Ինվերկարգիլ
Բնակավայր | ||
---|---|---|
Ինվերկարգիլ | ||
Երկիր | Նոր Զելանդիա | |
Համայնք | Invercargill City? | |
Հիմնադրված է | 1853 թ. | |
Մակերես | 491 կմ² | |
ԲԾՄ | 0 մետր | |
Բնակչություն | ▲50 200 մարդ (հունիսի 30, 2020)[1] | |
Հեռախոսային կոդ | 03 | |
Պաշտոնական կայք | icc.govt.nz | |
| ||
Ինվերկարգիլ (անգլ․ Invercargill), Նոր Զելանդիայի Հարավային կղզում տեղակայված քաղաք, երկրի ծայր հարավային և ծայր արևմտյան քաղաքն է և մեր մոլորակի առավել բնակեցված հարավային բնակավայրերից մեկը։ Տեղացիների լեզվով քաղաքը կրում է Ուաիոպի անվանումը (մաորի․ Waihōpai)։
2005 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը կազմում է 48 200 մարդ։
Քաղաքում տեղակայված Ջեյս Հարգեստ քոլեջը հանդիսանում է տարածաշրջանի խոշորագույն կրթական հաստատությունը։ Քաղաքի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը Հարավային տեխնոլոգիական ինստիտուտն է, որը միաժամանակ հանդիսանում է միակ ուսումնական հաստատությունը երկրում, որը առաջարկում է անվճար կրթական ծառայություններ[2]։
Ինվերկագիլում են ծնվել ռեկորդակիր մոտոարշավորդ Բերտ Մոնրոն[3] և դերասան Մարտոն Չոկաշը։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի կլիման խոնավ է, բայց մեղմ։ Ձմեռային ջերմաստիճանը (հուլիս֊օգոստոս)՝ +6°С ՝, ամռանը՝ +13,5 °C։ Ձմռանը հնարավոր են ձյան տեղումներ և սառնամանիքներ, բայց դրանք հազվադեպ են, իսկ ձյունն արագ հալվում է։ Ամռանը ցերեկային ջերմաստիճանը հազվադեպ է անցնում +25 °C֊ից։
Քանի որ քաղաքը գտնվում է Հարավային Ալպերի եզրին, հաճախակի է ենթարկվում արևուտքից եկող ուժեղ կամ թույլ օդային հոսանքների ազդեցությանը, քաղաքում հաճախակի են լինում ուժեղ քամիներ և անձրևներ (հաճախ՝ միասին)։ Տեղի բնակիչները կատակում են՝ ասելով, որ լավ եղանակը ուղիղ եկող անձրևն է։
Ինվերկարգիլ (1981–2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 33.8 (92.8) |
32.1 (89.8) |
28.8 (83.8) |
25.5 (77.9) |
20.9 (69.6) |
18.4 (65.1) |
16.7 (62.1) |
21.0 (69.8) |
23.1 (73.6) |
24.6 (76.3) |
27.5 (81.5) |
28.8 (83.8) |
33.8 (92.8) |
Միջին բարձր °C (°F) | 18.7 (65.7) |
18.6 (65.5) |
17.1 (62.8) |
14.9 (58.8) |
12.3 (54.1) |
10.0 (50) |
9.5 (49.1) |
11.1 (52) |
13.1 (55.6) |
14.4 (57.9) |
15.8 (60.4) |
17.5 (63.5) |
14.4 (57.9) |
Միջին օրական °C (°F) | 14.2 (57.6) |
13.9 (57) |
12.5 (54.5) |
10.4 (50.7) |
8.0 (46.4) |
5.9 (42.6) |
5.3 (41.5) |
6.6 (43.9) |
8.5 (47.3) |
9.9 (49.8) |
11.4 (52.5) |
13.0 (55.4) |
10.0 (50) |
Միջին ցածր °C (°F) | 9.6 (49.3) |
9.3 (48.7) |
7.9 (46.2) |
5.8 (42.4) |
3.8 (38.8) |
1.9 (35.4) |
1.0 (33.8) |
2.2 (36) |
4.0 (39.2) |
5.4 (41.7) |
7.0 (44.6) |
8.6 (47.5) |
5.5 (41.9) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −0.9 (30.4) |
−2.4 (27.7) |
−2.4 (27.7) |
−4.9 (23.2) |
−6.9 (19.6) |
−7.4 (18.7) |
−9.0 (15.8) |
−8.0 (17.6) |
−4.5 (23.9) |
−3.2 (26.2) |
−2.0 (28.4) |
−0.4 (31.3) |
−9.0 (15.8) |
Տեղումներ մմ (դյույմ) | 115.0 (4.528) |
87.1 (3.429) |
97.4 (3.835) |
95.9 (3.776) |
114.4 (4.504) |
104.0 (4.094) |
85.2 (3.354) |
75.6 (2.976) |
84.2 (3.315) |
95.0 (3.74) |
90.4 (3.559) |
105.0 (4.134) |
1149,3 (45,248) |
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) | 13.0 | 10.3 | 12.3 | 12.3 | 15.3 | 15.6 | 14.2 | 12.8 | 13.1 | 13.8 | 13.3 | 14.3 | 160.4 |
% խոնավություն | 80.6 | 83.3 | 84.2 | 85.3 | 87.0 | 87.7 | 88.1 | 85.8 | 81.3 | 80.0 | 78.2 | 78.6 | 83.3 |
Միջին ամսական արևային ժամ | 185.9 | 167.2 | 142.6 | 117.2 | 87.5 | 78.7 | 97.9 | 123.0 | 139.8 | 173.0 | 181.3 | 188.2 | 1682,2 |
Աղբյուր #1: NIWA Climate Data[4] | |||||||||||||
Աղբյուր #2: Météo Climat[5] |
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կա օդանավակայան։ Ինվերկարգիլը հանդիսանում է Գլխավոր հարավային գծի ծայրհարավային կետը։ 1881 թվականի դեկտեմբերի 3֊ին քաղաքում բացվեց ձիաքարշ տրամվայի երթուղին։ Այն գործել է մինչև 1908 թվականի մարտի 15֊ը։ Էլեկտրաքարշով աշխատող տրամվայի երթևեկությունը գոյություն է ունեցել 1912 թվականի մարտի 26֊ից մինչև 1952 թվականի սեպտեմբերի 10֊ը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում պահպանվել են Խորհրդի շինությունները, որոնք կառուցվել էին 1864 թվականին որպես մասոնական օթյակներ և ձեռք էին բերվել Սաուտլենդի մարզային խորհրդի կողմից 1866 թվականին[6].
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում կա «Ռեգբիի դաշտ» մարզադաշտը։ Քաղաքն ընդունել է ռեգբիի 1987 և 2011 թվականների ռեգբիի աշխարհի առջնությունները։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://nzdotstat.stats.govt.nz/wbos/Index.aspx?DataSetCode=TABLECODE7981
- ↑ Southern Institute of Technology(անգլ.)
- ↑ Сергей Апресов ЖИЗНЬ ЗА ПЯТЬ МИНУТ: СУДЬБА МОТОЦИКЛИСТА // Популярная механика. — 2006. Архивировано из первоисточника 24 Դեկտեմբերի 2013.
- ↑ «Climate Data and Activities». NIWA Science. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Météo climat stats Records for Invercargill». Météo Climat. Վերցված է 2017 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Provincial council building» (անգլերեն). Te Ara – the Encyclopedia of New Zealand. Վերցված է 20 октября 2013-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինվերկարգիլ» հոդվածին։ |
|