Ինգրիդ Ալբերինի
Ինգրիդ Ալբերինի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1978 (45 տարեկան) Guastalla, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | հեղինակ-կատարող, երգչուհի, կոմպոզիտոր և ստուդիական երաժիշտ |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | RDS Records? և XYZ Records? |
Կայք | in-gridofficial.com |
![]() |
Ինգրիդ Ալբերինի (իտալ.՝ Ingrid Alberini) առավել հայտնի Ին-Գրիդ (In-Grid սեպտեմբերի 11, 1978, Guastalla, Ռեջիո Էմիլիա, Էմիլիա Ռոմանիա, Իտալիա[1]), իտալացի երգչուհի, երգահան, վերադաշնակող ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինգրիդ Ալբերինին ծնվել է Իտայիայում։ Ծնողները նրան անվանել են ի պատիվ շվեդ կինոդերասանուհի Ինգրիդ Բերգմանի։ Նրանք ղեկավարում էին Էմիլիա-Ռոմանիա մարզի Պարմա քաղաքի մերձակայքում գտնվող Մոդենա քաղաքի կինոթատրոնը, որը համարվում էր դասական և ժամանակակից իտալական երաժշտության բնօրրանը[2]։ Ինգրիդն իր մանկության տարիներին բազմաթիվ կինոնկարներ է դիտել, ինչը, իր կարծիքով, որոշիչ դեր է խաղացել իր՝ երգչուհի դառնալու որոշման մեջ։ Նրան գրավում էր նկարչությունը։ Դերասանական խաղերով և երգերով տարված՝ նա շուտով պարզում է, որ երաժշտությունն ինքնաարտահայտվելու ամենահզոր ձևն է։ Նա մանկուց ձգտել է փառքի. դպրոցում լավ կիթառ է նվագել, հաճախ էին նրանից ինքնագիր վերցնում։ Սկզբնական շրջանում՝ մոտ 10 տարի, նա երգել է հայրենիքում։ Իր յուրահատուկ ձայնի շնորհիվ նա կարողանում էր հանդիսատեսին գրավել:Ապա նա գրավում է նաև երաժշտական պրոդյուսերների ուշադրությունը։
1994 թվականին Ինգրիդը «Սան-Ռեմոյի ձայնը» տարածաշրջանային մրցույթում հաղթող է ճանաչվում:Տարբեր հանդիպումնեի է մասնակցում՝ որպես հատուկ հյուր։
Նա հանրաճանաչ է դառնում շնորհիվ իր հզոր ձայնի ու էներգիայի։ Հանրահայտ երաժշտական պրոդյուսերների հետ է աշխատել և շնորհիվ «Tu Es Foutu» երգի, հասնում է փառքի գագաթնակետի։ Այս երգը նրա համար դառնում է «կյանքի ուղեգիր»՝ զբաղեցնելով եվրոպական և ռուսական բազմաթիվ հիթ-շքերթների առաջին շարքերը։ Նմանատիպ հաջողություն է բերում նրան իր դեբյուտային Rendéz-Vous ալբոմը, որն ունի բազմաթիվ երաժշտական վկայագրեր, այդ թվում`Ռուսաստանի՝ հինգ «պլատինե հավաստագիր»[3]։
Ինգրիդը տիրապետում է գերմաներենի, անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի։
Երգչուհին ունի փիլիսոփայության դոկտորի կոչում[4]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Rendéz-Vous (2003)
- La Vie En Rose (2004)
- Voilà! (2005)
- Passion (2009)
- Lounge Musique (2010)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Someday(2000)
- I Won’t Cry» (2001)
- Tu Es Foutu (2002)
- Shock (2002)
- In-Tango(2002)
- Tu Es Foutu|You Promised Me (2003)
- Rendéz-Vous|Ah L'Amour L'Amour (2004)
- Mama Mia(2005)
- Oui (2006)
- Le Dragueur (2009)
- Les Fous (2009)
- Vive Le Swing
- Avec Toi
- La Trompette
- Sweet Fairy Love
- J'adore
- Kiki Swing (2015)
- Chico Gitano (2016)
- Sois Italien
- Mon amour
Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Ingrid Alberini»։ BBC։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-07-ին։ Վերցված է 2019-02-04
- ↑ «In-Grid, итальянская певица, композитор, аранжировщик: «Итальянцы не знают меня в лицо»»։ 74.ru։ 18 марта 2013։ Վերցված է 2019-02-04
- ↑ «About In-Grid — Gold Disc/Platinum Disc»։ in-grid.it (իտալերեն)։ Վերցված է 2019-02-04
- ↑ «Один в один. Эфир от 1.06.2014»։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-09-ին։ Վերցված է 2019-09-11
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|