Իմ երեխաները (վեպ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իմ երեխաները
ռուս.՝ Дети мои
ՀեղինակԳուզել Յախինա
Տեսակգիրք
Ժանրվեպ
Բնօրինակ լեզուռուսերեն
ՀրատարակիչԱՍՏ
Հրատարակման տարեթիվ2018
ԳՄՍՀ978-5-17-107766-2

«Իմ երեխաները» (ռուս.՝ Дети мои), ռուս գրող Գուզել Յախինայի վեպը, որը լույս է տեսել 2018 թվականի մայիսին[1][2]: «Իմ երեխաները» վեպը պատմություն է նախկինում ԽՍՀՄ-ում բնակված ռուս-գերմանացի դպրոցական ուսուցչի մասին:

Լույս ընծայման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուզել Յախինան պատմում է, որ «Իմ երեխաները» վեպը գրելը իր համար ուղեկցվել է ընթերցողների կողմից ճնշմամբ և սպասումներով իր նախորդ` «Զուլեյխան բացում է աչքերը» վեպի հաջողությունից հետո[3]: Նա մի քանի անգամ կրկին գրել է ամբողջական գլուխներ, հնարել սյուժեներ և կերպարներ: Երկար ժամանակ նրան թվում էր, որ վեպի ուրվագրերը ավելի շատ հիշեցնում են «Զուլեյխա»-ին, մի քանի նախկին տարբերակներում գլխավոր հերոսը թաթար տղան է, որը բնակվում է պովոլժյան գերմանացիների ընտանիքում[4][5][6]: Նրա խոսքերով երկրորդ վեպի գրելուց առաջ վախի զգացումը «ներթափանցել է տեքստի մեջ և դարձել հիմնական գծերից մեկը»[5], իսկ «վախի հաղթահարումը» դարձել է գրքի հիմնական մոտիվը[3]: Գիրքը գրվել է երկու տարում[7]:

Ըստ Յախինի` վեպում միավորել են նրան հարազատ թեմաներ, գերմանական մշակույթը և Վոլգան, ինքը մեծացել է պովոլժյան քաղաքում` Կազանում[6]:

2018 թվականի փետրվարին Forbes ամսագիրն առաջիկա վեպը ընդգրկել է «2018 թվականի 20 գլխավոր գրքերի» ցուցակում[3]:

2018 թվականի ապրիլի 14-ին, մինչև հրապարակումը, «Իմ երեխաները» վեպի երեք հատված օգտագործվել են «Ընդհանուր թելադրություն» ակցիայի ընթացքում[1]: Յախինան խմբագրել է հատվածները հատուկ ակցիայի համար[4]: «Ընդհանուր թելադրության» մասնակիցներից մեկը Մինսկում հայտարարել է, որ հանձինս վեպի պրոտագոնիստի (գլխավոր հերոսի) ճանաչել է Բախ ազգանունով պովոլժիեի գերմանացի իր պապիկին: Յախինան պատմել է, որ դա զուգադիպություն է, վեպի բոլոր հերոսները մտացածին են[2]:

2019 թվականի օգոստոսին գիրքը լույս է տեսել գերմաներեն լեզվով: Գերմաներեն տարբերակում «Իմ երեխաները» վեպի անվանումը փոխվել է, դառնալով «Վոլգայի երեխաները» (գերմ.՝ Wolgakinder )[8]:

Էկրանարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականին` վեպի լույս տեսնելուց հետո, Յախինան պայմանագիր է ստորագրել վեպի մոտիվներով լիամետրաժ ֆիլմի ստեղծման վերաբերյալ: Էկրանավորման ռեժիսոր պետք է դառնար Ալեքսեյ Ուչիտելը[9]:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի գործողությունները տեղի են ունենում ԽՍՀՄ-ում` 1920—1930-ական թվականներին[10]: Վեպի պրոտագոնիստը գյուղական ուսուցիչ պովոլժիեի գերմանացի Յակոբ Բախն է, ով մեկուսացված խուտորում բնակվում է իր աղջկա հետ և գրում է հեքիաթներ[3]: Մի անգամ նրա մոտ է գալիս անծանոթ Գրիմմը` առաջարկելով դառնալ իր աղջկա` Կլարայի դասուսույցը: Սկզբում Բախին դուր չի գալիս Վոլգայի մյուս ափի մռայլ խորհրդավոր միջավայրը, որտեղ գտնվում էր Կլարայի տունը, բայց ի վերջո նա շարունակում է բնակվել նրա հետ և պաշտպանել նրան[1]: Այստեղ ժամանակի ընթացքում նրա շուրջը տեղի են ունենում Պովոլժիեյի այդ ժամանակվա պատմական իրադարձությունները` Քաղաքացիական պատերազմը, 1932-1933 թվականների սովը, կոլեկտիվացումը[5]:

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Իմ երեխաները» լի է գերմանական դասական հեքիաթներին կատարված բազմաթիվ հղումներով[1][5], քննադատները այդտեղ գտել են նաև հղումներ ֆենտեզի–գրականությանը, մասնավորապես Ջոն Թոլքինի ստեղծագործություններին[10]: Ինքը Յախինան պատմում է, որ իր համար դա «գիտակցության առասպելաբանության» մասին պատմություն է, պրոտագոնիստը, ռուս գերմանացին իր հետ կատարվող իրադարձություններում գտնում է հեքիաթներում և առասպելներում իրեն ծանոթ գծեր[3]:

