Հանդես է եկել «Կորնեբուրգ», վիեննական«Ռապիդ» և «Շտոկկերաու» երիտասարդական ակումբներում: Ֆուտբոլային կարիերան սկսել է 2001 թվականին «Կլիգենբախ» ակումբում: 2002 թվականին տեղափոխվել է ավստրիականԳԱԿ ակումբ: Ակումբում անցկացրել է երկու մրցաշրջան: 2004 թվականին մեկնել է Թուրքիա, հանդես է եկել «Մալատյասպոր» ակումբի կազմում: 2005 թվականին տեղափոխվել է իտալականԿատանիա, որում ոչ մի հանդիպում չի անցկացրել: Վերադարձել է Ավստրիա և պայմանագիր ստորագրել «Մատերսբուրգ» ակումբի հետ: «Մատերսբուրգ» ակումբի կազմում առաջին հանդիպումը անցկացրել է 2005 թվականի հուլիսի 20-ին՝ «Ռեդ Բուլ» ակումբի դեմ[3]: Ակումբի կազմում առաջին գոլը խփել է 2005 թվականի օգոստոսի 14-ին՝ «Ռիդ» ակումբի հետ հանդիպման ժամանակ՝ ձևակերպելով դուբլ[4]:
2013 թվականին չորս հանդիպում է անցկացրել Բաքուի «Ինտեր» ակումբում: 2014 թվականին տեղափոխվել է մակեդոնական
«Վարդար», բայց մարտի 15-ին «Ռաբոտնիչկի» ֆուտբոլային ակումբի հետ[5] խաղի մեկնարկում կոտրել է ոտքը: Վիրահատությունից 5 օր հետո սայթաքել և կոտրվածք է ստացել ոտքի նույն հատվածում[6]:
Մակեդոնիայի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 2003 թվականի փետրվարի 9-ին՝ Խորվաթիայի հավաքականի հետ ընկերական խաղում: 2003 թվականի օգոստոսի 20-ին Ալբանիայի դեմ խաղում խփել է առաջին գոլը: