Իլինիսա
![]() | |
Տեսակ | լեռ և ստրատոհրաբուխ |
---|---|
Երկիր | ![]() |
Բարձրություն (ԲԾՄ) | 5245 մետր մ |
Սմիթսոնիան կոդ | 352041 |
Իլինիսա (իսպ.՝ Illiniza), ստրատոհրաբուխ Հարավային Ամերիկայում, Էկվադորում: Հրաբուխն ունի երկու հիմնական գագաթ` Իլինիսա Նորթեն` ծովի մակարդակից 5248 մ բարձրության վրա, և Իլինիսա Սուրը` 5126 մ բարձրությամբ: Հրաբուխն ակտիվ չէ, վերջին ժայթքման տարեթիվն անհայտ է:
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Իլինիսա հրաբուխը տեղակայված է էկվադորյան Կոտոպախի պրովինցիայում (նահանգում), երկրի մայրաքաղաքից մոտ 60 կմ հարավ-արևելք: Հրաբուխն ունի երկու գագաթ. Իլինիսա Նորթե (կամ Հյուսիսային Իլինիսա, իսպ. Illiniza Norte) բարձր գագաթը, ծովի մակարդակից 5248 մ բարձրության վրա, և Իլինիսա Սուր (կամ Հարավային Իլինիսա, իսպ. Illiniza Sur) գագաթը, ծովի մակարդակից 5126 մետր բարձրության վրա: Գագաթների միջև հեռավորությունը ավելի քան 1,8 կմ է: Գագաթները ծածկված են սառցադաշտերով: Հրաբխի մեծ մասը ձևավորվել է պլեյստոցենում: Իլինիսա Նորթե գագաթը հանդիսանում է հրաբխի մնացորդն է, իսկ երիտասարդ Իլինիսա Սուրը կազմված է հիմնականում անդեզիտ-դացիտային ժայռերից և շրջապատված է պիրոկլաստիկ հանքավայրերով: Իլինիսա Սուրի վրա կա մի փոքր կալդերա, որը մասամբ լցված է սառած լավայով[1]: Իլինիսա հրաբուխը գտնվում է Իլինիսի էկոլոգիական արգելոցի տարածքում, որը նաև հայտնի է Իլինիսայի Ազգային այգի անունով (անգլ. Illinizas Ecological Reserve, կամ Illinizas National Park, իսպ. Reserva Ecologica Los Illinizas)[2]: Հրաբուխները հիմնականում բաղկացած են դացիտային, անդեզիտային և բազալտային լեռնային ապարներից, երբեմն հանդիպում են ռիոլիթային ապարներ[3]:
Ժայթքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին ժայթքումների մասին տեղեկությունները բացակայում են[4]: Հրաբխի հարավում է գտնվում Tishigcuchi լավային գմբեթը, որն ակտիվ է եղել Հոլոցենի ժամանակաշրջանում: Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ հրաբուխը կարող է ժայթքել[1] նաև հետագայում:
Նվաճման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
1880-ի փետրվարի 8-ին Էդուարդ Ուիմփերը, Ժան-Անտուան Կառելը և Լուի Կառելը փորձեցին բարձրանալ Իլինիսա Սուրը, բայց չհաջողվեց: Դրանից հետո Ուիմփերը ևս երկու անգամ փորձեց բարձրանալ սարը (1880 թ. Փետրվար-հունիսին), բայց անհաջող[5]: Իլինիս Սուր առաջին անգամ բարձրացել են Ժան-Անտուանը և Լուի Կառելը` 1880 թվականի մայիսին: Իլինիս Նորթեն նվաճվել է 1912-ի մարտին Ա. Վիլավիչենցոյի և էկվադորցի լեռնային ուղեկցորդ և ալպինիստ Ն. Մարտինեսի[6] կողմից:
2012 թվականի հոկտեմբերի 21-ին Էկվադորի երեք ալպինիստ (Մարիա Ֆերնանդա Չաչա, 22 տարեկան, Սերխիո Գոմես Վիսկկաո, 28 տարեկան, Ֆրեդի Վելազկես, 34 տարեկան) մահացավ Իլինիս Սուրի գագաթից իջնելիս 300 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով: Նրանց մահը պատճառ հանդիսացավ Էկվադորի շրջակա միջավայրի պահպանության մասին հարցը նախարարությունում քննարկմանը այն մասին, որ ծովի մակարդակից ավելի քան 5000 մետր բարձրության վրա գտնվող բոլոր երթուղիները պետք է ուղեկցվեն փորձառու ուղեկցողներով: Արդյունքում որոշվեց, որ 2013 թվականից սկսած, ազգային