Իններորդ շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իններորդ շրջան
խորվ.՝ Deveti krug[1]
Երկիր Հարավսլավիա
Ժանրդրամա[2]
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և Հոլոքոստ
Թվականապրիլի 21, 1960[1], հունիսի 23, 1961[3], սեպտեմբերի 14, 1961[3], նոյեմբերի 26, 1961[3], հունվարի 17, 1962[3], հունվարի 25, 1962[3] և մայիսի 15, 1963[3]
Լեզուսերբախորվաթերեն և խորվաթերեն
ՌեժիսորՖրանցե Շտիգլից
Սցենարի հեղինակՖրանցե Շտիգլից
ԴերակատարներԲեբա Լոնչար, Բորիս Դվորնիկ, Դուշիցա Զեգարաց և Mihajlo Kostić Pljaka?
ՄոնտաժLida Braniš?
Պատմվածքի վայրԶագրեբ
Նկարահանման վայրԽորվաթիա
Տևողություն107 րոպե

«Իններորդ շրջան» (խորվ.՝ Deveti krug, սերբ.՝ Девети круг), հարավսլավացի ռեժիսոր Ֆրանցե Շտիգլիցի ֆիլմը՝ նկարահանված 1960 թվականին ՀՍՖՀ-ում։ Այն ռազմական դրամա է նացիստների կողմից գրավված տարածքներում իրականացված Հոլոքոստի մասին։ Ֆիլմը ճանաչվել է Հարավսլավիայի 1960 թվականի լավագույն կինոնկար, արժանացել մի շարք մրցանակների Պուլայի կինոփառատոնոմ, ներառյալ «Մեծ ոսկե արենա» գլխավոր մրցանակը, ինչպես նաև ներկայացվել է «Օսկար» և Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողությունները ծավալվում են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Զագրեբն օկուպացվել է նացիստական Գերմանիայի կողմից։ Ռուֆը, որ տասնյոթամյա աղջիկ է հրեական ընտանիքից, ընկերություն է անում Իվոյի հետ, ով խորվաթ երիտասարդ է կաթոլիկների ընտանիքից։ Հոլոքոստը գնալով ուժեղանում է, Ռուֆի հարազատները ձերբակալվում են։ Իվոյի ծնողները նրան համոզում են, որ ամուսնանա Ռուֆի հետ, գրանցման ժամանակ փոխեն նրա ծագման վերաբերյալ տվյալները՝ այդպիսով փրկելով աղջկան։ Իվոն սկզբում չի համարձակվում դիմել նման քայլի, սակայն ժամանակի ընթացքում նա սկսում է ավելի լավ ճանաչել աղջկան և սիրահարվում է նրան։ Ռուֆը հայտնվում է «Իններորդ շրջան» համակենտրոնացման ճամբարում։ Իվոն գտնում է նրան և կազմակերպում փախուստ, սակայն նրանք զոհվում են՝ դիպչելով ճամբարի ցանկապատի բարձրավոլտ լարերին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դուսիկա Զեգարակ – Ռուֆ
  • Բորիս Դվորնիկ – Իվո
  • Բեբա Լոնչար – Մագդա
  • Բրանկո Տատիչ – Իվոյի հայրը
  • Իրվինա Դրագման – Իվոյի մայրը
  • Դրագան Միլիվոևիչ – Զվոնկո

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ներկայացվել է մի շարք հեղինակավոր կինոմրցանակների.

  • 1960 թվական – Պուլայի կինոփառատոնի «Մեծ ոսկե արենա» լավագույն ֆիլմի համար, «Ոսկե արենա» կնոջ լավագույն դերակատարման համար (Դուսիկա Զեգարակ), «Ոսկե արենա» երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերակատարման համար (Բրանկո Տատիչ),
  • 1960 թվական – ներկայացվել է Կաննի կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղի»[4],
  • 1961 թվական – ներկայացվել է «Օսկար» կինոմրցանակի։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իններորդ շրջան» ֆիլմը բազմիցս ճանաչվել է Խորվաթիայի ամենագեղեցիկ ու արտասովոր ռազմական մելոդրամաներից մեկը։ Ռեժիսոր պատմում է սիրո մի պատմություն, որ ծնվում է ամենասարսափելի պայմաններում[5]։ Կինոնկարն ընդգրկվել է Հարավսլավիայի կինեմատոգրաֆի պատմության քսան լավագույն ֆիլմերի ցանկում (ազգային քննադատների կարծիքով)[6]։ Խորվաթ գրող և կինոգետ Դամիր Ռադիչն առանձնացրել է կինոնկարների մի շարք, որ որոշակի զուգահեռներ ունեն «Իններորդ շրջան» ֆիլմի հետ։ Դրանք են՝ «Կանաչ քարտ» (1990 թվական), «Հարսանիք անձրևային սեզոնին» (2001 թվական), «Գլխով պատին» (գերմ.՝ Gegen die Wand, 2004 թվական)։ Ընդ որում՝ նա նշում է, որ յուրաքանչյուր դեպքում կեղծ ամուսնության հայտնաբերման հետևանքներն ու ռիսկի մակարդակը տարբեր են, իսկ երբեմն նաև անհամեմատելի[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. http://www.imdb.com/title/tt0053764/
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Internet Movie Database — 1990.
  4. «Архив Каннского фестиваля». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.
  5. «Deveti krug» (ռուսերեն). Filmski programi. c/o HFS. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  6. «"Tko pjeva, zlo ne misli" najbolji hrvatski film svih vremena!» (խորվաթերեն). Slobodna Dalmacija. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
  7. Radić D. (08.06.2004). «Film koji poručuje da prave razlike između kršćanstva i islama nema» (խորվաթերեն). Nacional. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]