Ինդեր Կումար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ինդեր Կումար
Inder Kumar 2016.jpg
Ծննդյան թիվ՝օգոստոսի 26, 1973(1973-08-26)
Ծննդավայր՝Ջայպուր, Հնդկաստան
Վախճանի թիվ՝հուլիսի 28, 2017(2017-07-28)[1] (43 տարեկան)
Վախճանի վայր՝Մումբայ, Հնդկաստան
Քաղաքացիություն՝Flag of India.svg Հնդկաստան
Մասնագիտություն՝մոդել և դերասան
IMDb։ID 0474812

Ինդեր Կումար Սարաֆ (անգլ.՝ Inder Kumar Saraf, օգոստոսի 26, 1973(1973-08-26), Ջայպուր, Հնդկաստան - հուլիսի 28, 2017(2017-07-28)[1], Մումբայ, Հնդկաստան), հնդիկ դերասան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդեր Կումարը ծնվել է Ջայպուրում և մեծացել Կալկաթայում[2]: Ֆիլմում առաջնելույթել է 1996 թվականին` «Masoom» ֆիլմում կատարելով գլխավոր դերը: Դրանից հետո դերասանը ճանաչվեց որպես խոստումնալից տաղանդ[3], բայց հետագա ֆիլմերը, որոնցում նա առաջատար դեր խաղաց, տապալվեցին վարձույթում[4]: Առավել հաջողված էին այն ֆիլմերը, որոնցում նա հանդես էր եկել երկրորդ պլանի դերերում, մասնավորապես, «Khiladiyon Ka Khiladi»՝ Ակշայ Կումարի և Ռեքհայի հետ, «Ինչպես չսիրահարվել» (2000), «Վերադարձ դեպի անցյալ» (2002), «Հատկապես վտանգավոր» (2009Սալման Խանի մասնակցությամբ: Ինդերը հայտնի է նաև «Kyunki Saas Bhi Kabhi Bahu Thi» հեռուստասերիալում Միհիր Վիրանիի դերակատարմամբ[5]:

Նրա գործուենությունն անկում է ապրել 2000-ականների սկզբին, երբ «Maseeha» մարտաֆիլմի նկարահանումների ժամանակ (2002), փորձելով ինքնուրույն կատարել հնարքը, ընկել է թռչող ուղղաթիռից և վնասել ողնաշարը։ Այդ դժբախտ պատահարի արդյունքում նաև շուրջ երեք տարի գամված է եղել անկողնում[3]: Կազդուրվելուց հետո նկարահանվել է բենգալական «Ghatak» ֆիլմում[6], որի թողարկումը հետաձգվել է։ Արդյունքում նրա առաջին թողարկված բենգալական ֆիլմը` «Agnipath»-ն էր (2006): Ինդերը բացասական դեր է խաղացել նաև բռնցքամարտի մասին «Aryan: Unbreakable» սպորտային դրամայում։ Կինոյում նրա վերջին աշխատանքներն էին «Phati Padi Hai Yaar» և «Who Is The First Wife Of My Father» ֆիլմերը[5]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասանը ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել դերասանուհի Իշա Կոպիկարի հետ, որի հետ նկարահանվել է «Ek Tha Dil Ek Thi Dhadkan» (1998) ֆիլմում և որից պարբերաբար հեռանում և միանում էր հետագա տասներկու տարվա ընթացքում: Հերթական տարաձայնության ժամանակ՝ 2003 թվականին, ամուսնացավ Սոնալ Քարիայի հետ: Սակայն հինգ ամիս հետո ամուսնությունը լուծարվեց, չնայած որ այդ ժամանակ Սոնալը հղի էր: 2009 թվականին՝ Ինդերի հետ կապերը վերջնականապես խզելուց հետո, նա ամուսնացավ Քամալջիտ Կաուրի հետ, բայց երկու ամիս անց ամուսնալուծվեցին[7]: 2013 թվականին դերասանն ամուսնացավ Պալավի Սարաֆի հետ, և 2014 թվականի սկզբին ծնվեց նրանց դուստրը՝ Բհավանին[5]:

2014 թվականի ապրիլին նրա դեմ քրեական գործ հարուցվեց: Աղբյուրների համաձայն՝ ապրիլի 24-ին Ինդերի կինը՝ Պալավին, բողոք է ներկայացրել ամուսնու դեմ՝ նշելով, որ վերջինս հարաբերությունների մեջ էր մեկ այլ կնոջ հետ: Ոստիկանությունը հարցաքննության է կանչել Կումերին և նրա մոդել ընկերուհուն, որից հետո ամուսիններին առաջարկվել է ամուսնալուծության հայտ ներկայացնել: Հաջորդ օրը 23-ամյա մոդելը դիմել է ոստիկանություն՝ նշելով, որ Կումարը զայրացած ծեծի է ենթարկել իրեն[8]: Նա նաև հայտարարել է, որ երկու օր պահվել է գերության մեջ և ենթարկվել սեռական բռնության: Ֆիզիկական վնասվածքները հաստատվել են բժիշկների կողմից[9]։ Դերասանը պնդել է, որ այն ամենը, ինչ տեղի է ունեցել իրենց միջև, եղել է փոխադարձ համաձայնությամբ: Դերասանը բանտարկվել է, բայց 45 օր անց ազատ է արձակվել գրավի դիմաց[10]:

Ինդեր Կումարը մահացել է 2017 թվականի հուլիսի 28-ի առավոտյան՝ Մումբայի իր տանը, սրտի կաթվածից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Actor Inder Kumar dies due to heart attack: Common symptoms, prevention tips: Zee News (28 July 2017)
  2. «Bollywood actor Inder Kumar passes away»։ Khaleej Times (անգլերեն)։ 2017-07-28։ Վերցված է 2018-02-03 
  3. 3,0 3,1 «A fall from helicopter to debt-ridden life: The sad life of Inder Kumar»։ Hindustan Times (անգլերեն)։ 2017-07-28։ Վերցված է 2018-02-03 
  4. «Inder Kumar» (անգլերեն)։ Box Office India։ Վերցված է 2018-02-03 
  5. 5,0 5,1 5,2 Divya Goyal (2017-08-01)։ «Inder Kumar's Prayer Meet Attended By Kyunki Actor Ronit Roy And Other TV Stars»։ NDTV (անգլերեն)։ Վերցված է 2018-02-03 
  6. Amrita Mukherjee (2004-09-05)։ «The fighter, in Inder» (անգլերեն)։ Times of India։ Վերցված է 2018-02-03 
  7. Shaheen Parkar (2009-05-0)։ «Inder Kumar: Thrice Unlucky In Love»։ Mid-Day (անգլերեն)։ Վերցված է 2018-02-03 
  8. Vijay Singh (2014-04-25)։ «Actor Inder Kumar arrested in 'rape' case»։ Times of India (անգլերեն)։ Վերցված է 2018-02-03 
  9. Nazia Sayed (2014-05-09)։ «Inder Kumar brutalized rape victim, confirm reports»։ Times of India (անգլերեն)։ Վերցված է 2018-02-03 
  10. Bharati Dubey (2014-06-20)։ «I Have No Work, No House And No Money: Inder Kumar»։ Mid-Day (անգլերեն)։ Վերցված է 2018-02-03