Իլյա Ռեպինի հուշարձան (Մոսկվա)
Իլյա Ռեպինի հուշարձան | |
---|---|
Տեսակ | հուշարձան |
Ճարտարապետ | Igor Rozhin? |
Ստեղծում | 1958 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Յակիմանկա |
Շինության ձև | Քանդակ |
Նյութ | բրոնզ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Monument to Ilya Repin in Moscow Վիքիպահեստում |
Իլյա Ռեպինի հուշարձան (ռուս.՝ Памятник Илье Репину), հուշարձան Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որը նվիրված է ռուս անվանի գեղանկարիչ Իլյա Եֆիմովիչ Ռեպինին։ Գտնվում է Բոլոտնայա հրապարակում` նույնանուն ափափողոցից և Լուժկով կամրջից ոչ հեռու։ Մետրոպոլիտենի մոտակա կայարանը «Տրետյակովսկայան» է։
Անվանի քանդակագործ Մատվեյ Հենրիխովիչ Մանիզերի և ճարտարապետ Իգոր Եվգենևիչ Ռոժինի հեղինակած հուշարձանը բացվել է 1958 թվականի սեպտեմբերի 29-ին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեղանկարիչ Իլյա Ռեպինի հուշարձանի վայրի ընտրությունը պայմանավորված է եղել Տրետյակովյան պատկերասրահի հարևանությամբ, որտեղ պահվում են նրա բազմաթիվ կտավներ։ 1962-1994 թվականներին Բոլոտնայա հրապարակը, որտեղ գտնվում է այդ հուշարձանը, կոչվել է Իլյա Ռեպինի անունով[2]։
Ըստ Մոսկվայի կենտրոնական վարչական շրջանի պրեֆեկտուրայի մամուլի ծառայության` 2014 թվականին Քաղաքի օրը արձանի մոտ պետք է հայտնվեր փոքրիկ պուրակ[3]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դեպի վեր նեղացող քառանկյուն պատվանդանին Իլյա Ռեպինի բրոնզե քանդակը կանգնած է ողջ հասակով։ Հուշարձանի հեղինակները գեղանկարչին պատկերել են ստեղծագործական միջավայրում։ Նկարչի դիրքն ազատ է, գլուխը մի քիչ թեքված է դեպի ներքև[4]։ Նրա ձախ ձեռքին ներկապնակ է, իսկ աջ ձեռքին` վրձին[1][5]։
Պատվանդանի վրայի զարդատախտակին գրված է[1].
Ռուս մեծ նկարիչ Իլյա Ռեպինին` Խորհրդային Միության կառավարության կողմից։ |
Հուշարձանը ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1959 թվականին Խորհրդային Միությունում թողարկվել է 10 կոպեկ անվանական արժեքով փոստային նամականիշ, որի վրա պատկերված է Ռեպինի հուշարձանը։ Նամականիշի նկարիչն է Խ. Ուշենինը[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ռեպինի հուշարձանը
-
Մայիսմեկյան հանրահավաք Ռեպինի հուշարձանի շրջակայքում, 2009 թվական
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Памятник И.Е. Репину в Москве из серии Скульптурные памятники СССР».(չաշխատող հղում)
- ↑ «Памятник Репину». intomoscow.ru. 27.06.06. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «В центре Москвы памятники сделают доступными для горожан». Московский комсомолец. 2014 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
{{cite news}}
:|first=
missing|last=
(օգնություն) - ↑ «Памятник И. Е. Репину». Mosgid.ru. 12 октября 2010 г. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Памятник И.Е. Репину». Московский туристический портал. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6-ին.