Jump to content

Իոնա (ազգային պարկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոնա
Տեսակազգային պարկ
Երկիր Անգոլա
ՎարչատարածքNamibe Province?, Huíla Province? և Cunene Province?
Հիմնվել է1937
Մակերես15 200 կմ²
Իոնա (ազգային պարկ)ը գտնվում է Անգոլաում
Իոնա (ազգային պարկ)

Իոնա ազգային պարկ (անգլ.՝ Iona National Park), Անգոլայի ազգային պարկ։ Տարածքը կազմում է 15 150 կմ2[1][2], որը նրան դարձնում է երկրի ամենամեծ պարկերից մեկը[1]։ Ազգային պարկի 25,28 կմ²-ն կազմում է ջրային տարածքը։

Պարկը ձևավորվել է 1957 թվականին՝ երկրի հարավարևելյան չորացած տարածքների պահպանման նպատակով[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոնա ազգային պարկը տեղակայված է Նամիբե գավառի հարավ-արևմուտքում՝ Կուրոկա և Կունենե գետերի միջև։ Կուրոկա գետով անցնում է պարկի հյուսիսային սահմանը։

Պարկն ներառում է Կունենե գետի գետաբերանը և Բայա դոս Տիգրես ծոցը։ Ափամերձ հատվածի երկարությունը 200 կմ է։ Նամիբիայի Namib-Naukluft և Skeleton Coast Park ազգային պարկերի հետ միասին Իոնան պահպանում է 1200 կմ երկարությամբ ափը և Նամիբ անապատը[1]։ Կուրոկա գետը պարբերաբար ցամաքում է և իրենից հետո թողնում փոքրիկ լճակներ, իսկ Կունենե գետի գետաբերանում շատ են ճահճային տարածքները[3]։

Պարկի բարձրությունը ծովի մակերևույթից Պոստո դո Իոնա շրջանում 800 մետր է, իսկ Tchamalinde լեռներում՝ ավելի բարձր։

Տեղումների տարեկան քանակը ափամերձ տարածքներում տատանվում է 100 մմ-ի, իսկ արևելյան շրջաններում՝ մինչև 300 մմ-ի սահմաններում։

Ֆլորա և ֆաունա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը տեղակայված է անապատային և կիսաանապատային տարածքում[4]։ Կիսաանապատային հատվածում հիմնականում աճում են արիստիդա (լատին․՝ Aristída), ստիպագրոստիս, ցիսուս (լատին․՝ Cissus), սալվադորա (լատին․՝ Salvadora), վելվիչիա (լատին․՝ Welwítschia), ակացիա (լատին․՝ Acacia) և կոմիֆորա (լատին․՝ Commiphora), շմիդտիա, մոպանե (լատին․՝ Colophospermum mopane)։ Անապատային տարածքներում աճում են օդիսեա և սպորոբուլուս[1][5]։

Պարկում բնակվող խոշոր կաթնասուններից են՝ սև ռնգեղջյուր, լեռնային զեբր (լատին․՝ Equus zebra hartmannae), իմպալա (անգլ.՝ Aepyceros melampus petersi), աֆրիկյան վայրի շուն, բորենի, վագրակատու և առյուծ[6]։

Պարկում բնակվում են նաև թռչուններ, որոնք բնորոշ են Նամիբ անապատին և Namib-Karoo ու Kalahari-Highveld բիոմներին։ Պարկի տարածքում գրանցված է 114 թռչնատեսակ։ Հազվագյուտ թռչունների թվում են ճանճասպան կեռնեխը (լատին․՝ Namibornis herero), կարմրակող աստրիլդը (լատին․՝ Estrilda thomensis), աչքավոր պինգվինը (լատին․՝ Spheniscus demersus), կապյան օլուշան (լատին․՝ Morus capensis) և թագավորական կրաչկան (լատին․՝ Thalasseus maximus)։ Պարկում կա ջրային թռչունների 58 տեսակ, այդ թվում՝ թամբակտուց յաբիրու (լատին․՝ Ephippiorhynchus senegalensis), սև արագիլ (լատին․՝ Ciconia nigra), փոքր ֆլամինգո (լատին․՝ Phoenicopterus minor)։ Պարկում կա նաև աֆրիկյան մարաբու (լատին․՝ Leptoptilos crumeniferus), աֆրիկյան անգղ (լատին․՝ Gyps africanus), աֆրիկյան մեծականջ անգղ (լատին․՝ Torgos tracheliotus), ջայլամ (լատին․՝ Struthio camelus), մեծ մկնորս (լատին․՝ Falco rupicoloides, եթովպական ջրածիծառ (լատին․՝ Apus horus toulsoni)[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Important Bird Areas factsheet: Иона (национальный парк) — BirdLife International
  2. «Poaching in Iona is a Crime». Jornal de Angola, March 26, 2012. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 17-ին.
  3. 3,0 3,1 FRAMEOWRK REPORT ON ANGOLA’S BIODIVERSITY p.22-23/Ministry of Environment
  4. «UN Development Program, Iona Conservation Project» (PDF). United Nations Development Programme, Project Document: Conservation of Iona National Park, 2013. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  5. «Biodiversity Education and Research Greenhouse: Welwitchia Miribilis». Accession Data, University of Connecticut. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  6. «Deserts and Xeric Shrublands: frica - Coastal Namibia and Angola». Africa: Coastal Namibia and Angola, World Wildlife Fund. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոնա (ազգային պարկ)» հոդվածին։