Թուբա Բույուքյուսթուն
Թուբա Բույուքյուսթուն թուրք.՝ Tuba Büyüküstün | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 5, 1982 (38 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Կրթություն | Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | International Emmy Award for best actress? |
tubabuyukustun.com.tr | |
Թուբա Բյույուքյուսթյուն (թուրք.՝ Tuba Büyüküstün հուլիսի 5, 1982, Ստամբուլ, Թուրքիա), կինոյի և հեռուստատեսության թուրք դերասանուհի: Առավել հայտնի է դարձել՝ մարմնավորելով Ասիի դերը Ասի հեռուստասերիալում, որը ցուցադրվել է թուրքական Kanal D հեռուստաընկերության եթերում:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թուբան ծնվել է 1982 թվականի հուլիսի 5-ին Ստամբուլում: Ավարտել է «Doğus ավագ դպրոցը, որից հետո ստացել է կրթություն Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարանի համալսարանում՝ կոստյումների և դեկորացիաների դիզայներ մասնագիտացմամբ[1]:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Համալսարանում ուսանելու տարիներին Թուբան սկսել է ակտիվորեն նկարահանվել այնպիսի հայտնի բրենդների գովազդներում, ինչպիսիք են «Pantene»-ը, «Maximum Cart»-ը, «Kremini»-ն, «Molped»-ը: Շուտով նրան նկատեց հայտնի ռեժիսոր Թոմրիս Հիրիթլիօղլուն: Սերիալներում նրա առաջնախաղը եղավ «Սուլթան Մաքամը» հեռուստասերիալը: Այնուհետև խաղացել է «Գյուլիզար» և «Հայր և որդի» ֆիլմերում: Թուբայի աստեղային ժամը հանդիսացավ Ասի հեռուստասերիալը, որը հեռարձակվել է 2007- 2009 թվականներին: Սերիալում Թուբան խաղացել է գլխավոր դերը, որտեղ նրա խաղընկերն է եղել թուրք հայտնի դերասան Մուրատ Յըլդըրըմը: Իսկ արդեն 2010 թվականին խաղացել է գնչուհի Հասրեթի դերում՝ «Կոտևված սրտեր» հեռուստասերիալում: Միևնույն տարում խաղացել է Էսմայի դերը՝ «Հարցրու քո սրտին» սերիալում: 2014- 2015 թվականներին նկարահանվել է «Կեղտոտ փողեր և սեր» հեռուստասերիալում: Ներկայումս նկարահանվում է Վտանգավորը և գեղեցկուհին հեռուստասերիալու, որը 2016 թվականի հոկտեմբերից կցուցադրվի Star TV-ի եթերում: Սերիալում Թուբայի խաղընկերն կլինի Քվանչ Տատլըտուղը:
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
2005 թվականին Թուբան ունեցել է հարաբերություններ Բյուլենտ Ինալի հետ, սակայն 2007 թվականին զույգը բաժանվեց: Ասի հեռուստասերիալի ժամանակ ծանոթացել է բեմադրող օպերատոր Սամի Սայդանի հետ: 2008 թվականից զույգը սկսեց հանդիպել, սակայն 2010 թվականին նրանք բաժանվեցին: 2011 թվականին Թուբան Փարիզում ամուսնացավ դերասան Օնուր Սայլաքի հետ[2]: 2012 թվականի հունվարի 19-ին Թուբան լույս աշխարհ բերեց երկվորյակների՝ Մայային և Թոփրաքին[3][4]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Tuba-Buyukustun.com»։ tuba-buyukustun.com։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-27-ին։ Վերցված է 2016-09-19
- ↑ sitesi milliyet.com.tr Türkiye'nin lider haber։ «Böyle evlendiler»։ Վերցված է 2016-09-19
- ↑ «Tuba Büyüküstün Anne Oldu» (tr-TR)։ Վերցված է 2016-09-19
- ↑ «Tuba Büyüküstün anne oldu» (թուրքերեն)։ Վերցված է 2016-09-19
|