Ինգուս Բաուշկենիեկս (լատիշերեն՝ Ingus Baušķenieks, դեկտեմբերի 30, 1956(1956-12-30)[1], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3][4]), լատվիացի երաժիշտ, հայտնի է որևպես Dzeltenie Pastnieki («Դեղին փոստատարներ») փոփ-ռոք երաժշտախմբի անդամ և մենակատար երաժիշտ։ Կարողանում է երաժշտական բազմաթիվ գործիքներ նվագել, բայց երաժշտախմբերում նախընտրում է հանդես գալ որպես բաս-կիթառահար։ Նա միաժամանակ համբավվել է տնային պայմաններում տեսաձայնագրություններ կատարելու և այդպիսիք խմբագրելու վարպետությամբ։
Ինգուսը լատվիացի ճանաչված նկարիչ Աուսեկլիս Բաուշկենիեկսի (Auseklis Baušķenieks) (1910–2007 թթ.) որդին է։