Իններորդ օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իններորդ օր
գերմ.՝ Der neunte Tag
Երկիր Գերմանիա[1]
 Լյուքսեմբուրգ[2][1]
 Չեխիա[2]
Ժանրդրամա[3][4] և ռազմական ֆիլմ
ԹեմաԴիմադրության շարժում[1], Լյուքսեմբուրգի գրավումը Գերմանիայի կողմից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ[1], ներանձնային կոնֆլիկտ[1], Կաթոլիկ եկեղեցին և Նացիստական Գերմանիան[1], կոլաբորանտ[1] և Երկրորդ համաշխարհային պատերազմ[1]
Թվականօգոստոսի 5, 2004[5] և նոյեմբերի 11, 2004[6]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՖոլկեր Շլյոնդորֆ[3][4][2][…]
ՊրոդյուսերJürgen Haase?
Սցենարի հեղինակEberhard Görner?[2][1] և Անդրեաս Պֆլյուգեր[2][1]
ԴերակատարներՈւլրիխ Մատես[7][8][4][…], Աուգուստ Դիլ[7][8][2][…], Բիբիանա Բեգլաու[8][2][1], Հիլմար Տատե[2], Ադոլֆ Ֆիլիպ[2], Կարել Դոբրի[2], Վլադիմիր Ֆիշեր[2], Գյոտց Բուրգեր[2], Ժերմեն Վագներ[2], Վլադիմիր Գատ[2], Zdenek Pechacek?[2], Radek Balcárek?[2], Հանուշ Բոր[2], Ivan Jiřík?[2], Պետր Յանիշ[2], Václav Krátký?[2] և Ժան Պոլ Ռատս[2]
ՕպերատորՏոմաս Էրհարտ[1]
ԵրաժշտությունԱլֆրեդ Շնիտկե
ՄոնտաժՊետեր Ռ. Ադամ[1]
Պատմվածքի վայրԼյուքսեմբուրգ[1] և Դախաու[1]
Նկարահանման վայրՉեխիա
ԿինոընկերությունProvobis[9], Videopress[9], Bayerischer Rundfunk[9] և Arte[9]
Տևողություն98 րոպե
IMDbID 0411702
Պաշտոնական կայքէջ

«Իններորդ օր» (գերմ.՝ Der neunte Tag), ռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆի ֆիլմը, որն էկրան է բարձրացել 2004 թվականին[10]։ Ֆիլմը հիմնված է լյուքսեմբուրգցի կաթոլիկ վանական Ժան Բեռնարի (Father Jean Bernard) հուշերի գրքի վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անրի Կրեմերը (Ուլրիխ Մատտես) Լյուքսեմբուրգի այլ կաթոլիկ հոգևորականների թվում հայտնվում է Դախաու համակենտրոնացման ճամբարում։ 1942 թվականի հունվարին նա անսպասելիորեն ստանում է «արձակուրդ» ինը օրով և վերադառնում հարազատ քաղաք։ ՍՍ տեղի ղեկավար Գեբհարդտից (Աուգուստ Դիլ) նա իմանում է, որ դա տեղի է ունեցել ոչ պատահաբար․ նացիստական ղեկավարությունը ցանկանում է, որ նա ազդի եպիսկոպոս Ֆիլիպի վրա և նրան տրամադրի հանդես գալ կրոնի նկատմամբ կուսակցության «նոր քաղաքականության» օգտին։ Իմանալով, որ այդ որոշումից է կախված իր հարազատների ու իր ընկերների ճակատագիրը կալանավայրում՝ Անրին հայտնվում է բարդ ընտրության առաջ․ նա կարող է փրկել իրեն ու իր ընկերներին իր գաղափարներին դավաճանելու միջոցով կամ կարող է հավատարիմ մնալ նրանց՝ հակառակ ամեն ինչի։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2004 — Բիբերախի անկախ ֆիլերի փառատոնի գրան պրի (Ֆոլկեր Շլյոնդորֆ)
  • 2004 — Բեռնհարդ Վիկիի մրցանակ Մյունխենի կինոփառատոնում (Ֆոլկեր Շլյոնդորֆ)
  • 2004 — առաջադրվել է «Ոսկե գորտ» մրցանակի օպերատորական արվեստի Camerimage փառատոնում (Թոմաս Էրհարտ)
  • 2005 — առաջադրվել է European Film Awards մրցանակի տղամարդու լավագույն դերակատարման համար (Ուլրիխ Մատտես)
  • 2005 — Deutscher Filmpreis մրցանակ նկարչի լավագույն աշխատանքի համար (Արի Հանտկե)
  • 2005 — Deutscher Filmpreis մրցանակի 7 անվանակարգ՝ լավագույն ֆիլմ (Յուրգեն Հաազե), լավագույն ռեժիսոր (Ֆոլկեր Շլյոնդորֆ), տղամարդու լավագույն դերակատարոմ (Ուլրիխ Մատտես և Աուգուստ Դիլ), լավագույն սցենար (Էբերհարդ Գյորներ, Անդրեաս Պֆլյուգեր), լավագույն մոնտաժ (Պետեր Ադամ), լավագույն ձայն (Հուբերտ Բարտոլոմե, Գուննար Ֆոյգտ)
  • 2005 — մանսակցել է Մալ դել Պլատեի կինոփառատոնի հիմնական ծրագրին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]