Իշխանաձորի կռիվ (1904)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Իշխանաձորի կռիվ (Իշխընձորի կռիվ), մղել են հայ ֆիդայիները 1904 թ. ապրիլի 16-ին։ 1904-ի Սասունի ապստամբության ամենաթեժ պահին, Հրայրի և Վահանի հրահանգի համաձայն, թուրքական հարձակման ենթակա գյուղերի բնակիչները պետք է աստիճանաբար նահանջեին դեպի Սասունի կենտրոնական շրջանները։ Սեմալի անկումից և Հրայրի մահից (ապրիլի 13) հետո՝ ապրիլի 16-ին, թուրքական երկու վաշտ, օգտվելով այն բանից, որ Սասունի հարավային ճակատի ուժերի մի մասը անցել է Գելիեգուզան, փորձել են փակել իշխանաձորցիների նահանջի ճանապարհը։ Տիրանալով Սպիտակ սարին՝ թշնամին փորձել է իշխանաձորը կտրել Տալվորիկից, սակայն հանդիպել է ուժեղ դիմադրության։ Տալվորիկից օգնության եկած աժերը (ուղարկել էր Սմբատը), հասնելով Իշխանաձոր, կռվի են բռնվել թուրք և քուրդ ուժերի հետ։ Կռիվը տևել է մինչև երեկո, թշնամու առաջխաղացումը կասեցվել է։ Ժողովուրդը տեղափոխվելու հնարավորություն է ստացել։ Թշնամին հետ է քաշվել։ Հայ կռվող ուժերը վերադարձել են Տալվորիկ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սասուն-Մուշի կռիվները 1904-ին, Ժնև, 1906։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png