Էրդալ Թոսուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրդալ Թոսուն
Ծնվել էապրիլի 9, 1963(1963-04-09)
ԾննդավայրՍտամբուլ, Թուրքիա
Մահացել էնոյեմբերի 30, 2016(2016-11-30) (53 տարեկան)
Մահվան վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանԶինջիրլիքույու գերեզմանատուն
ԿրթությունՄիմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան
Քաղաքացիություն Թուրքիա
Մասնագիտությունկինոդերասան և հեռուստատեսային դերասան
Ծնողներհայր՝ Necdet Tosun?

Էրդալ Թոսուն (թուրքերեն՝ Erdal Tosun, ապրիլի 9, 1963(1963-04-09), Ստամբուլ, Թուրքիա - նոյեմբերի 30, 2016(2016-11-30), Ստամբուլ, Թուրքիա), թուրք դերասան և կրկնօրինակող։ Նկարահանվել է մի շարք հայտնի ֆիլմերում։ Նրա կատարմամբ հատկապես հայտնի են «Մինե», «Ծառ», «Փոքրիկ խանութպան», «Քարա Բելա», «Այսպես թե այնպես», «Սիամական երկվորյակներ», «Ընթերցիր ինձ հեքիաթ» ֆիլմերը։ Էրդալ Թոսունը համարվում է թուրքական ժամանակակից կինեմատոգրաֆիայի դեմքերից մեկը։ Նրա ունեցած ներդրումը թուրքական կինոյում բազմիցս նշվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրդալ Թոսունը ծնվել է 1963 թվականի ապրիլի 9-ին Ստամբուլում։ Նրա հայրը եղել է թուրք դերասան Նեջդեթ Թոսունի ընտանիքում։ Էրդալը և նրա եղբայրը՝ Գյուրդալ Թոսունը ընտրել են իրենց հոր մասնագիտական ուղղությունը։ 1980 թվականին ավարտել է Բեյօղլուի Ֆընդըքլը դպրոցը։ 1982 թվականին ավարտել է Ստամբուլի պատանի դերասանի թատրոնի կուրսերը, միևնույն տարում էլ նկարահանվել է «Մինե» կարճամետրաժ ֆիլմում։ Ավարտել է նաև Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան թատերական բաժինը։ Երկար տարիներ աշխատել է Անթալիայի պետական թատրոնում՝ խաղալով բազմաթիվ ներկայացումներում։

2016 թվականի նոյեմբերի 30-ին մահացել է ավտովթարի արդյունքում[1]։ Հարակից ընթացող ավտոմեքենան ընթացքի ժամանակ կողաշրջվել էր, ինչի արդյունքում մեքենան հարվածել էր այն մեքենային, որտեղ գտնվել է դերասանը։ Էրդալը տեղում մահացել է։ Ավտովթարը տեղի է ունեցել Ստամբուլի Սարըյեր թաղամասում։ Հայտնի դերասանի թաղման արարողությանը ներկա են եղել Մուրատ Յըլդըրըմը, Բուրակ Օզչիվիտը, Դեմեթ Աքբաղը, Քենան Իմիրզալըօղլուն, Մերթ Ֆըրաթը, Մուստաֆա Ուսթյունդաղը և ուրիշներ։ Էրդալը թաղվել է իր եղբոր Գյուրդալ Թոսունի կողքը՝ Զինջիրլիքույու գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]