսի գրականության որոշ հատվածին բնորոշ էր ազգայնական գաղափարների մերժումը և ուշադրությունը սոցիալական խնդիրների նկատմամբ (Օսթին Կլարկ (1896–1974), Յուարտ Միլն (1903-1987), Պատրիկ Կավանա (1905-1967), Բրենդան Բիեն (1923-1964), Ռիչարդ Մերֆի (1927-2018), Ջwn Մոնտեգյու (1929-2016), Շեյմաս Հինի (1939-2013) և ուրիշներ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 388
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իռլանդական գրականություն» հոդվածին։