պարկերում ցանկացած ծայրահեղ սպորտ պետք է իրականացվի տուրիստական գործակալությունների միջոցով: Այս գործակալությունները պետք է գործեն ազգային զբոսայգիների տարածքում հաստատված զբոսաշրջության և ժամանցի կանոններին համապատասխան: Բոլոր զբոսաշրջիկները, ովքեր որոշում են զբաղվել ծայրահեղ սպորտով, պետք է ստորագրեն մի փաստաթուղթ, որն ազատում է ազգային պարկերին իրենց կյանքի և առողջության համար պատասխանատվությունից, ինչպես նաև պետք է պատրաստ լինի իրենց պահանջով ներկայացնել ապահովագրություն և առաջարկվող ուղի վերահսկող կազմակերպություններին[7][8]:
Գագաթ բարձրանալու ուղիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Իլինիսա Նորթեն ավելի թեթև է Իլինիսա Սուրի համեմատ, չնայած նրան, որ ավելի բարձր է: Իլինիսա Նորթի մայրուղին ունի II կատեգորիա ըստ UIAA դասակարգման (կամ F կատեգորիա ըստ IFAF դասակարգման): Իլինիսա Սուրի մայրուղին նույնպես ունի II կատեգորիա ըստ UIAA դասակարգման (սակայն ըստ IFAF դասակարգման այն ունի PD+ բարդություն, որն ավելի բարդ է, քան F-ը): Երկու մայրուղիներն անցնում են Refuge des Illinizas (Nuevos Horizontes) մոտով, որը գտնվում է ծովի մակարդակից 4700 մ բարձրության վրա Իլինիսա Սուր գագաթի հյուսիս-արևելյան կողմի ստորոտում: Իլինիսա Սուր գագաթը բարձրանալ կարելի է հյուսիս-արևելյան կողմից, Իլինիսա Նորթ գագաթը` հարավային կողմից[9][10]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Illiniza Geological Background» (անգլերեն)։ Smithsonian Institution's Global Volcanism Program։ Վերցված է 2015-05-24
- ↑ «Illinizas Ecological Reserve - Volcanoes, Lagoons and Legends» (անգլերեն)։ ecuador.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-16-ին։ Վերցված է 2015-05-24
- ↑ «Illiniza Additional Information» (անգլերեն)։ Smithsonian Institution's Global Volcanism Program։ Վերցված է 2015-05-24
- ↑ «Illiniza» (անգլերեն)։ Volcano Global Risk Identification and Analysis Project (VOGRIPA)։ Վերցված է 2015-05-24
- ↑ Emil William Henry Triumph and Tragedy: The Life of Edward Whymper. — Troubador Publishing Ltd, 2011. — 288 с. — ISBN 1848769474
- ↑ Rob Rachowiecki, Mark Thurber Ecuador: Climbing and Hiking Guide. — Viva Publishing Network, 2008. — С. 113. — 308 с. — ISBN 0979126452
- ↑ «Cotejarán datos de acreditación de guías de montaña» (իսպաներեն)։ Ministerio del Ambiente Ecuador։ 23-10-2013։ Վերցված է 2015-05-24
- ↑ «New climbing regulations under discussion in Ecuador and Peru» (անգլերեն)։ The British Mountaineering Council (BMC)։ 09-12-2013։ Վերցված է 2015-05-24
- ↑ «Illiniza S - Routes» (ֆրանսերեն)։ camptocamp.org։ Վերցված է 2015-05-24
- ↑ «Illiniza N - Routes» (ֆրանսերեն)։ camptocamp.org։ Վերցված է 2015-05-24
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Illiniza Norte (Iliniza Norte)» (անգլերեն)։ summitpost.org։ Վերցված է 2015-05-24
- «Illiniza Sur (Iliniza Sur)» (անգլերեն)։ summitpost.org։ Վերցված է 2015-05-24
- «Illiniza Information» (անգլերեն)։ mountain-forecast.com։ Վերցված է 2015-05-24
|
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |