Իոաննա Կուլիգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոաննա Կուլիգ
լեհ.՝ Joanna Kulig
Ծնվել էհունիսի 24, 1982(1982-06-24)[1] (41 տարեկան)
ԾննդավայրԿրինիցա-Զդրույ, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան
ԿրթությունՍտանիսլավ Վիսպյանսկու անվան թատերական արվեստների ակադեմիա
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, երգչուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Maciek Bochniak?
Պարգևներ և մրցանակներ

Իոաննա Կուլիգ (լեհ.՝ Joanna Kulig, հունիսի 24, 1982(1982-06-24)[1], Կրինիցա-Զդրույ, Nowy Sącz County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան), լեհ դերասանուհի և երգչուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոաննա Կուլիգը ծնվել է 1982 թվականի հունիսի 24-ին Լեհաստանի Մալոպոլսկի վոյեվոդության Կրինիցա-Զդրույ քաղաքում։ Քույրը՝ Յուստինա Շնայդերը, դերասանուհի է։ Իոաննան ավարտել է Ֆրեդերիկ Շոպենի անվան պետական երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժինը, ապա՝ Մստիսլավ Կարլովիչի անվան պետական երաժշտական դպրոցի անհատական երգի դասարանը։ Ավարտել է Կրակովի Լյուդվիկ Սոլսկու անվան պետական երաժշտական դրամատիկական դպրոցի վոկալ երաժշտության բաժինը։ Որոշ ժամանակ նա խաղացել է Կրակովի «Հին թատրոնում»[3]։

2006 թվականին առաջին անգամ հանդես է եկել ֆիլմում։ 2012 թվականին «Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը» ֆիլմում ստացել է կարմրահեր կախարդուհու դերը[4][5][6][7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի դեկտեմբերի 26-ին Իոաննան ամուսնացել է ռեժիսոր Մացեյ Բոչնյակի հետ[8][9]։

Մրցանակներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2008 թվականին Կոշալինի 27-րդ «Դեբյուտ» կինոփառատոն, «Չորեքշաբթի, հինգշաբթի առավոտ» ֆիլմում գլխավոր՝ Թերեզայի դերով դարձել է լավագույն դերակատար։
  • 2009 թվականին 9-րդ Սոպոտի Լեհական ռադիոյի և հեռուստատեսության ազգային փառատոն, մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար, «Դոկտոր Գալինա» թատերական ներկայացման մեջ Գալինա Շվարցի դերի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 ս Պանսիոնատը վարդերի տակ Pensjonat Pod Róza Կասյա
2007 ֆ Չորեքշաբթի, հինգշաբթի առավոտ Sroda czwartek rano Թերեզա
2007 ս Անձնակազմ Ekipa Մագդալենա Նովաչ
2008 ս Հիմա կամ երբեք Teraz albo nigdy! Զիտա
2008 ս Երեք սպա Trzeci oficer Գալինա
2008 ս Փառքի ժամ Czas honoru Ճանճ
2009 ֆ Լեռնական վրիժառուները Janosik. Prawdziwa historia Աղջիկ
2009 ս Հայր Մատեուշը Ojciec Mateusz Դորոտա Միլնիցկա
2010 ֆ Միլիոն դոլար 1 000 000 $ Սյուզաննա
2010 ս Ջիվանշի բարձրակրունկները Szpilki na Giewoncie Վիկա Բուրա
2011 ֆ Համարներ Los numeros Սիլվիա
2011 ֆ Կորցրած ժամանակը Die verlorene Zeit Մագդալենա Լիմոնովկա
2011 ֆ Պարային մարաթոն Maraton tanca Ագնեսկա
2011 ֆ Հայտնագործություն Elles Ալիսիա
2011 ֆ Հինգերորդ շրջանի կին La femme du Vème Անյա
2012 մֆ Զամբեզիա Zambezia Նևիլյայի կինը հնչյունավորող է
2013 ս Վարշավայի գաղտնի գործակալները Spies of Warsaw Ռենատա
2013 ֆ Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը Hansel & Gretel: Witch Hunter Կարմիր մազերով կախարդ
2013 ֆ Ամուր Nieulotne Մարտ
2013 ս Սահմանին Na krawedzi Սիլվիա Զավադա
2013 ֆ Իդա (կինոնկար) Իդա Երգչուհի
2014 ֆ Շտապ (չի) պահանջվում տղամարդ Facet (nie)potrzebny od zaraz Պատրիսկա
2014 ս Հանցագործություն Zbrodnia Մոնիկա Կարաևսկա
2014 ս Մի՛ անհանգստացեք ինձ համար O mnie sie nie martw Յադվիգա Մալեցկա
2015 ֆ Վարշավան գիշերը Warsaw by Night Կին
2015 ֆ Դիսկո Պոլո Disco Polo Անկա
2016 ֆ Անմեղները Les innocentes Իրենա
2018 ֆ Սառը պատերազմ Zimna wojna Զուլա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. https://web.archive.org/web/20190706164023/https://www.europeanfilmacademy.org/Winners-2018.832.0.html
  3. «Joanna Kulig gra śpiewająco». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 19-ին.
  4. ‘Hansel and Gretel Witch Hunters’ Red Band Trailer Is Bloody and Cheesy
  5. Joanna Kulig: Nie warto mieć kompleksów. Daj się zobaczyć!
  6. Joanna Kulig: Zawsze będę zwyczajną Aśką z Muszynki
  7. JOANNA KULIG: WSZYSTKO GRA
  8. JOANNA KULIG PO RAZ PIERWSZY ZAGRA W FILMIE MĘŻA. NA PLANIE TRAKTOWALI SIĘ JAK KOLEDZY CZY POZWALALI SOBIE NA CZUŁOŚCI?
  9. Kulig z mężem na gali. Nagrody im. Cybulskiego przyznane

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իոաննա Կուլիգ» հոդվածին։