Բրիստոլ ծոց
Բրիստոլ ծոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | Ծոց |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Ալյասկա |
Երկարություն | 400 կիլոմետր |
Մասն է | Բերինգի ծով |
Հոսող հոսքեր | Տոգիակ գետ, նուգաշակ գետ, Քինդեր գետ, Մեշիկ գետ և Ջոշուա կանաչ գետ |
Անվանված է | Օգուստուս Հերվի, Բրիստոլի 3-րդ կոմս |
![]() |
Բրիստոլ ծոց (անգլ.՝ Bristol Bay), ծոց Բերինգի ծովում, գտնվում է ԱՄՆ-ում՝ Ալյասկայի հարավ-արևմտյան ափին[1]։
Այն 320 կիլոմետր մխրճված է ցամաքի մեջ, մուտքը սահմանափակվում է Ալյասկա թերակղզու հարավային ծայրից մինչև Նևենհեմ հրվանդանի հյուսիսը՝ 480 կմ ձգվածությամբ։ Խորությունը կազմում է 27–84 մ, նավարկությունը սահմանափակված է միայն փոքրիկ ձկնորսական նավերով։ Ծոց են թափվում Տոգիակ, Նուշագակ, Կվիչակ (հոսում են Իլիամնա լճից) և Ուգաշիկ գետերը[2][3]։
Նոյեմբերից մինչև մարտ-ապրիլ ծոցը ծածկված է լողացող սառույցներով: Օրվա կեսը դիտվում է անկանոն մակընթացություն ,մինչև 3,7 մետրի հասնող։ Ծովածոցի ջրատարածքում զարգացել է ձկան արդյունաբերությունն ու արդյունահանումը ներկա, կետա, արծաթե սաղմոն, սաղմոն սեզոնին, ձողաձուկ, կամբալա, ածուխ ձուկ և այլն[3]։
Բրիստոլի ծոցը բացահայտվել է Ջեյմս Կուկի կողմից 1778 թվականի հուլիսին և անվանումը ստացել է կոմս Օգուստուս Ջոն Հերվիի պատվին[4]։ XIX դարի սկզբին և կեսերին ինտենսիվորեն ուսումնասիրվել է ռուս ծովագնացների կողմից։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Бристольский залив»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ Бристольский залив // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- ↑ 3,0 3,1 Bristol Bay (bay, Alaska, United States) — Britannica Online Encyclopedia
- ↑ James Cook The Three Voyages of Captain James Cook Around the World. — Printed for Longman, Hurst, Rees, Orme, and Brown, 1821. — С. 397.
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Բրիստոլ ծոց կատեգորիայում։ |