Jump to content

Իջևանի գորգագործական կոմբինատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական գորգեր

Իջևանի գորգագործական կոմբինատ, խորհրդային շրջանի թեթև արդյունաբերության ձեռնարկություն Հայաստանի Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում։

Հիմնադրվել է 1964 թվականին։ Թողարկում էր երկպաստառ, ժակքարդային, հինգ գույնի և տիպաչափի հիսուներկու տեսակ գորգ։ Որպես հումք օգտագործվում էր նորզելանդական բուրդ, հայրենական կապրոն և պղնձա-ամիակային նրբաթել։

1975 թվականին արտադրվել է մեկ միլիոն մետր3 գորգ։ Ազգային նրբաճաշակ զարդարանքը և ժամանակակից ձևավորումը իջևանյան գորգերին համաշխարհային ճանաչում են բերել։ Դրանք ցուցադրվել են Մոնրեալի, Սան Պաուլոի, Բեյրութի, Բաղդադի, Պրահայի, Պլովդիվի, Լայպցիգի միջազգային ցուցահանդեսներում և ԽՍՀՄ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսում։ Կոմբինատի՝ «Էրեբունի-2750», «Իջնան» և «Գուգարք» գորգերը արժանացել են պետական որականիշի։ Արտադրանքն առաքվում էր Խորհրդային Միության բազմաթիվ վայրեր, ինչպես նաև արտասահմանում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 165