Իշտվան Ֆերենցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իշտվան Ֆերենցի
Ծնվել էփետրվարի 24, 1792(1792-02-24)[1] կամ փետրվարի 23, 1792(1792-02-23)[2]
ԾննդավայրՌիմավսկա-Սոբոտա, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա
Մահացել էհուլիսի 4, 1856(1856-07-04)[3][4][5][…] (64 տարեկան) կամ հուլիսի 6, 1856(1856-07-06)[1] (64 տարեկան)
Վախճանի վայրըՌիմավսկա-Սոբոտա, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա
Քաղաքացիություն Հունգարիա[4]
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ, գծանկարիչ, քանդակագործ և մեդալագործ
ԱնդամությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա
 István Ferenczy Վիքիպահեստում

Իշտվան Ֆերենցի (հունգ.՝ Ferenczy István, փետրվարի 24, 1792(1792-02-24)[1] կամ փետրվարի 23, 1792(1792-02-23)[2], Ռիմավսկա-Սոբոտա, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա - հուլիսի 4, 1856(1856-07-04)[3][4][5][…] կամ հուլիսի 6, 1856(1856-07-06)[1], Ռիմավսկա-Սոբոտա, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա), հունգարացի քանդակագործ, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։

Ֆերենցին մի շարք նպատակամետ փորձեր է ձեռնաարկել Հունգարիայում քանդակագործության դպրոց հիմնելու ուղղությամբ, նրա առաքելությունն է եղել նաև հունգարական ազգային արվեստի ստեղծումն ու առաջխաղացումը։ Ֆերենցիի աշխատանքներից շատերը գտնվում են Հունգարիայի ազգային պատկերասրահում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իշտվան Ֆերենցին ծնվել է 1792 թվականի փետրվարի 24-ին Ռիմասոմբատում։ Երիտասարդ տարիներին Ֆերենցին հոր արհեստանոցում փականագործ է եղել։ 1815 թվականից Վիեննայում պղնձի վրա փորագրություն է սովորել։ 1817 թվականին սովորել է քանդակագործ Յոզեֆ Կլիբերի մոտ։ 1818 թվականին ոտքով մեկնել է Հռոմ, որտեղ վեց տարի անցկացրել է Բերտել Տորվալդսենի արվեստանոցում, ումից էլ սովորել է մարմարի վրա փորագրություն անել։ Տուն վերադառնալով՝ իր հետ բերել է Հռոմից գնված մի փոքրիկ արձանիկ, որը, ինչպես պարզվել է, 20-րդ դարում կատարված հետազոտություններից հետո համարվել է Լեոնարդո դա Վինչիի ստեղծագործությունը։ 1819 թվականին Հունգարիայի փոխարքան եկել է Հռոմ և նկատելով հունգարացի քանդակագործի տաղանդը՝ նրան շնորհել է 400 ֆորինտ պարգև։ Իշտվան Ֆերենցին 1824 թվականին վերադարձել է տուն՝ Ռիմասոմբատ և իր միջոցներով կազմակերպել քանդակի արվեստանոց։ 1832 թվականի սեպտեմբերի 1-ին ընտրվել է Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ[6]։

1840 թվականին Ֆերենցին պլանավորել է Պեշտում կանգնեցնել Մատիաշ I-ի հուշարձանը, սակայն այդ ծրագիրը այդպես էլ չի իրականացել։ 1846 թվականին Իշտվանը ստեղծել է Ֆերենց Կյոլչեյի հուշարձանը։ Չնայած իր տաղանդին՝ Ֆերենցին մինչև մահ ապրել է Ռիմասոմբատում աղքատության մեջ։

Իշտվան Ֆերենցին մահացել է 1856 թվականին։ 1860 թվականի մարտի 31-ին գրող Անդրաշ Ֆային քանդակագործի պատվին հիշատակի ելույթ է ունեցել Գիտությունների ակադեմիայում։

Իշտվանի կտակի համաձայն՝ նրան թաղել են Էվրիդիկայի արձանի հետ միասին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Simon Meller: Istvan Ferenczy lives and works in Budapest, 1908․

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wurzbach D. C. v. Ferenczy, Stephan (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 4. — S. 183.
  2. 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. 3,0 3,1 3,2 Ferenczy, István // Benezit Dictionary of ArtistsOUP, 2017. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00062967
  4. 4,0 4,1 4,2 4,3 RKDartists (նիդերլ.)
  5. 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  6. Биография
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իշտվան Ֆերենցի» հոդվածին։