Իմ հայրը և իմ որդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ հայրը և իմ որդին
թուրքերեն՝ Babam ve Oğlum
Երկիր Թուրքիա
Ժանրդրամա
Թեմա1980 թվականի պետական հեղաշրջում Թուրքիայում
Թվականնոյեմբերի 18, 2005[1] և մարտի 2, 2006[2]
Լեզութուրքերեն
ՌեժիսորՉաղան Ըրմաք
Սցենարի հեղինակՉաղան Ըրմաք
ԴերակատարներՉեթին Թեքինդոր, Ֆիքրեթ Քուշքան, Հյումեյրա Աքբայ, Տուբա Բույուկյուսթուն, Շերիֆ Սեզեր, Բիննուր Քայա, Եթքին Դիքինջիլեր, Էգե Թանման, Օզգե Օզբերք, Հալիտ Էրգենչ, Մահմուտ Գյոքգյոզ, Բիլգե Սեն, Էրդալ Թոսուն և Ներգիս Չորաքչը
ԵրաժշտությունԷվանթիա Ռեբուցիկա
Պատմվածքի վայրԵգեյան ծով
ԿինոընկերությունAvşar Film
Տևողություն108 րոպե

Իմ հայրը և իմ որդին (թուրքերեն՝ Babam ve Oğlum), թուրք ռեժիսոր Չաղան Ըրմաքի ֆիլմը, որը նկարահանվել է 2005 թվականին։ Համարվում է թուրքական կինեմատոգրաֆիայի ամենավարձույթային ֆիլմերից մեկը։ 2017 թվականի հունվարի 1-ի տվյալներով ֆիլմը զբաղեցրել է 86-րդ հորիզոնականը IMDB վարկածով լավագույն ֆիլմերի ցանկում։ Ֆիլմում նկարահանվել են Ֆիքրեթ Քուշքան, Չեթին Թեքինդորը, Էգե Թանմանը, Հյումեյրա Աքբայը, Տուբա Բույուկյուսթունը, Հալիտ Էրգենչը և ուրիշներ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդ տղամարդը Սադըք անունով (Ֆիքրեթ Քուշքան) լքում է հայրենի Էգեյան ծովի ափերը, որպեսզի սովորի Ստամբուլի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Նրա հայրը՝ Հուսեյնը (Չեթին Թեքինդոր) դժգոհ է որդու ընտրությունից և ցանկանում է, որ նա դառնա ագրոտեխնիկ, որի արդյունքում կարող է կառավարել ընտանեկան ֆերման։ Համալսարանում Սադըքը համալրում է ձախ էքստրեմիստների շարքերը։ Իմանալով այդ մասին՝ Հուսեյնը կապերը խզում է որդու հետ։

1980 թվականի սեպտեմբերի 12-ին սկսում են Սադըքի հղի կնոջ երկունքի ցավերը։ Փնտրելով մարդկանց, ովքեր նրանց կարող են օգնել հասնելու հիվանդանոց՝ նրանք դուրս են գալիս փողոց, սակայն ոչ մեկին չեն հանդիպում։ Պատճառը հեղափոխության փորձից հետո հայտարարված պարետային ժամն էր։ Քաղաքային զբոսայգում Սադըքի կինը տղա է ծննդաբերում և շուտով մահանում։ Երեխային կոչում են Դենիզ, հավանաբար թուրքական երիտասարդության կուռք Դենիզ Գեզմիշի անունով։

Զինվորականները ձերբակալում են Սադըքին՝ քաղաքական հայացքների համար։ Հարցաքննության ժամանակ նրան տանջում են և շուտով դատապարտում երեք տարվա ազատազրկման։ Բանտից դուրս գալուց հետո իմանում է, որ շուտով մահանալու է։ Բանտում անցկացրած տարիներին, նրա առողջությունը վատթարացել է։ Որդու հետ միասին վերադառնում է հայրական տուն, սակայն հայրը հրաժարվում է նրա հետ խոսել, անգամ վերադարձից հետո։ Դենիզի համար, ով հետաքրքրված էր կոմիքսների աշխարհով, փոխվում են կյանքի գույները՝ ֆերմա տեղափոխվելուց հետո։ Նա ծանոթանում է իր տատիկի (Հյումեյրա Աքբայ), տրակտորիստի, ռադիոսեր էլեկտրիկի, Հանիֆե մորաքրոջ, ում ձեռքերը, մինչև ուսեր պատված են ապարանջաններով, ինչպես նաև հորեղբայր Սալիմի հետ (Եթքին Դիքինջիլեր)։

Սադըքը և Հյուսեյնը հաշտվում են։ Սադըքը հանդիպում է իր հին ընկերներին և առաջին սիրուն, ով ամուսնացած էր ուրիշի հետ և ուներ երեխաներ։ Ֆիլմի վերջում Սադըքը հիվանդությունից մահանում է, իսկ Հյուսեյնը և նրա կինը Դենիզին վերցնում են իրենց խնամակալության տակ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]