Aquote1.png ...Բազմաթիվ իրադարձություններ վեպում ոգեշնչված են գերմանական հեքիաթներով և լեգենդներով: Իսկ ինձ համար գերմանական հեքիաթը եղել է խորհրդային հեքիաթի մասին պատմելու միջոց, որը 1920 ական թվականների կեսերին շատերին թվում է թե կիրականանա,բայց պարզվեց որ այն չի իրականանա, կամ էլ կիրականանա բավականին աղավաղված դաժան միջոցներով: Այդ պատճառով էլ հեքիաթների գրքի երկրորդ մասում այն իրականանում է դաժան, սոսկալի և արյունալի: Եվ գերմանական հեքիաթը դառնում է տեքստի գլխավոր փոխաբերությունը:
- Գուզել Յախինա [11]
Aquote2.png


Ի տարբերություն Յախինայի «Զուլեյխան բացում է աչքերը» նախորդ վեպի, «Իմ երեխաները» չի ներկայացվում որպես պատմավեպ[5][10]: Յախինան պատմում է, որ վեպը գրելիս ուսումնասիրել է այդ ժամանակաշրջանի պովոլժիեյի գերմանացիների վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր, վեպում ի հայտ են գալիս ԽՍՀՄ-ում 1920-1930-ական թվականներին պովոլժիեյի գերմանացիների մշակութի ամբողջական իրական տարրեր[4][5]: Նրա խոսքերով, գլխավոր գործող անձիք` Յակոբ Բախը, իր դուստրը և անապաստան Վասկան ամբողջությամբ մտացածին են, իսկ երկրորդական հերոսները ոգեշնչվել են 1928 թվականի «Մարտին Վագներ» ֆիլմի կերպարներից և գործող անձանցից, որտեղ պատմվում է պովոլժիեյի գերմանացիների կոլեկտիվացման մասին: Սկզբում Յախինան ցանկանում էր գլխավոր սյուժե դարձնել պովոլժիեի գերմանացիների արտաքսումը, սակայն գրքի վերջնական տարբերակում արտաքսումը հիշատակվում է միայն վերջաբանում, վեպի գործողությունները տեղի են ունենում մինչև տեղահանության սկսվելը: Նա պատմում է նաև, որ «Իմ երեխաներ»-ում փորձել է խորությամբ բացահայտել «Զուլեյխա»-ում բարձրացվող թեմաները` մարդու փոխհարաբերությունները պետության հետ, «փոքր մարդու» տեղը մեծ պատմության մեջ, մարդու ներքին և արտաքին ազատությունը, հայրերի և որդիների հարաբերությունները:

Յախինայի խոսքերով գրքի չորս գլուխները նվիրված են Իոսիֆ Ստալինին և գրվել է նրա տեսանկյունից: Այդ գլուխներից նա սկսել է գրել վեպը:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի դեկտեմբերին Յախինայի «Իմ երեխաները» վեպը դարձավ «Իվո Անդրիչի» գրական մրցանակի դափնեկիր «Լավագույն գրքի համար» անվանակարգում[12]:  Նույն ամսում ժյուրիի քվեարկության արդյունքներով վեպը գրավեց 3-րդ տեղը «Մեծ գիրք» գրական մրցույթում[13] և հաղթեց լավագույն գրքի համար ժողովրդական քվեարկության արդյունքներով[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Константин Мильчин (2018-05-11)։ «Немецкие страшные сказки в Поволжье: "Дети мои", новый роман от автора "Зулейхи"»։ ТАСС։ Վերցված է 2021-01-25 
  2. 2,0 2,1 Дарья Ломоновская (2018-04-25)։ «Минчанка узнала своего дедушку в романе писательницы Гузель Яхиной»։ Комсомольская правда։ Վերցված է 2021-01-25 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Наталья Ломыкина (2018-02-20)։ «20 главных книг 2018 года: от Иванова и Минаева до Янагихары и Бегбедера»։ Forbes (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-25 
  4. 4,0 4,1 4,2 Анастасия Скорондаева (2018-04-10)։ «Гузель Яхина: по правилам «диктатора»»։ Российская газета (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-25 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Дарья Субботина (2018-05-11)։ «Гузель Яхина о втором романе «Дети мои»: Писать начала с глав о Сталине»։ Вечерняя Казань։ Վերցված է 2021-01-25 
  6. 6,0 6,1 «Гузель Яхина о своем втором романе и советском прошлом»։ Реальное время (ռուսերեն)։ 2018-05-10։ Վերցված է 2021-01-25 
  7. Иван Шипнигов (2018-06-01)։ ««„Дети“ — роман о молчащем поколении»»։ Нож (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-25 
  8. «Роман Гузель Яхиной «Дети мои» перевели на немецкий язык, изменив название на «Дети Волги»»։ Татар Информ (ռուսերեն)։ 2019-09-14։ Վերցված է 2021-01-25 
  9. «Режиссер Алексей Учитель экранизирует роман Гузель Яхиной «Дети мои»»։ Аргументы и Факты։ 2019-02-22։ Վերցված է 2021-01-25 
  10. 10,0 10,1 10,2 Галина Юзефович (2018-05-06)։ «Гузель Яхина выпустила роман о поволжском немце «Дети мои». С отсылками к Толкиену»։ Meduza։ Վերցված է 2021-01-25 
  11. «Гузель Яхина рассказала о своем новом романе»։ Московский Комсомолец (ռուսերեն)։ 2018-10-03։ Վերցված է 2021-01-25 
  12. Александр Борисов (2019-12-13)։ «Россиянка Гузель Яхина удостоена литературной награды имени Иво Андрича»։ Российская газета (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-25 
  13. Михаил Визель (2019-12-10)։ «Названы лауреаты премии "Большая книга"»։ Российская газета (ռուսերեն)։ Վերցված է 2021-01-25 
  14. «Роман Гузель Яхиной "Дети мои" победил в голосовании "Большой книги"»։ РИА Новости (ռուսերեն)։ 2019-12-03։ Վերցված է 2021-01-25