Իլիամնա (լիճ)
![]() |
Սա բազմիմաստ կամ համանուն եզրի տարբեր իմաստներով և կիրառումներով Հայերեն Վիքիպեդիայում առկա հոդվածների ցանկ է։ Ընտրեք ձեր որոնած իմաստը կամ կիրառումը ցանկից, իսկ հոդվածի բացակայության դեպքում կարող եք ավելացնել այն՝ հետևելով համապատասխան կանոններին։ |
Իլիամնա | |
---|---|
![]() | |
Տեսակ | լիճ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Լեյք ենդ Պենինսուլա շրջան |
Երկարություն | 124 կիլոմետր |
Լայնություն | 35 կիլոմետր |
ԲԾՄ | 14 մետր |
Խորություն | 301 մետր |
Մակերես | 2622 կմ² |
Հոսող հոսքեր | Նյուհալեն գետ |
Ավազանի երկիր | ԱՄՆ |
Լիճ հոսող գետ | Նյուհալեն գետ |
Լճից հոսող գետ | Կվիչակ գետ |
![]() |
Իլիամնա լիճ (անգլ.՝ Iliamna Lake), սառցադաշտային տեկտոնական ծագում ունեցող լիճ հարավային Ալյասկայում (ԱՄՆ): Նրա հին ռուսական անվանումը (ըստ 1802 թվականի քարտեզի) «Շելեխովո լիճ» էր[1]:
Իլիամնան գտնվում է Ալեուտյան լեռնաշղթայի հյուսիսային լեռնաճյուղերում: Այն Ալյասկայի ամենամեծ լիճն է, մակերեսը կազմում է մոտ 2622 կմ²: Լճի երկարությունը 77 մղոն է (124 կմ) և լայնությունը ՝ մինչև 22 մղոն (35 կմ), առավելագույն խորությունը՝ 988 ոտնաչափ (301 մ): Լիճը հիմնականում ձնային սնուցում ունի և Կվիչակ գետի միջոցով՝ հոսք դեպի Բրիստոլի ծոց: Հյուսիսային և արևմտյան ափերը ցածր են, հարավային և արևելյան ափերը բարձրադիր են: Լիճն ունի անկանոն ձև և շատ կղզիներ: Ջրավազանի տարածքի 2/3-ը կազմող արևմտյան մասը համեմատաբար ծանծաղ է և ունի թույլ զարգացած ափագիծ։
Իր մեծ չափերի պատճառով Իլիամնան մասամբ սառչում է միայն հունվարի վերջին, հալվում է՝ մայիսի կեսերին: Ամռանն այստեղ ջրի միջին ջերմաստիճանը բարձրանում է 10 ° C- ից[2]: Լճի ափին են Իլիամնա (ռուս.՝ Илиамна), Նյուհալեն (ռուս.՝ Ньюхэлен ), Այգուհիգ (ռուս.՝ Айгугиг), Կոհանոկ (ռուս.՝ Коханок), Պեդրո Բեյ (ռուս.՝ Педро-Бэй) բնակավայրերը ։
Իլիամնայում բնակվում է աշխարհում սաղմոնների ամենամեծ պոպուլյացիան: Ընդհանուր առմամբ կա 28 ձկնատեսակ, որոնցից 5-ը սաղմոնների տեսակներ են[2]:
Սիրված վայր է զբոսաշրջիկների համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «USGS Geonames»։ geonames.usgs.gov։ Վերցված է 2018-12-18
- ↑ 2,0 2,1 В. Ф. Бугаев, В. Е. Кириченко Нагульно-нерестовые озера азиатской нерки. — Петропавловск-Камчатский: Камчатпресс, 2008. — С. 191—192. — 280 с. — ISBN 978-5-9610-0088-7
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Илиамна (озеро на Аляске) // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Իլիամնա (լիճ) կատեգորիայում։ |